Լրահոս
Կարևոր

Առողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքում

Հասարակություն

Iravaban.net-ը ուսումնասիրել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև «Դեղերի մասին» և «Կատարողական վարույթի մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերի փաթեթը։

Նախագծերի փաթեթով առաջարկվում է վերանայել առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) համակարգի մի շարք առանցքային կարգավորումներ՝ ապահովագրավճարների վճարումից մինչև չվճարված պարտավորությունների գանձում, դեղերի գների կարգավորում, անձնական տվյալների մշակում և համակարգում բնակչության նոր խմբերի ընդգրկում։

Փոփոխությունների անհրաժեշտությունը, ըստ նախագծի հիմնավորման, պայմանավորված է ԱՀԱ համակարգի ներդրման և գործարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրներով, ինչպես նաև գործող կարգավորումները ավելի հստակ և գործնական դարձնելու անհրաժեշտությամբ։

Ի՞նչն է փոխվելու

Նախագծերի փաթեթը մի շարք փոփոխություններ է նախատեսում առողջության համընդհանուր ապահովագրության գործող համակարգում։

Մասնավորապես՝ առաջարկվում է հստակեցնել.

ապահովագրված անձանց շրջանակը և նրանց կարգավիճակները,
ապահովագրավճարների հաշվարկման և վճարման կարգը,
ապահովագրավճարների չվճարման դեպքում կիրառվող ընթացակարգերը,
բժշկական ծառայությունների և դեղերի հատուցման կանոնները,
ԱՀԱ ռեգիստրում անձնական տվյալների մշակման հիմքերը,
Հիմնադրամի որոշումների բողոքարկման մեխանիզմները,
համակարգում բնակչության նոր խմբերի աստիճանական ընդգրկման անցումային դրույթները։

Այսինքն՝ փոփոխությունները վերաբերում են ոչ միայն ապահովագրավճարի չափին կամ վճարման կարգին, այլև այն հարցին, թե ով է համարվում ապահովագրված, ինչ պարտավորություններ ունի և ինչ կարող է տեղի ունենալ պարտավորությունը չկատարելու դեպքում։

Ո՞վքեր են ընդգրկվելու նոր կարգավորումներում

Նախագծով նախատեսվում է հստակեցնել բնակչության տարբեր խմբերի՝ ԱՀԱ համակարգում ընդգրկվելու և ապահովագրավճար վճարելու հետ կապված կարգավորումները։

Առանձին փոփոխություններ վերաբերում են, մասնավորապես՝

վարձու աշխատողներին,
անհատ ձեռնարկատերերին,
նոտարներին,
որոշակի եկամուտներ ստացող անձանց,
մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող ֆիզիկական անձանց,
փոխկապակցված անձանց։

Միաժամանակ նախատեսվում է կարգավորել նաև այն դեպքերը, երբ անձի կարգավիճակը փոխվում է, օրինակ՝ աշխատանքային հարաբերությունների դադարեցման, մեղադրյալի կարգավիճակ ձեռք բերելու կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում։

Որքա՞ն է ապահովագրավճարը

Նախագծով նախատեսվում են տարբեր չափերի վճարումներ՝ կախված անձի կարգավիճակից և եկամտի չափից։

Մասնավորապես, 2026 թվականի դեկտեմբեր ամսվա և դրան հաջորդող ժամանակահատվածի համար նախատեսվում է, որ մինչև 200 000 դրամ աշխատավարձ ստացող որոշ վարձու աշխատողների դեպքում ամսական 6400 դրամ ապահովագրավճարից՝

2000 դրամը կպահվի աշխատողի աշխատավարձից,
4400 դրամը կվճարի գործատուն իր միջոցների հաշվին։

200 001-ից մինչև 500 000 դրամ աշխատավարձ ստացող որոշ աշխատողների դեպքում նախատեսվում է 4800 դրամի չափով վճարում։

Իսկ 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ունեցող անձանց համար նախատեսվում է ապահովագրավճարի ամսական դրույքաչափի 100 տոկոսի վճարում։

Այս կարգավորումների նպատակն այն է, որ ԱՀԱ համակարգում բնակչության նոր խմբերի ներգրավման գործընթացը իրականացվի աստիճանաբար՝ միաժամանակ որոշ խմբերի համար նախատեսելով պետական ֆինանսավորում կամ սուբսիդավորում։

Ի՞նչ է տեղի ունենում, եթե ապահովագրավճարը չի վճարվում

Նախագծի կարևոր փոփոխություններից մեկը վերաբերում է ապահովագրավճարի գծով պարտավորությունների գանձմանը։

Եթե հարկային մարմնի կողմից հսկողության չենթարկվող ինքնուրույն վճարող ապահովագրված անձը երեք ամիս անընդմեջ չի վճարում ապահովագրավճարը, կամ ապահովագրված անձի կարգավիճակը դադարելիս ունի ապահովագրավճարի գծով պարտավորություն, ԱՀԱ հիմնադրամը կարող է նախաձեռնել դրամական միջոցներ վճարելուն պարտավորեցնելու վարույթ։

Սկզբում անձը պետք է ծանուցվի պարտավորության մասին և հնարավորություն ունենա այն մարելու։

Ծանուցումը ստանալուց հետո անձին տրվում է երեք ամիս՝ պարտավորությունը միանվագ կամ տարաժամկետ մարելու համար։

Եթե անձը գտնում է, որ պարտավորությունն առաջացել է սխալ հաշվարկի կամ այլ սխալի հետևանքով, նա կարող է այդ մասին տեղեկացնել Հիմնադրամին։

Կարո՞ղ է Հիմնադրամի որոշումը բողոքարկվել

Եթե պարտավորությունը չի մարվում, Հիմնադրամի գլխավոր տնօրենը կարող է որոշում ընդունել անձին դրամական միջոցներ վճարելուն պարտավորեցնելու մասին։

Այդ որոշումը անձը կարող է բողոքարկել 15-օրյա ժամկետում՝ Հիմնադրամի գլխավոր տնօրենին ներկայացնելով օրենքով նախատեսված տվյալներն ու պահանջը։

Բողոքի ներկայացումը կասեցնում է պարտավորեցնող որոշման կատարումը։

Եթե բողոքի արդյունքում որոշումը մնում է ուժի մեջ, այն կարող է դառնալ անբողոքարկելի և ենթակա լինել կատարման «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով։

Ի՞նչ կապ ունի այստեղ հարկադիր կատարումը

Փաթեթի առանձին նախագծով առաջարկվում է «Կատարողական վարույթի մասին» օրենքով նախատեսված հարկադիր կատարման ակտերի ցանկում ներառել նաև ԱՀԱ հիմնադրամի որոշումները։

Այսինքն՝ օրենքով նախատեսված դեպքերում Հիմնադրամի պարտավորեցնող որոշումը կարող է հիմք հանդիսանալ կատարողական վարույթ սկսելու համար։

Հիմնավորման համաձայն՝ նման մեխանիզմի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ԱՀԱ համակարգում ինքնուրույն ապահովագրավճար վճարողների թիվը կարող է մեծ լինել, և յուրաքանչյուր չվճարված պարտավորության համար դատարան դիմելը կարող է ժամանակատար և ծախսատար լինել։

Ի՞նչ է փոխվելու դեղերի մասով

Փոփոխություններ են նախատեսվում նաև դեղերի գների և դրանց հատուցման կարգավորման ոլորտում։

Նախագծով առաջարկվում է ավելի ճկուն դարձնել դեղի հենակետային գնի, հատուցման գնի և հատուցման առավելագույն չափի վերանայման գործընթացը՝ այդ չափերը տարվա ընթացքում վերանայելու, այդ թվում՝ նվազեցնելու հնարավորություն տալով։

Միաժամանակ ԱՀԱ օրենքում նախատեսվում է սահմանել, որ ապահովագրական փաթեթի և բժշկական օգնության նվազագույն ծավալի շրջանակում դեղատներից բաց թողնվող դեղերի գները ենթակա են պետական կարգավորման՝ «Դեղերի մասին» օրենքի պահանջներին համապատասխան։

Ո՞վ է վճարելու ցածր աշխատավարձ ստացող աշխատողների ապահովագրավճարի մի մասը

Նախագծով նախատեսվում է պետական բյուջեի հաշվին սուբսիդավորում։

Հիմնավորման համաձայն՝ 2027 թվականի ԱՀԱ ապահովագրավճարի սուբսիդավորման բազային բյուջեով նախատեսվում է շուրջ 196.47 մլրդ դրամ հատկացում։

Այդ թվում՝ շուրջ 179.99 մլրդ դրամ նախատեսվում է օրենքով սահմանված ապահովագրավճար չվճարողների խմբերի համար, իսկ մինչև 200 000 դրամ աշխատավարձ ստացող վարձու աշխատողների սուբսիդավորման համար՝ շուրջ 16.48 մլրդ դրամ։

Հիմնավորման մեջ նշվում է, որ մինչև 200 000 դրամ աշխատավարձ ստացող վարձու աշխատողների թիվը գնահատվել է 275 801 շահառու։

Ի՞նչ է փոխվելու անձնական տվյալների մասով

Նախագծով հստակեցվում են ԱՀԱ ռեգիստրում անձնական տվյալների մշակման իրավական հիմքերն ու նպատակները։

Նախատեսվում է, որ ռեգիստրում ապահովագրված անձանց տվյալները կարող են մշակվել առանց նրանց համաձայնության՝ օրենքով սահմանված նպատակներով, այդ թվում՝ ապահովագրական փաթեթի տրամադրման, հատուցումների իրականացման, համակարգի կառավարման, վիճակագրության, մշտադիտարկման և պետական վերահսկողության նպատակներով։

Միաժամանակ նախագիծը տարբերակում է գաղտնի և ոչ գաղտնի տեղեկությունները և նախատեսում է որոշ ոչ գաղտնի տվյալների փոխանցման կամ հրապարակման հնարավորություն՝ օրենքով սահմանված նպատակներով և կարգով։

Ի՞նչ է լինելու ապահովագրված անձի կարգավիճակի հետ

Նախագծով նախատեսվում են մի շարք դեպքեր, որոնց դեպքում ապահովագրված անձի կարգավիճակը կարող է դադարել։

Օրինակ՝ որոշ խմբերի դեպքում կարգավիճակի դադարեցումը կարող է կապված լինել ապահովագրավճարի վճարման ենթակա ժամանակահատվածի ավարտի հետ։

Առանձին կարգավորում է նախատեսվում նաև այն անձանց համար, որոնք դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտով ենթարկվել են ազատազրկման հետ կապված պատժի։

Միաժամանակ հատուկ կանոններ են նախատեսվում մեղադրյալի կարգավիճակ ունեցող և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց համար։

Ե՞րբ են նախատեսվում փոփոխությունները

Օրենքների հիմնական մասը նախատեսվում է ուժի մեջ մտցնել պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Մի շարք առանձին դրույթներ նախատեսվում է կիրառել 2027 թվականի հունվարի 1-ից, իսկ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը պետք է ընդունվեն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում։

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Նախագծերի հեղինակների գնահատմամբ՝ փոփոխությունները պետք է ապահովեն ԱՀԱ համակարգի առավել հստակ և արդյունավետ գործարկումը։

Մասնավորապես՝ նախատեսվում է.

հստակեցնել ապահովագրավճարների վճարման պարտավորությունները,
ստեղծել չվճարված գումարների գանձման ավելի արդյունավետ մեխանիզմ,
կարգավորել Հիմնադրամի որոշումների բողոքարկումը,
կատարելագործել դեղերի գների և հատուցումների կարգավորումը,
հստակեցնել անձնական տվյալների մշակման իրավական հիմքերը,
ապահովել բնակչության նոր խմբերի աստիճանական ընդգրկումը ԱՀԱ համակարգում,
բարձրացնել համակարգի կառավարման և ֆինանսական կայունության մակարդակը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։


Հետևեք
 մեզ՝ այստեղ

Ժողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մшհեր լինում»․ պահեստազորի սպաՊետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ ԴիլիջանումՍոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա ԿոստանյանՀայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. ՄելոյանՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրինԱրցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա ԿոստանյանՇարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ ՀայաստանՈւժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը