«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ Գալստյան
Հասարակություն«Այսօր այցելել եմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու 32 տարեկան Աշոտ Բադալյանին, որն արդեն երեք շաբաթ է դիմել է ծայրահեղ միջոցի՝ հացադուլ է հայտարարել»,- ֆեյսբուքյան եթերում ասաց ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ գալստյանը։
Նրա խոսքով արդեն 15 ամիս Ա․ Բադալյանը գտնվում է անազատության մեջ, դատական գործընթացը շարունակ հետաձգվում է, չկա դատավճիռ։ Նրա խնամքի տակ երեք անչափահաս երեխա կա, որոնցից մեկն առողջական խնդիրներով։Հերթական անգամ բախվում ենք կալանք խափանման միջոցի ֆետիշացման հետ, երբ զուգահեռաբար ձգձգվում է դատավճիռը․․․Հերթական անգամ բախվեցինք այն իրողության հետ, որ Հայաստանում կալանավորումը վերածվել է պատժիչ գործողության»,-ասաց Գալստյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ