Իսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին
ՔաղաքականությունԻսրայելի պաշտպանության բանակը հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ենթակառուցվածքներին հարավային Լիբանանում։
Ըստ հրեական բանակի՝ մինչ այդ երկու զինվորներ թեթև վնասվածքներ են ստացել, երբ նրանք մեքենայով բախվել են լիբանանյան կազմակերպության կողմից տեղադրված պայթուցիկ սարքին։
Իսրայելի ՊԲ խոսնակը հայտարարել է, որ զորքերը հարավային Լիբանանի անվտանգության գոտում են։ Երկու վիրավոր զինվորները տարհանվել են հիվանդանոց։
Նպատակային ենթակառուցվածքների թվում են եղել դիտակետերը և «Հըզբոլլահ»-ի կողմից օգտագործվող կառույցները։
Հետևեք մեզ՝ այստեղ