Լրահոս
Կարևոր


Կրքեր AstraZeneca պատվաստանյութի շուրջ. Կհայտնվի՞ արդյոք այս պատվաստանյութը Հայաստանում

Հասարակություն

Վերջին օրերին շատ երկրներ սկսել են աստիճանաբար հրաժարվել կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության արտադրած պատվաստանյութից: Մասնագետներին մտահոգում են այն տեղեկությունները, որ պատվաստանյութը կարող է նպաստել թրոմբի առաջացմանը եւ կարող է անվտանգ չլինել տարեցների համար:

Այս պատվաստանյութը, ըստ վերջին տվյալների, նախատեսվում է ներմուծել նաեւ Հայաստան՝ բնակչության շուրջ 3%-ի, առաջին հերթին, այսպես կոչված, ռիսկի խմբերի մարդկանց պատվաստելու համար: Որոշումն ընդունվել է Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի նիստում:

Առողջապահության նախարարությունը դեռ նոր տեղեկատվություն չի տրամադրել այն մասին, թե արդյոք Հայաստանը դեռ պլանավորում է ներմուծել այս պատվաստանյութը: Ըստ վերջին տվյալների, երկիրը կներմուծի միայն այն պատվաստանյութերը, որոնք հաջողությամբ անցել են կլինիկական փորձարկումների երրորդ փուլը՝ մեր մասնագետների խումբը կգնահատի դեղամիջոցների արդյունավետությունը, կողմնակի ազդեցությունների ռիսկը, արժեքը եւ դրանց օգտագործման նպատակահարմարության մասին եզրակացություն կտա: Առայժմ մասնագետները հավանություն են տվել AstraZeneca-ի եւ Pfizer-ի, ինչպես նաեւ ռուսական Sputnik-V պատվաստանյութերի կիրառմանը: Ավելի նոր տվյալներ դեռ չկան:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (EMA) հայտնել էր, որ մայրցամաքի տարածքում գրանցվել է թրոմբոէմբոլիայի 30 դեպք՝ 5 միլիոն մարդկանց շրջանում, որոնց AstraZeneca-ի պատվաստանյութ են ներարկել: Դրանից հետո շատ երկրներ սկսել են հրաժարվել այդ պատվաստանյութից:

Գերմանիան, Իռլանդիան եւ Նիդեռլանդները միացել են այն երկրների աճող ցուցակին, որոնք դադարեցրել են կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի եւ Օքսֆորդի համալսարանի մշակած պատվաստանյութի օգտագործումը:

Կիրակի օրը Նիդեռլանդների կառավարությունը հայտարարել էր, որ Oxford-AstraZeneca պատվաստանյութը չի օգտագործվի առնվազն մինչ մարտի 29-ը, իսկ Իռլանդիան նույն օրը ավելի վաղ հայտնել էր, որ ժամանակավորապես դադարեցրել է պատվաստումները՝ որպես նախազգուշական միջոց: Երկուշաբթի օրը Գերմանիայի կառավարությունը նույնպես հայտարարել է, որ դադարեցնում է դրա օգտագործումը՝ կոչ անելով հետագա հետաքննություններ անցկացնել:

Թաիլանդը նույնպես դադարեցրել է պատվաստանյութի պլանային կիրառումը: Իսկ Հարավային Կորեայում որոշել են տարեց քաղաքացիներին չպատվաստել շվեդա-բրիտանական AstraZeneca ընկերության պատվաստանյութով: Թաիլանդում հետաձգվել է AstraZeneca-ի դեղամիջոցով վարչապետ Պրայուտ Չան-Օչի եւ կառավարության մի քանի անդամների պատվաստումը:

Նորվեգիան, Դանիան, Էստոնիան, Իսլանդիան եւ Բուլղարիան նույնպես հրաժարվել են այս դեղամիջոցով պատվաստումից:

Իր հերթին, AstraZeneca դեղագործական ընկերությունը հայտարարել է, որ իր կողմից մշակված դեղամիջոցից թրոմբի առաջացման բարձր ռիսկի ապացույց չկա:

Ինչքան հարուստ է մեր հայրենիքը՝ այնքան մեր եղբայրները չեն լքում այն. «Ուժեղ Հայաստան»Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը բազմել է պատրիարքական գահին Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը քարոզարշավիցԻրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը. Փեզեշքիան Իսրայելը ապրիլի 8-ից ի վեր Լիբանանում hարվածել է Հեզբnլլահի 1,100 թիրախի Չե՛նք կարող երրորդ անգամ նույն կործանարար սխալը կրկնել․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի կոչը Փաշինյանի աջակիցներին․ «Միացե՛ք փոփոխությանը»Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում քաղաքացիների հետ մասնակցում է միասնական քայլերթիԳիտեի՞ք, որ Ուժեղ Հայաստանը մասնակցելու է ընտրություններին. հարցում Ապարանում Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. Հարցում Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը ՇենգավիթումԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է. հարցում Մասիսում Նոյեմբերյանում ջերմ դիմավորում են Նարեկ ԿարապետյանինՈՒժեղ Հայաստանի ՈՒժեղ Նոյեմբերյան. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՆերքին գործերի նախարարի գլխին մութ ամպեր են կուտակվումԷլ ցանցերի զավթեցին Կարապետյանից, որ ի՞նչ անեն. Հարցում Ռուսաստանը ակնարկում է ատոմակայանի մասին Փաշինյանը ցնցումների մեջ է կաթողիկոսի այցից Սա պարզապես քաղաքական ընտրություն չէ․ սա Հայաստանի գոյության հանրաքվեն է․ Արմեն ՄանվելյանՄեր երեխաները մեծանալու են ուժեղ Հայաստանում. Ուժեղ ՀայաստանՀատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին. տեսանյութUcom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի Ֆասթ Բանկը «Music Through Centuries» հայ-ավստրիական մշակութային միջոցառման գլխավոր գործընկերն է Քարոզարշավ օր 4-րդ. ՈՒժեղ Զորական. փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՈ՞նց է նախարարը խոսում երեխաների իրավունքներից այն դեպքում, երբ մանկապղծnւթյան դեպք էր կոծկվում. Էդմոն ՄարուքյանԲագրատաշենը փոփոխություն է ուզում. Ուժեղ ՀայաստանՄշակել ենք թիրախային խմբերի համար հստակ մեխանիզմներ` ինչպես կարելի է բարձրացնել աշխատավարձերը. մի մասը աշխատավարձի տեսքով, մյուսը` դիվիդենդների․ Նաիրի Սարգսյան Արևային էներգիան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և միջուկային էներգիան ԶՊՄԿ-ն բացել է դռները աշակերտների առաջ․ այցելություն բաց հանք և ֆաբրիկա | Past.am Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստանը» զորեղ Զորականում էՏիկին նախարար, ո՞նց կարելի է պետական բյուջեում տուգանք պլանավորել. Մարուքյան Ինչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը. Սուրենյանց Տավուշի մարզի Զորական գյուղում ընթանում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավըԱնտարբերությունը թուլություն է, իսկ Ուժեղ Հայաստանը՝ բոլորիս հպարտությունն ու ապավենը. Նարեկ Կարապետյան5000 դրամի համար հաշիվներիդ վրա արգելանք են դնում․ «Լուսավոր Հայաստանն» այսօր քարոզարշավը սկսեց ԴԱՀԿ-ի մոտից Մանկապղծության դեպք կար, որը կոծկվում էր. Մարուքյանի եւ Գալյանի բանավեճը Այս իշխանությունն այսօր պետք է հաշվետվություն ներկայացնի, ոչ թե նախընտրական ճառեր․ Արեգ ՍավգուլյանՈրքան շատ պրոֆեսիոնալ գործարարներ ունենա ազգը, այնքան ավելի հարուստ կլինի․ Կարապետյան Հանուն մեր երեխաների ապագայի. հանուն Հայաստանի. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ ՀայաստանՔարոզարշավի երկրորդ կանգառը անառիկ ու խիզախ Կապանում, որը մեզ դիմավորեց մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ. Ա. ՉալաբյանՄենք՝ որպես Հայաստանի պարզ քաղաքացիներս, կանգնած ենք մեծ խնդրի առաջ. Մհեր ԱվետիսյանՆիկոլի վերարտադրվելու պարագայում լինելու են բաներ, որոնց համառորեն չենք ուզում հավատալ. Մենուա ՍողոմանյանԿունենանք մատչելի դեղորայք, 0% հարկ փոքր բիզնեսին, ծայրահեղ աղքատության վերացում․ Մենուա ՍողոմոնյանՇուրջ 40% աղքատություն ունեցող գյուղեր գնա, բայց մենակ. Ռուբեն Մխիթարյանը՝ Փաշինյանին Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Ուժեղ Հայաստան»-ի ուժեղ ելույթները Եղեգնաձորում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԵվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ»