Լրահոս
Կարևոր


Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան դեղագործական շուկայում տիրող գնային քաղաքականությունն ու ապրանքատեսականու սահմանափակվածությունը վաղուց արդեն դուրս են եկել զուտ առողջապահական կամ տնտեսագիտական քննարկումների շրջանակից՝ վերածվելով սոցիալական լուրջ մարտահրավերի։ Առողջապահական համակարգի մատչելիության, բնակչության կենսամակարդակի և պետական բյուջեի արդյունավետ ծախսման հարցերը խիստ փոխկապակցված են, իսկ դեղերի անհամաչափ բարձր գները տարիներ շարունակ լրացուցիչ ֆինանսական բեռ են դառնում հազարավոր ընտանիքների համար։ Ստեղծված իրավիճակը պահանջում է համալիր մոտեցումներ և համակարգային լուծումներ, որոնք ընդգրկում են ինչպես օրենսդրական դաշտի բարեփոխումները, այնպես էլ շուկայում առողջ մրցակցության խթանումն ու վարչարարական խոչընդոտների վերացումը:

Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը պատմել է իրենց օրենսդրական նոր նախաձեռնության մասին, որի նպատակն է արմատապես փոխել իրավիճակը և դեղերի արժեքը նվազեցնել առնվազն 20 տոկոսով։ Բացի դեղորայքային շուկայի բարեփոխումներից, խմբակցության ղեկավարն անդրադարձել է նաև առաջիկա ՏԻՄ ընտրություններին, քաղաքական պայքարի մարտավարությանը և պետական ծախսերի ու հնարավոր կոռուպցիոն դրսևորումների քննադատությանը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խորհրդարան է ներկայացնելու օրենսդրական նախաձեռնություն, որը նախատեսում է Եվրոպական միությունում (ԵՄ) գրանցված դեղերի պարզեցված գրանցում: Նարեկ Կարապետյանի փաստարկմամբ՝ նախաձեռնությունն ուղղված է դեղագործական շուկայում մրցակցության զարգացմանը, դեղերի արժեքի նվազեցմանը և որակյալ դեղերի նկատմամբ քաղաքացիների հասանելիության ընդլայնմանը: Ներկայացված հիմնավորումների համաձայն, իրենց ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքացիների զգալի մասը ստիպված է ընտրություն կատարել դեղորայք և սննդամթերք գնելու միջև, ընդ որում՝ «այս խնդիրը հատկապես սուր է այն մարզերում, որտեղ բավարար աշխատատեղեր չկան»:

Հայաստանում դեղերի գների և հարևան ու եվրոպական երկրների միջև առկա խզումը նկատելի է անգամ մակերեսային դիտարկման դեպքում։ «Հայաստանում դեղը զգալիորեն ավելի թանկ է, քան հարևան երկրներում՝ Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում և Ռուսաստանում, ինչպես նաև եվրոպական պետություններում»,- ընդգծում է պատգամավորը։ Գնային այս անհամաչափության հիմքում ընկած են ինչպես տեղական շուկայի սահմանափակ ծավալները, այնպես էլ վարչարարական ու իրավական խոչընդոտները։

Հայաստանում դեղերի բարձր արժեքի հիմնական պատճառներից մեկը դրանց գրանցման գործող սահմանափակումներն են։ Միջազգային դեղագործական կորպորացիաները ստիպված են լինում միլիոնավոր դրամներ վճարել յուրաքանչյուր դեղամիջոցի գրանցման համար և ապա սպասել մոտ վեց ամիս, մինչև ընթացակարգն ավարտվի։ Փոքր շուկա ունեցող երկրում նմանատիպ ծախսատար և ժամանակատար բյուրոկրատիան հանգեցնում է նրան, որ խոշոր արտադրողները պարզապես շահագրգռված չեն լինում մուտք գործել հայկական շուկա, ինչի հետևանքով «շատ դեղեր չեն գրանցվում երկրում»:

Ստեղծված իրավիճակի վիճակագրական պատկերը մտահոգիչ է. եթե եվրոպական երկրների մեծ մասում գրանցված է մոտ 25000 անուն դեղամիջոց, որոնք ապահովում են լայն ընտրություն և առողջ մրցակցություն, նույն պահին Հայաստանում գրանցված է 4000-ից մի փոքր պակաս դեղամիջոց։ Ընդ որում, տարեկան հանրապետությունում գրանցվում է ընդամենը 150-200 նոր դեղամիջոց, ինչը նշանակում է, որ «եթե այդ տեմպերը պահպանվեն, ապա Հայաստանին մոտ 100 տարի կպահանջվի եվրոպական երկրների ցուցանիշներին հասնելու համար»։

Թվային համադրումները ցույց են տալիս գնային էական տարբերություններ նույնիսկ հարևան Վրաստանի համեմատությամբ։ Օրինակ՝ շաքարային դիաբետի բուժման համար նախատեսված «Մետֆորմին» դեղամիջոցը Վրաստանում արժե 920 դրամ, մինչդեռ Հայաստանում՝ 1700 դրամ, արյան մեջ խոլեստերինի մակարդակի իջեցման համար նախատեսված «Ռոզուլիպը» Վրաստանում 2800 դրամ է, իսկ Հայաստանում՝ 5600 դրամ, լայն կիրառություն ունեցող «Ամոքսիկլավ» հակաբիոտիկը Վրաստանում արժե 2400 դրամ, իսկ Հայաստանում՝ 4100 դրամ: Փաստացի, եվրոպական արտադրության գրեթե բոլոր դեղամիջոցները Հայաստանում վաճառվում են մի քանի անգամ ավելի թանկ գնով։

Այս իրավիճակի հաղթահարման համար առաջարկվում է կիրառել Եվրոպական միությունում արդեն իսկ գրանցված և որակի խիստ ստանդարտացում անցած դեղերի համար պարզեցված ընթացակարգ։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջարկած լուծումը ենթադրում է ԵՄ-ում գրանցված դեղերը Հայաստանում գրանցել փաստաթղթային փորձաքննության հիման վրա՝ ընդամենը յոթ օրվա ընթացքում, իսկ գրանցման վճարը սահմանել 50000 դրամ:

Այս մոտեցումը, ըստ քաղաքական ուժի հաշվարկների, կարող է մի քանի առանցքային խնդիր լուծել միաժամանակ։ Առաջին հերթին՝ Եվրոպայում ավելի էժան իրացվող դեղերի ազատ մուտքը կնվազեցնի ստվերային շրջանառությունը, քանի որ քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի անձնական ճանապարհներով կամ ծանոթների միջոցով դեղեր բերել արտերկրից: Սա իր հերթին կապահովի պաշտոնական մատակարարումներ, գների իջեցում և լրացուցիչ հարկային մուտքեր պետական բյուջե: Երկրորդ՝ պետությունը հնարավորություն կստանա տնտեսել տասնյակ միլիարդավոր դրամներ առողջապահական ապահովագրության համակարգի շրջանակներում, իսկ դեղերի էժանացումը թույլ կտա նույն բյուջետային միջոցներով ապահովագրական համակարգում ընդգրկել քաղաքացիների ավելի լայն շրջանակ:

Օրինագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան, և նախատեսվում է դրա քննարկումը սկսել մյուս խմբակցությունների հետ։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շեշտում է, որ սա իրենց ներկայացրած հինգ տնտեսական նախագծերից առաջինն է, և իրենք մտադիր են հետևողականորեն իրականացնել բոլոր խոստումները։

Զուգահեռաբար, քաղաքական դաշտում սրվում է պայքարը նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համատեքստում։

Անդրադառնալով Ստեփանավանում սպասվող ՏԻՄ ընտրություններին՝ Նարեկ Կարապետյանը նշել է. «ՔՊ-ի թևերը կտրելը մեր մոտեցումն է տարբեր տեղերում։ Ստեփանավանը մեր առաջին փորձն է, դրանից հետո մենք ունենք Հայաստանի ամենամեծ համայնքները։ Խաղը դեռ առջևում է, պայքարը դեռ առջևում է։ Մենք պետք է կարողանանք փորձ ձեռք բերել՝ ինստիտուցիոնալ, որպեսզի ճիշտ աշխատանք կատարենք»: Հայաստանի բնակչության շուրջ 40 տոկոսն ապրում է խոշոր համայնքներում, որտեղ ընտրական հիմնական գործընթացները դեռ առջևում են:

Բացի այդ, խմբակցության ղեկավարն իր խոսքում խստորեն քննադատել է նաև պետական ծախսերի արդյունավետությունն ու հնարավոր կոռուպցիոն դրսևորումները՝ մասնավորապես անդրադառնալով կլիմայական վեհաժողովի (COP) կազմակերպման ծախսերին. «Էս COP-ը լեգենդար COP է, 10 օրվա համար ծախսվել է 30 մլն դոլար: Ամեն օր հայտարարում են, թե ինչ կոռուպցիոն բացահայտումներ են արել. Տասը տարվա ընթացքում ամենամեծ կոռուպցիոն բացահայտումը, որ իրենք արել են, համահունչ է այս տասն օրվա ընթացքում ծախսած գումարի հետ։ Մի ընկերությանը փոխանցել են 22 մլն դոլար, իսկ գիտե՞ք ոնց է եղել, մրցույթին մենակ մի ընկերություն է մասնակցել. կոռուպցիոն դրսևորումները մեր ժողովուրդը պետք է տեսնի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա Մաթևոսյան Ադրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինԱրցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՔաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանԲոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԿայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն ՄանվելյանMining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՄթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանԵթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՀայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետՀայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանՀանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանԳյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ