Լրահոս
Կարևոր


«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Շաքիում տեղի ունեցածը շատերի համար երկու խնդիր վերհանեց։ Նախ՝ շատերը փաստեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն անհնար է, որքան էլ փաստաթղթեր ստորագրվեն, հանդիպումներ տեղի ունենան, և երկրորդ՝ ունենք սահմանային պաշտպանության խնդիր։

Հայաստանի ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Տիգրան Աբրահամյանը վտանգավոր է համարում այն հանգամանքը, որ տարբեր շրջանակներից, ընդ որում՝ տեսանելի է, որ դրանք ուղղորդված են իշխանական ոչ պաշտոնական շրջանակներից, թիրախավորվում է այն կինը, ով ինքնապաշտպանության նպատակով նաև դանակի հարվածներ է հասցրել ադրբեջանցուն։ «Անկախ նրանից, թե ինչպես այդ հանցագործությունը վերջնական կորակվի, ակնհայտորեն այդ ադրբեջանցին պատանդի կարգավիճակում է պահել հայ ընտանիքի երեխաներին, այդ թվում՝ անչափահասներին, փորձել են նաև կյանքի համար սպառնալիք ստեղծել այդ երեխաների մոր նկատմամբ, և այն, ինչն այդ տանը իրականացվել է, ոչ միայն պարզ ինքնապաշտպանություն է, այլ նաև հայ մարդու իրականացրած սխրանք։ Երկրորդ՝ շատ տարօրինակ է, որ թեման, վստահ եմ՝ իշխանության ուղղորդմամբ, տեղափոխվել է այն հարթություն, թե տվյալ իրավիճակում ինչ պետք է աներ կամ չաներ այդ կինը։ Կարծում եմ՝ դա շատ արհեստական քննարկում է, և դրանով նպատակ են ունեցել շեղելու այն հիմնական վտանգավոր հանցագործությունից, որը գործել է տվյալ ադրբեջանցին։ Վերջինիս գործողությունները մի քանի աստիճանով պետք է իրավական գնահատականի արժանանան։ Առաջինը սահմանային հատումն է, երկրորդը՝ հարձակումը քաղաքացիական անձանց նկատմամբ։ Դեռ պարզ չէ, թե ինչ այլ հանցանքներ է արել կամ փորձել անել տվյալ ադրբեջանցին։ Ինչ վերաբերում է նրա՝ սահմանի անցմամբ ի հայտ եկած խնդիրներին։ Դրանք երկու հարթության մեջ են՝ և՛ ներքին, և՛ արտաքին։ Առաջինն արտաքին պաշտպանությունն է։ Դա սահմանային այն հատվածն է, որով մուտք է գործել, շրջանցել է ոչ միայն մարտական դիրքերը, այլ նաև տեսադիտարկման համակարգերը, ենթադրաբար, նաև ականապատ դաշտը և այն բոլոր խոչընդոտները, որոնք ստեղծում են այդպիսի անցումները թույլ չտալու համար։ Եվ երկրորդը՝ վերջինիս քաղաքացիական բնակավայրում կամ քաղաքացիական բնակչության շրջանում հայտնվելն է, ինչն արդեն ներսում անվտանգություն իրականացնող համակարգերի՝ ոստիկանության, ազգային անվտանգության գլոբալ տապալման հետևանքն է, հատկապես որ պաշտոնական տեղեկատվություն եղավ, որ ադրբեջանցիները Շաքի գյուղում տեղի ունեցածից երկու օր առաջ փաստացի տեղեկացրել են, որ իրենց զինվորը կարող է և հատած լինել սահմանը։ Դա նշանակում է, որ սա հանկարծակիության գործոն չպետք է ունենար, այն հատվածը, որով անցել էր նա, պետք է հաշվարկվեր, մոտավորապես հնարավոր շրջանակը հասկանալ այն բնակավայրի, որտեղ վերջինս կարող էր հայտնվել, ի դեպ, այդ հատվածում ռելիեֆն այնպիսին է, որ հնարավորություն է տալիս շատ ավելի հեշտ որոնողական աշխատանք իրականացնել, լրացուցիչ բարդացման որևէ գործոն գոյություն չուներ։ Եվ այս պարագայում՝ տեղեկատվության առկայության պայմաններում, թույլ տա՞լ, որ վերջինս մուտք գործի բնակավայր, բնակելի տուն, պատանդի կարգավիճակում պահի հայ ընտանիքի երեխաներին, հարձակում գործի նրանց ծնողի նկատմամբ և այլն։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ, ի վերջո, ադրբեջանցուն վնասազերծել են ոչ թե իրավապահները, այլ, ըստ էության, այդ ընտանիքի մայրը, որը դիմադրություն է ցույց տվել և դանակի հարվածներով փորձել կանխել ադրբեջանցու կողմից իր երեխաներին ուղղված սպառնալիքը»,«Փաստի» հետ զրույցում ասում է Աբրահամյանը։

Նման իրավիճակում է շարունակվում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման մասին խոսույթը։ Միևնույն ժամանակ շտապողականություն է նկատվում Ադրբեջանի գործողություններում: Հաճախ դա կապվում է Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի հետ, երբ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը քվեների մեծամասնություն չստացան։ Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը փորձում է առավելագույնը ստանալ Հայաստանի իշխանություններից՝ գուցե ունենալով մտավախություն, որ կարող է իրավիճակ փոխվել։ «Նախ՝ եթե Ադրբեջանը խաղաղություն է փնտրում, ապա խաղաղություն չի լինում նոր թշնամությամբ, հրահրմամբ կամ ատելությամբ։ Եթե դիտարկում ես այն, ինչն իրականացրել է ադրբեջանցի այդ զինծառայողը, չնայած չկան շատ մանրամասներ, բայց մեկ բան ակնհայտ է՝ նրա մեջ կա ատելություն հայերի նկատմամբ, և այդ ատելությունը դրսևորվել է։ Երբ հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում, այն էլ, եթե ցանկությունների տակ իրական գործիքակազմ չկա, ապա այդ խաղաղությանը հասնելը պարզապես հնարավոր չի լինելու։ Ադրբեջանի շտապողականության հետ կապված։ Հայաստանում գործում է մի իշխանություն, որի պայմաններում Ադրբեջանը կարող է առավելագույնը պահանջել և ստանալ։ Ադրբեջանցիներն իսկապես շտապում են շատ ավելին քաղելու, քան սովորական պրակտիկ պայմաններում հնարավոր էր»,-նկատում է մեր զրուցակիցը։

Հետաքրքիր է, որ այս օրերին, երբ հիշատակում ենք 44-օրյա պատերազմի վեցերորդ, Արցախի հայաթափման երրորդ տարելիցը, իր մասին հիշեցնում է Թուրքիան՝ շեշտելով, թե ինչ դերակատարություն է ունեցել այս երկու գործողություններում։ Մինչդեռ Ադրբեջանի նախագահն Արցախում իր «հաղթանակի» մասին խոսելիս ընդգծում է պատերազմում իր միանձնյա առաջնորդությունը։ «Ե՛վ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի առաջնորդները քաղաքական առումով բավականին մեծ հավակնություններ ունեն, և այդ պայմաններում յուրաքանչյուրը փորձում է իր ձևով դրսևորվել։ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ միայնակ է գործել, և այդ հաջողությունը, «հաղթանակն» իրենն է. դրանով փորձում է նաև առաջին հերթին Թուրքիային ցույց տալ, որ նրա հանդեպ պարտավորություն չունի։ Երկրորդ՝ Ադրբեջանը հավակնություններ է դրսևորում տարածաշրջանային տերության վերածվելու, ավելին՝ փորձում է ցույց տալ, որ արդեն իսկ այդ կարգավիճակն ունի, բայց այս իրավիճակում բնական է, որ ցանկացած գործողություն կամ հայտարարություն, որը կարող էր ստվեր նետել Ադրբեջանի՝ միայնակ հաղթանակ գրանցելու վրա, բնականաբար, նրանց համար ձեռնտու չէ։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այն ի սկզբանե շատ ավելի մեծ հավակնություններ ունի մեծ տարածաշրջանում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում, և 44-օրյա պատերազմին իսկապես ունեցել է իր գործուն մասնակցությունը և՛ Ադրբեջանի զինված ուժերի կառավարման, և՛ դիվանագիտական - քարոզչական ճակատում, և՛ նաև մարտադաշտում։ Թուրքական հատուկ նշանակության ստորաբաժանումները գործել են ոչ միայն 2020 թվականին, այլ դրանից հետո, այդ թվում՝ 2023 թվականի Արցախի ամբողջական օկուպացման օրերին: Թուրքիայի հայտարարությունները բխում են իրենց այդ մասնակցությունից։ Ավելին՝ Թուրքիան փորձում է թույլ չտալ, որ Ադրբեջանն ուրանա այն ամենը, ինչը նա արել է վերջինիս համար, և այս տեսանկյունից, հատկապես լիդերների մակարդակով, որոշակի հակասություններ, այնուամենայնիվ, կան»,-եզրափակում է Տիգրան Աբրահամյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան