Լրահոս
Կարևոր


«Տեսահոլովակում իմ ու Իրինայի պատմությունն է». առաջին մանրամասները Գևորգ Մկրտչյանի ու Իրինա Այվազյանի հետ զուգերգից և տեսահոլովակից

Հասարակություն

 

Երգիչ Գևորգ Մկրտչյանն ու դերասանուհի Իրինա Այվազյանը նոր զուգերգ ունեն, որի պրեմիերան տեղի կունենա այսօր: «Իմ թուլությունն ես» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի մանրամասներն ու լուսանկարները Գևորգն առաջինը վստահել է Tert.am Life-ին:

Երգի խոսքերի և երաժշտության հեղինակն Արման Անտոնյանն է, գործիքավորումն արել են նրա ստուդիայում:

«Երկար ժամանակ է, ինչ ուզում էի զուգերգ ունենալ, բայց չէի գտնում մեկին, ում հետ կարող եմ ցանկությունս իրականացնել: Գիտեի, որ Իրինան շատ լավ ձայն ունի և ափսոսում էի, որ նա իր տաղանդը չի օգտագործում: Իրինան ոչնչով չի զիջում մեր երգչուհիներին, ավելին՝ նրա տեմբրն ավելի գեղեցիկ է, քան շատ երգչուհիների դեպքում: Երկար ժամանակ համոզում էի Իրինային զուգերգ կատարել ինձ հետ, բայց մերժում էր: Վերջերս իմ էջում հարցուպատասխան էի կազմակերպել, որի ընթացքում հարցին, թե ինչո՞ւ Իրինայի հետ զուգերգ չենք երգում, պատասխանել էի, որ նա չի ցանկանում: Իրինան կիսվել էր իմ սթորիով և գրել՝ համոզեցի: Առիթը բաց չթողնելով՝ Իրինայի հետ ժամկետներ հստակեցրի և մինչև Մոսկվա մեկնելս  իրականացրինք աշխատանքը: «Իմ թուլությունն ես» կոչվող երգը, կարելի է ասել, որ իմ ու Իրինայի հարաբերությունների մասին է»,- պատմեց նա ու հավելեց, որ տեսահոլովակում ներկայանում է հասուն կերպարով:

Տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է, ում հետ Գևորգն աշխատում է երրորդ անգամ: «Պետք է կարճ ժամանակահատվածում տեսահոլովակի սցենար մտածեի, որոշեցի, որ հորինված սցենար պետք չէ, կներկայացնենք մի հատված իմ ու Իրինայի սիրո պատմությունից: Սյուժեով ես ու և Իրինան միմյանց խոստանում ենք հաջորդ տարի նույն օրը լինել նույն վայրում: Անցնում է մեկ տարի, ես և Իրինան արդեն բաժանված ենք լինում և պատահաբար հանդիպում ենք: Իրար չենք հասկանում, մեր հեռախոսներին հիշեցում է գալիս, որ նախորդ տարի խոստացել ենք հանդիպել իրար և գնում ենք այդ վայր: Պատմությունը մեզ հետ եղել է նաև իրական կյանքում, միայն ամսաթվերն ենք փոփոխել, որովհետև շատ անձնական էին, չէինք ուզում հանրայնացնել: Տեսահոլովակում Իրինան հարսի զգեստի նման զգեստով է, բայց որպես հարս չի ներկայանում, այդ զգեստը կարող է ընկալվել նաև որպես շքեղ զգեստ: Իրինան կարմիր շրթներկ է օգտագործել, ինչով փորձել ենք կոտրել կերպարը, որպեսզի հարսի նման չլինի»,- ասաց երգիչը:

Գևորգն արդեն տեղադրել է տեսահոլովակի թիզերը, բայց չի բացահայտել, որ հերոսուհին Իրինան է: «Ուզում էինք մինչև վերջ պահել ինտրիգը, բայց երկրպագուներից շատերն արդեն հասկացել են, որ զուգերգն Իրինայի հետ է: Տեսահոլովակի թիզերը տեղադրելուց հետո երկրպագուներիս ասացի, որ ուշադիր լինեն ու կտեսնեն, թե ո՞վ է ինձ հետ զուգերգ երգելու: Թիզերում գրված է «իյեհ», որն իմ ու Իրինայի բառն է, Իրինան իր հարցազրույցներից մեկում ասել էր այդ մասին: Մարդկանց մի մասը մտածում է, որ երգն Իրինային է նվիրված, մյուս մասն էլ մտածում է, որ Իրինայի հետ եմ երգում, այնինչ երկուսը մեկում է»,- նշեց երգիչը:

Թեև Գևորգն ու Իրինան հայտարարել են, որ տևական ժամանակ է՝ բաժանվել են, երգիչը շեշտեց, որ միասին հեշտ են աշխատում: «Մեր հարաբերությունները լավ են, այդ պատճառով նկարահանումների ընթացքում շատ բարդություններ չեն եղել: Տեսարաններ կային, որոնք շատ ռոմանտիկ էին, դրանք Իրինայի մոտ բարդ էին ստացվում, որովհետև միասին չենք, բայց որպես զույգ ենք ներկայանում,- ասաց նա և հավելեց, որ նկարահանումներից հետո իրենց հարաբերություններում փոփոխություն չկա,-Մեզ ժամանակ է պետք: Չեմ կարող ասել կմիանա՞նք, թե՞ ամեն մեկս իր ճանապարհով կգնա: Մեզ մոտ ընկերությունն ավելի լավ է ստացվում, քան զույգ լինելը: Ավելի լավ է՝ դադար վերցնենք, հետո նորից սկսենք կամ չսկսենք, քան ամեն օր վիճենք: Հնարավոր է՝ ընկերություն ասվածն էլ ուղղակի որպես հեքիաթ ենք ստեղծել մեզ համար և հիմա ընկերներ չենք: Ամեն ինչ ժամանակը ցույց կտա»:

Գևորգը վստահեցրեց, որ իրենց հարաբերությունները որպես ռեյթինգի միջոց չեն օգտագործում, պարզապես իրենց մոտ ավանդույթ է դարձել տարվա այս ժամանակահատվածում համատեղ ինչ-որ նախագիծ ներկայացնելը: «Ամեն անգամ չենք կարող նույն նախագիծը ներկայացնել, փոփոխություններ են պետք, որպեսզի չհոգնեցնենք: Մենք ռեյթինգի համար ոչինչ չենք անում, բաժանման մասին խոսելն էլ շատ պատահական է ստացվել: Բաժանվել ենք ամռանը, բայց այդ մասին խոսել ենք ամիսներ անց: Իրինան խոսեց, որովհետև այդ պահին զգացմունքների ազդեցության տակ էր, պատասխանել է իրեն տրված հարցերին: Ես էլ որոշեցի խոսել, որպեսզի մարդիկ ինձ չմեղադրեն, որովհետև շատ հաղորդագրություններ էի ստանում, թե ես Իրինային չեմ սիրում: Եթե ինչ-որ բան ռեյթինգի համար անեինք, կխոսեինք բաժանման մասին հենց ամռանը, բայց մենք այդպես չենք վարվել»,- նշեց երգիչը:

 

Ավելին...

Դոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըԱդրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք Չալաբյան