Իննա Խոջամիրյանն ու Զիրոյանը բաժանվե՞լ են
Ապրելակերպ
Դերասանուհի Իննա Խոջամիրյանն ու Զիրոյանը երբեք պաշտոնապես չեն հաստատել իրենց սիրավեպի մասին լուրերը, սակայն 2020թ. ամռանը համացանցում տեսանյութեր հայտնվեցին Իննայի ծննդյան խնջույքից, որոնցում Զիրոյանը Իննային նվիրված սիրային երգ էր կատարում։
Զույգը բավական հաճախ էր Ինստագրամի story բաժնում միմյանց հետ արված լուսանկարներ կամ տեսանյութեր տեղադրում։ Դա պայմանավորված էր նաև նրանով, որ Իննան ու Զիրոյանը միասին նկարահանվում էին «Երկուսով» սերիալում և «Չինգաչունգ» հաղորդաշարում։
Սակայն երկար ժամանակ է, ինչ դերասանները միասին լուսանկար կամ տեսանյութ չեն հրապարակել, անգամ «Երկուսով» սերիալի նկարահանումների վերսկսվելուց հետո։ Իննան անգամ ներկա չի եղել Զիրոյանի և Վիկտորիա Սահակյանի մասնակցությամբ «Փնտրվում է տղամարդ» ներկայացման պրեմիերային, թեև նա մտերիմ էր նաև Վիկտորիայի հետ։