Լրահոս
Կարևոր

«Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեսնելով, որ Սուրբ Էջմիածինը շարունակում է մնալ անսասան, Փաշինյանն ու ՔՊ վերնախավը հարձակման նոր փուլ են սկսել Հայ առաքելական եկեղեցու դեմ: Այն առաջին հերթին դրսևորվեց Փաշինյանի հրահանգով նրան ենթակա մի հիմնարկում «զեկույց» շարադրելով: Դրա շարունակությունը եղավ ԱԺ-ում «քննիչ հանձնաժողով» ձևավորելը: Այդ քպական հանձնաժողովն էլ, իբր, պետք է քննի վերոհիշյալ զեկույցը, որը մի շարք քննադատների կողմից արդեն արժանացել է «բամբասանագիր» բնորոշմանը:

Մինչ այդ «քննիչ հանձնաժողովին» կամ «զեկույցին» վերաբերող մյուս դիտարկումներին անցնելը, կարծում ենք, տեղին է հիշեցնել, որ փաշինյանական իշխանությունը, ինչպես հայտնի է, արդեն մեկուկես տարի է, ինչ իր բոլոր ռեպրեսիվ մարմիններով ու ամենակատաղի «քարոզչությամբ» ագրեսիվ հարձակումներ է գործում Հայ առաքելական եկեղեցու վրա: ՀԱԵ նկատմամբ ատելության ու այն ամեն գնով ոչնչացնելու այդ նպատակադրումների հիմնապատճառներից մեկն այն է, որ կա Հայաստանի ու աշխարհասփյուռ հայությանը միավորող, ցանցային, գործող, հանրային ամենամեծ վստահությունը վայելող ազգային հոգևոր ինստիտուտ, որը դուրս է իշխանության վերահսկողությունից: Ավելին, Հայ առաքելական եկեղեցին մնացել է այն եզակի ինստիտուտներից մեկը, որ ոչ միայն ուղղակիորեն զուգահեռվում է ազգային ինքնությանը և ինքնանույնականացմանը, ոչ միայն կրողն ու պահապանն է հոգևոր-մշակութային ու պատմական բազմադարյա ժառանգության ու ավանդույթների, այլև տակավին բարձրաձայնում է մեր ժողովրդի անկապտելի իրավունքների մասին, հետամուտ է ազգային ու պետական շահերի պաշտպանությանը:

Տեղին է նաև հիշեցնել, որ 2025 թվականի մայիսից ի վեր Նիկոլ Փաշինյանն ու նրա անմիջական ենթակայության տակ գտնվող, ըստ էության՝ նրա քաղաքական շահերն ու հանձնարարություններն սպասարկող ռեպրեսիվ մարմինները հետևողական ու համակողմանի հետապնդումներ են իրականացրել Հայ առաքելական եկեղեցու, Մայր Աթոռի բարձրաստիճան հոգևորական միաբանության գրեթե բոլոր նկատելի ներկայացուցիչների դեմ: Այդ հետապնդումների զուտ թվարկումն անգամ բավարար է՝ համոզվելու համար, որ սա ոչ թե մեկ անձի՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ ուղղված հարձակում է, ինչպես ներկայացնում են աշխարհիկ իշխանության ներկայացուցիչները, այլ ուղղակիորեն պատերազմ է Ազգային եկեղեցու դեմ:

Եվ ահա, Հայ առաքելական եկեղեցու դեմ իր նպատակները Փաշինյանը նախ՝ փաթեթավորեց «նախընտրական ծրագրում», ապա դա դարձրեց կառավարության ծրագրի մաս, ըստ էության: Հետո իշխանական ֆեյքավարության խորխորատներում, զանազան բամբասանքներից ու զազրախոսական «մեղադրանքներից» կազմվեց հիշյալ զեկույց-բամբասանագիրը: Հիմա էլ, այդ ամենին լեգիտիմություն հաղորդելու, կարծեցյալ ինչ-ինչ ձևական կողմեր ապահովելու համար ԱԺ-ում զուտ քպականների միջոցով ձևավորվում է խորհրդարանական «քննիչ հանձնաժողով»:

Իրավական տեսանկյունից այն ամենը, ինչ անում են Փաշինյանն ու նրա ՔՊ վերնախավը, բացարձակ ապօրինություն է, հակասահմանադրական, ավելին՝ հակականոնական: Հենց այդ գնահատականներն էր տվել Մայր Աթոռը հիշյալ «զեկույցին»:

Առանց հույզերի. Եկեղեցին պետությունից անջատ է: Սահմանադրության և օրենքների համաձայն, պետությունը, իշխանության մարմինները բացարձակապես ոչ մի իրավունք չունեն միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին, ինքնավարությանը: Այստեղ կարելի էր մի մեծ վերջակետ դնել: Բայց իրողությունն այն է, որ աշխարհիկ իշխանությունը հանդես է գալիս որպես անիրավության նախաձեռնող, օրենքի և օրինականության ոտնահարող: Ավելի շուտ այդ դրսևորման վերաբերյալ պիտի «քննիչ հանձնաժողով» կազմվեր:

Իրավականից զատ, կա խնդրի բարոյական, եթե կուզեք՝ բարոյաքաղաքական կողմը: Ախր ո՞վ, ո՞ր իշխանությունն է համարձակվում խոսել ու ինչի՜ մասին:

Քննիչ հանձնաժողո՞վ: Այնքա՜ն հարցեր կան, որ քննության կարիք ունեն: Արժեր քննիչ հանձնաժողով ձևավորել պարզելու համար, թե ինչի հետևանքով է 8 տարվա մեջ կրկնապատկվել Հայաստանի պետական պարտքը, ինչի վրա են մսխվել այդ միջոցները: Կամ ինչ հանգամանքներում և ինչպես է ՔՊ-ն ուրացել Արցախը 2022 թ. հոկտեմբերի 6-ին (ուղիղ 4 տարի առաջ) Պրահայում, կոնկրետ ում հետ ինչ է պայմանավորվել, ինչի դիմաց, ում դրդմամբ է ավելի վաղ մերժել Մինսկի խմբի առաջարկությունները (նախքան պատերազմը), ինչպես է զուտ բանավոր պայմանավորվածությամբ ՀՀ ինքնիշխան տարածքից հատվածներ հանձնել Ադրբեջանին (Գորիս-Կապան ճանապարհ): Ինչ մանիպուլ յացիաներ է արել ԿԸՀ-ն՝ ընտրությունների արդյունքների հետ: Ինչ հանգամանքներում են Ազատի կացարանում ողջ-ողջ այրվել 15 զինծառայող, ինչ են եղել «Հայաստան» հիմնադրամի 100 միլիոն դոլարի չափ միջոցները, որ կառավարությունը իր հայեցողությամբ վերցրել էր: Հա, ի դեպ, քննիչ հանձնաժողով ասացինք, միտներս եկավ. ի՞նչ եղավ 44-օրյա պատերազմի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը, ինչո՞ւ այն «տակով արվեց», չնայած բացառապես քպականների միջոցով էր կազմվել:

Ինչ վերաբերում է երևույթի բարոյական կողմին, ապա հենց զուտ այն, որ փաշինյանական իշխանությունը նույնիսկ ավելի բուռն ատելություն է դրսևորում Հայ առաքելական եկեղեցու և հայ հոգևորականների դեմ, քան նույնիսկ թշնամիները, այնքան խոսուն է, որ անգամ մեկնաբանելու կարիք չկա:

Այսինքն, ի՞նչ, Հայաստանում էլ ուրիշ խնդիր չի մնացել, այն աստիճան անելու բան չկա, որ աշխարհիկ իշխանությունը հոգևորականների վեղարներն է ճանկռո՞ւմ: Սոցիալական ու տնտեսական լրջագույն պրոբլեմների առաջ է կանգնած երկիրը, ի դեպ, հենց Փաշինյանի ու նրա «կառավարման» հետևանքով, դեռ չենք խոսում թշնամական արտաքին սպառնալիքների ահագնանալու մասին: Ու այդ խորապատկերում Փաշինյանի կյանքի նպատակը Հայ եկեղեցու դեմ պատերա՞զմն է:

Մի իշխանություն, մի քաղաքական խումբ, որը հազարավոր զոհեր է բերել իր իշխանության 8 տարվա ընթացքում, ահռելի ու նաև անդառնալի կորուստների պատճառ է դարձել, մի իշխանություն, որ երկիրը վերածել է մի բացօթյա բանտի, մի իշխանություն, որ ազգայինը վտանգավոր է համարում, համարձակվում է ձեռք բարձրացնե՞լ Ազգային, Քրիստոսահաստատ եկեղեցու դեմ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԻշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքիՎախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ ԿարապետյանԱրցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ ԿարապետյանԸնտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավորՄերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». ԿարապետյանՖիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեցCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրըՕնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. ՉալաբյանՀանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ ԿարապետյանՇտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներ