Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
ՔաղաքականությունՄոլդովայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկրի տարածքում պայթել է ռուսական անօդաչու թռչող սարք, որն արձակվել էր Ուկրաինայի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս ասին գերատեսչությունը հայտնել է Facebook-ի իր էջում։ԱԹՍ-ն ընկել և պայթել է Մոլդովայի Նովոանենսկի շրջանի Հըրբովեց գյուղի մոտ գտնվող բաց տարածքում։
Գյուղն Ուկրաինայի Օդեսայի մարզի հետ սահմանից մոտ 20 կմ հեռավորության վրա է։Միևնույն ժամանակ, Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերը երկու F-18 կործանիչ են օդ բարձրացրել այն բանից հետո, երբ զինվորականներն Ուկրաինայի տարածքում՝ Իզմայիլից արևելք, Ռումինիայի հետ գետային սահմանի մոտ, հայտնաբերել են օդային թիրախ։«Ռումինիայի օդային տարածքի խախտումներ չեն արձանագրվել», – նշել է գերատեսչությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ