Լրահոս
Կարևոր


Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց»

Քաղաքականություն

Տարիներ շարունակ Հայաստանի բնապահպանական, գիտական և հանրային ամենաթեժ օրակարգերից մեկը՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը, թևակոխել է լրիվ նոր, սակայն չափազանց մտահոգիչ փուլ։ Այն, ինչ տարիներ առաջ ներկայացվում էր որպես պետական ու էկոլոգիական սպառնալիք, հիմա անաղմուկ դարձել է քաղաքական նպատակահարմարության և փոխադարձ լոյալության առարկա։ «Լիդիան Արմենիա» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի ու գործող իշխանությունների միջև ձևավորված սերտ դաշինքը ոչ միայն բացահայտում է քաղաքական տրանսֆորմացիաների իրական պատկերը, այլև ստվերում է երկրի էկոլոգիական և ջրային անվտանգության կենսական հարցերը։

Ամուլսարի ծրագրի շուրջ մասնագիտական ու հասարակական ընդվզումը երբեք օդից կախված չի եղել․ այն հիմնված է եղել ծանրակշիռ փաստերի և միջազգային անկախ փորձագետների ահազանգերի վրա։ Ավստրալական «Բլու Միներալս Քընսալթընսի» ընկերության հեղինակավոր գիտնականների իրականացրած ծավալուն հետազոտությունները հստակ ցույց են տվել, որ «Լիդիան»-ի ներկայացրած բնապահպանական գնահատականները եղել են չափազանց թերի և իրականությանը չհամապատասխանող։ Հանքում առկա պիրիտի, յարոզիտի և ալունիտի տարրալվացման արդյունքում առաջացող թթվային ապարների դրենաժը (ԹԱԴ) անդարձելի վտանգ է ներկայացնում տարածաշրջանի ջրային հիմնական ավազանների համար։ Խոսքը վերաբերում է Որոտան, Արփա, Դարբ գետերին, Կեչուտի ու Սպանդարյանի ջրամբարներին և Որոտան-Արփա-Սևան թունելի միջոցով Սևանա լիճ հոսող ջրային պաշարներին, որոնք կարող են աղտոտվել տասնամյակներ, եթե ոչ դարեր շարունակ։

Այս ահասարսուռ կանխատեսումների ու էկոլոգիական ռիսկերի ֆոնին, դեռևս 2018 թվականին Գլխավոր դատախազությունը Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով (ինքնագլուխ ընդերքօգտագործումը կամ կանոնների խախտումը, որը շրջակա միջավայրին, ընդերքին ու հանքանյութերին էական վնաս է պատճառել) քրեական գործ էր հարուցել «Լիդիան Արմենիա»-ի դեմ։ Բնապահպանության նախարարության տեսչական ստուգումներով արձանագրվել էր, որ ընկերությունը շեղվել է պայմանագրից, ապօրինի քանդել է լեռնային զանգվածը և շուրջ 18 միլիոն դրամի վնաս հասցրել շրջակա միջավայրին։ Այդ օրերին իշխանական վերնախավն ու անձամբ վարչապետը հանրությանը տալիս էին հստակ հավաստիացումներ․ «քանի դեռ չկա 100 տոկոսանոց վստահություն և երաշխիք, որ նախագիծն անվտանգ է Սևանա լճի ու ջրային համակարգերի համար, Ամուլսարը չի շահագործվելու և ուղղակի արխիվացվելու է»։

Սակայն հենց այն փուլում, երբ իբր ընթանում էր էկոլոգիական «պատերազմը» և որոշվում էր հանքի ապագան, ջրերես ելավ ամբողջ գործընթացի իրական ու խորքային դրդապատճառը։ Ըստ էության, երկրաբանական գիտությունների թեկնածու, ընդերքի մասնագետ հանդիսացող անձին քաղաքականությունն ու օրվա իշխանության քայլերը պետք է որ բացարձակապես չհետաքրքրեին․ նա պարտավոր էր գործել որպես զուտ գիտությամբ ու մասնագիտական պատասխանատվությամբ առաջնորդվող չեզոք փորձագետ։ Բայց հենց այստեղ էլ ի հայտ է գալիս հիմնական մեղքն ու բարոյական սնանկությունը․ երբ նախագիծն ու ընկերությունը հայտնվեցին պատին դեմ առած վիճակում, այդ «չեզոք մասնագետը» ընտրեց իշխանական ատյաններին ինտեգրվելու ու նրանց կողքին սողոսկելու ուղին։

Թեև բնապահպանական ռիսկերը լայնորեն հայտնի էին հանրությանը, շատերի աչքից վրիպում էր այն հարցի պատասխանը, թե ինչու էր քաղաքականությունից հեռու լինելու կոչված գիտնականն ամեն գնով ընկնում իշխանությունների հետևից։ Նպատակն ակնհայտ էր՝ մոտ գտնվել քաղաքական որոշումների կենտրոնին, ցուցադրել անվերապահ լոյալություն և դրանով իսկ կանխորոշել հանքի շահագործման «դաբրոն»։

Ահա թե ինչու Ալոյանը դարձավ Աննա Հակոբյանի կազմակերպած գործարար հավաքների ու դրամահավաքների մշտական մասնակիցը։ Ահա թե ինչու այն փուլում, երբ իշխանության և «Լիդիան»-ի միջև պետք է տիրեր մասնագիտական ու իրավական խստագույն հեռավորություն, նա երկրի ղեկավարի կողքին հայտնվում էր Կիրանցի պատի տակ՝ մասնակցելով ցուցադրական ֆոտոսեսիաներին ու շոուներին։ Մի ձևաչափում, որտեղ նման մասնագիտական դերակատարում ունեցող անձի ներկայությունը որևէ տրամաբանությամբ չէր հիմնավորվում, Ալոյանը ներկայանում էր ընդամենը մեկ նպատակով՝ լինել իշխանության կողքին, նկարվել պատերի տակ և ի տես բոլորի ընդգծել սեփական հավատարմությունը։

Այս քաղաքական առևտրի ու ցուցադրական լոյալության գինը դարձավ Ամուլսարի շուրջ «սառույցի» հալվելը։ Իշխանություններն ուղղակի անտեսեցին «100 տոկոսանոց անվտանգության» սեփական խոստումները, քրեական գործերն ու բնապահպանական անդառնալի ռիսկերը։ «Լիդիանն» ու իշխանությունն այսօր փաստացի դարձել են դաշնակիցներ, որոնք, ձեռք ձեռքի տված, առաջ են մղում հանքի շահագործումը․ պետական ու էկոլոգիական անվտանգությունը ստորադասվեց քաղաքական մերձեցմանը, իսկ հանրությունը կանգնեցվեց լռեցված, սակայն այդպես էլ չնեզոքացված աղետալի ռիսկերի առջև։

Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTՊետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանՌուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանՆոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԻնչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել ՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Պայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԱթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Լուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա Կոստանյան Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր Կոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք ՉալաբյանԻնչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանՎարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էԱյլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»