ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար
ՖոտոԿենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Ալ-Անանիին ուղեկցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը:
Պաշտոնյաները շրջել են հուշարձանի տարածքում և թանգարանային հատվածում։ Գլխավոր տնօրենին ներկայացվել են հուշարձանի պատմությունը,
պահպանության ներկայիս վիճակը, կատարված և նախատեսվող աշխատանքները:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն ընդգծել է հուշարձանների պատշաճ կառավարման կարևորությունը, մշակութային և կրթական նպատակներով օգտագործումը:
Քննարկվել են համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները:
Հետևեք մեզ՝ այստեղ