Լրահոս
Կարևոր


Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել

Տարիների լռությունից հետո «Եվրոմեդիա24» հեռուստաընկերության և տարբեր լրատվամիջոցների բարձրաձայնման և հետևողականության արդյունքում իրավապահ համակարգը ստիպված եղավ գործել․ Երևանի սրտում տարիներ շարունակ ապօրինի գործունեություն ծավալող «Շառլոտ» գիշերային ակումբի գործունեությունը դադարեցվել է։

Բաղրամյան պողոտայում ՝ բնակելի շենքի կողքին գործող «Շառլոտ» ակումբի շուրջ բարձրաձայնված խնդիրները վերջապես ստացել են իրավական ընթացք․ Դատախազությունից «Եվրոմեդիա24»-ին հայտնում են, որ ակումբի գործունեությունը դադարեցվել է, իսկ դրա առթիվ հարուցվել է քրեական վարույթ։

Մենք տարիներ շարունակ ահազանգել ենք «Շառլոտի» գործունեության մասին, դիմել տարբեր պետական կառույցների, բարձրաձայնել հնարավոր ապօրինությունների մասին, սակայն, երկար ժամանակ որևէ էական արձագանք չենք ստացել։

Այդ ժամանակ որոշեցինք հարցը հասցնել ամենաբարձր մակարդակի։

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անմիջապես դիմեցինք Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով «Շառլոտի» շուրջ առկա խնդիրները։ Խոսեցինք ոչ միայն ակումբի՝ բնակելի տարածքի հարևանությամբ գործունեության օրինականության, այլ նաև ակնհայտ հովանավորչության մասին, հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կարող է  տարիներ շարունակ Երևանի կենտրոնում բազմաթիվ խախտումներով գործել ակումբ և պատասխանատվության չենթարկվել, եթե այստեղ չկա հովանավորչություն։

Բարձրաձայնել էինք նաև այնտեղ աշխատակիցների հնարավոր շահագործման և թրաֆիքինգի մասին ահազանգերի վերաբերյալ։

Եվ սա պարզապես լրագրողական ենթադրություն չէր։

Ապրիլի 8-ին ՆԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի, ակումբի տնօրենը 40-ամյա աշխատակցուհուն ստիպել էր գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալ հաճախորդի հետ։ Դեպքի մասով քրեական վարույթ էր հարուցվել։ Մենք այս ամենը ներկայացրինք վարչապետին։

Հենց այդ ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց Դատախազությանը զբաղվել հարցով՝ նշելով, որ բարձրաձայնածը հաղորդում է հանցագործության մասին։ Եվ դրանից հետո արդեն պետական մարմինների արձագանքը եղավ։

Դատախազությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ «Շառլոտ» ակումբի գործունեությունը դադարեցվել է, իսկ դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելը։

Այսպիսով, տարիներ շարունակ բարձրաձայնված խնդիրը, որի վերաբերյալ տարբեր պետական կառույցների դիմումները արդյունք չէին տվել, սակայն վարչապետին հասցված մեր հարցից հետո ստացավ կոնկրետ իրավական ընթացք։

Եվ սա փաստ է․ մեր բարձրաձայնումից հետո «Շառլոտի» գործունեությունը դադարեցվել է։

Հիմա հերթը իրավապահներինն է՝ պարզելու, թե տարիներ շարունակ ինչ է տեղի ունեցել այդ ակումբում, ովքե՞ր են պատասխանատու եղել և ինչո՞ւ այս հարցին պետական համակարգը պատշաճ ուշադրություն չի դարձրել ավելի վաղ։

Մենք էլ շարունակելու ենք հետևել քրեական վարույթի ընթացքին։

Երբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա Հովսեփյան