Նյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYT
Ապրելակերպ2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո Նյու Յորքի օդը, որը հագեցած էր հրդեհներից առաջացած ծխով և մուրով, այնքան էլ անվտանգ չէր առողջության համար, որքան պնդում էին տեղական իշխանությունները:
Այս եզրակացությանն է հանգել «Նյու Յորք Թայմս»-ը՝ քաղաքապետարանի կողմից հրապարակման համար նախատեսված ավելի քան 170,000 փաստաթղթերի վերանայումից հետո։
«Առևտրի համաշխարհային կենտրոնի (ԱՀԿ) վրա հարձակումներից հետո մի քանի ամիսներին նյույորքցիներին բազմիցս վստահեցրել են, որ փլուզված աշտարակների մոտ գտնվող օդը անվտանգ է շնչելու համար: Սակայն երեքշաբթի օրը հրապարակման համար նախատեսված օդի որակի վերաբերյալ փաստաթղթերը ցույց են տալիս, որ տասը ամիս անց փորձագետները դեռևս ասբեստի մասնիկներ էին հայտնաբերում օդում՝ մինչև կես մղոն հեռավորության վրա», - նշվում է զեկույցում:
Հետևեք մեզ՝ այստեղ