Կանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացում
ՔաղաքականությունԿանադան մտադիր է խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ տարբեր մակարդակներում, սակայն չի քննարկում միությանը միանալու հեռանկարը, ասել է վարչապետ Մարկ Քարնին։
«Մենք չենք ձգտում անդամակցության Եվրամիությանը։ Սակայն մենք ձգտում ենք և կսկսենք բանակցություններ Եվրամիության հետ աննախադեպ դաշինքի համար։ Մենք կիսում ենք նույն արժեքները, ունենք նույն առաջնահերթությունները, և մեր ուժեղ կողմերը խիստ լրացնում են միմյանց», – Քարնիի խոսքերն է մեջբերել կանադական CBC հեռուստաալիքը։
CBC-ն նշում է, որ Քարնիի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ The Wall Street Journal-ը հաղորդել էր, որ Կանադայի վարչապետը հանձնարարել էր իր վարչակազմին բացահայտել ԵՄ-ի հետ համագործակցության հնարավորությունները։
Հետևեք մեզ՝ այստեղ