Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
Ապրելակերպ
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 17-ի ցերեկը, 18-19-ը, 21-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ։
Ինչպես հայտնեցին Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից, մարտի 20-ին, 21-ի գիշերը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 17-ի ցերեկը կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում մարտի 17-ի երեկոյան ժամերին, 18-19-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: