Արժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր Կամենդատյան
ՔաղաքականությունՍիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մենք ոչ միայն խոնարհվում ենք մեր նահատակների հիշատակի առջև, այլև բարձրաձայնում մի ճշմարտություն, որն այլևս հնարավոր չէ լռությամբ շրջանցել։
Սեպտեմբերյան այս օրերը մեր ժողովրդի հավաքական հիշողության մեջ դրոշմված են անբուժելի ցավով։ 2022 թվականի սեպտեմբերին Ջերմուկի, Սոտքի, Վարդենիսի և Տեղի դիրքերում մեր հերոս տղաներն իրենց կյանքը տվեցին Հայրենիքի անվտանգության և մեր սահմանների պաշտպանության համար։ Նրանք ընկան հանուն նրա, որ այս պետությունը ապրի, որ մեր ժողովուրդը շարունակի իր պատմական ընթացքը սեփական հողում։
Բայց ի՞նչ է տեղի ունենում այսօր։ Արդյո՞ք պետությունն ու նրա այսօրվա ղեկավարությունը արժանի հարգանքի տուրք են մատուցում մեր զոհերի հիշատակին։
Այն օրը, երբ մայրաքաղաքում պետք է հնչեր լռության րոպեն, երբ պետական մակարդակով պետք է արձանագրվեր զինվորի սխրանքը, մենք տեսնում ենք անտարբերություն և առաջնահերթությունների կատարյալ աղճատում։ ՔՊ պարագլխի անմիջական պատասխանատվությամբ ու անհեռատես քաղաքականության հետևանքով է, որ այսօր ունենք հարյուրավոր լուսավոր կյանքերի կորուստ, իսկ սգո և հարգանքի օրը, նրա իսկ մասնակցությամբ, վերածվում է կաթվածահար եղած քաղաքում զվարճանքի կամ հեծանվավազքի միջոցառումների ցուցադրության։ Սա պարզապես անհարգալից վերաբերմունք չէ. սա բարոյական այլասերում է, անձնական պատասխանատվությունից փախուստ և պատմական հիշողությունը ջնջելու փորձ։
Պետությունը, որը չի հարգում իր զինվորի հիշատակը, կորցնում է իր ողնաշարը։ Ազգը, որին փորձում են մոռացության տալ իր հերոսների սխրանքը, զրկվում է ապագայից։
Մենք այստեղ ենք՝ փաստելու, որ մեր հերոսների թափած արյունը մոռացության չի տրվելու։ Քաղաքական պատասխանատվությունից փախչելու և իրականությունը քողարկելու բոլոր փորձերն ապարդյուն են։
Արժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները՝ պետական մտածողության, արժանապատվության և սեփական հողի ու ժողովրդի հանդեպ անսահման նվիրումի։
Արժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները՝ պետական մտածողության, արժանապատվության և սեփական հողի ու ժողովրդի հանդեպ անսահման նվիրումի։
Փա՛ռք մեր նահատակներին։
Խոնարհո՛ւմ նրանց ապրող հիշատակին։