Լրահոս
Կարևոր


Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»

Քաղաքականություն
Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում ենք Սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Անկախությունը պարզապես պատմական իրադարձություն չէ։ Այն հայ ժողովրդի՝ սեփական ճակատագիրը սեփական կամքով տնօրինելու իրավունքն է, սեփական պետությունն ունենալու և այն պաշտպանելու վճռականությունը։

1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը՝ հանուն ազատ և ինքնիշխան Հայաստանի։ Այդ ընտրությունը սերունդների առաջ պարտավորություն է՝ պահպանել այն Հայաստանը, որի անկախության համար քվեարկել ենք, և այն ավելի ուժեղ դարձնել, պահպանել հայկական հողերը, Սահմանադրությունը և հայի ինքնությունը:

Անկախ պետությունն այն է, որն իր որոշումները կայացնում է սեփական ազգային շահից ելնելով, իր իրավունքները չի փոխանակում ժամանակավոր հանգամանքների հետ և իր ապագայի տնօրինումը չի հանձնում բախտախնդիրներին։

Հայաստանի անկախությունը չի կարող լինել միայն հռչակված արժեք։ Այն պետք է պաշտպանված լինի ուժեղ բանակով, ամուր պետական ինստիտուտներով, օրենքի գերակայությամբ, արժանապատիվ քաղաքացիներով և իշխանությամբ, որը գիտի՝ պետության առաջին պարտավորությունը սեփական ժողովրդի ու պետական շահի պաշտպանությունն է։

Մենք հավատում ենք Հայաստանին, որը խաղաղության է ձգտում, բայց խաղաղությունը չի կառուցում զիջումների և սեփական իրավունքներից հրաժարվելու հաշվին։ Հայաստանին, որը բանակցում է, բայց չի հրաժարվում իր ազգային շահերից, իր ինքնությունից։

Համագործակցում է բոլորի հետ, բայց իր ապագայի որոշումը պահում է սեփական ձեռքում։

Անկախություն նշանակում է՝ ոչ ոք մեր փոխարեն չպետք է որոշի՝ ինչպիսին է լինելու Հայաստանը։

Մեր ապագան մեր ձեռքերում է։ Եվ այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստան։

Տո՛նդ շնորհավոր, Հայաստան։
 
Այսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանԵվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՇնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք Չալաբյան