Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել Հայաստան
ԱպրելակերպԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող հերթական չվերթն է ժամանել Հայաստան։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ չվերթը տեղի է ունեցել այսօր։
Արտաքսված ՀՀ քաղաքացիների թվի մասին տվյալներ չկան։
Հավելենք, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են տվյալներ տրամադրել տարբեր երկրներից արտաքսված ՀՀ քաղաքացիների թվի մասին։
Գերմանիայից նախորդ չվերթն իրականացվել էր սեպտեմբերին։ Ընդհանուր առմամբ՝ մեր հաշվարկով այս տարի արդեն 6 նման չվերթ է Հայաստան ժամանել Գերմանիայից։
Հաշվի առնելով, որ ինքնաթիռը վերադարձել է ԵՄ, կարելի է ենթադրել, որ դրանում եղել են միայն ՀՀ քաղաքացիներ (երբեմն լինում են ուղևորների «խառը կազմով» չվերթեր)։
Հետևեք մեզ՝ այստեղ