Ուզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ադրբեջանում
ՔաղաքականությունՈւզբեկստանի զինծառայողները ժամանել են Ադրբեջան՝ «Միասնության ուժը-2026» զորավարժություններին մասնակցելու համար։
Զորավարժություններին կմասնակցեն նաև Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները։ Դրանք կանցկացվեն երեք փուլով՝ «Գըզըլգայա», «Գարաբագլար» և «Բյույուք Զիրա» ուսումնական կենտրոններում։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, թե զորավարժությունների ընթացքում զինվորականները կկատարելագործեն մարտական տեխնիկայի կիրառման հմտությունները՝ օգտագործելով նաև ռազմածովային և ավիացիոն միջոցներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։
Հետևեք մեզ՝ այստեղ