Խաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա Կոստանյան
ՎիդեոՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 63-րդ նստաշրջանի ընթացքում Christian Solidarity International-ի Հանրային աջակցության գծով պատասխանատու դոկտոր Ջոել Վելդկամփը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ամբիոնից հանդես է եկել Արցախի վերաբերյալ կարևոր հայտարարությամբ։ Նա անդրադարձել է Արցախի հայ բնակչության՝ հայրենիք վերադառնալու իրավունքին, հայ ռազմագերիների և ապօրինի պահվող այլ անձանց հրատապ հարցին, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ու յուրացմանը, հարցեր, որոնց չի անդրադառնում անգամ ՀՀ կառավարությունն ու իրավասու պաշտոնյաները։
Վելդկամպը կոչ է անում ապահովել Արցախի հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձը հայրենիք՝ մարդու իրավունքների լիարժեք երաշխավորմամբ, ինչպես նաև աջակցել Շվեյցարիայի խորհրդարանի նախաձեռնած՝ Արցախի խաղաղության ֆորումին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Christian Solidarity International-ին, և անձնապես Ջոել Վելդկամփին Joel Veldkamp, ECLJ-ին և WEA-ին՝ Արցախի հայերի իրավունքների, պատմական ժառանգության և վերադարձի իրավունքի մասին միջազգային հարթակներում շարունակաբար բարձրաձայնելու և հայերի համար այս կարևոր հարցերը մարդու իրավունքների միջազգային օրակարգում պահելու համար։ Խաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման, մարդու իրավունքների և մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի։