Լրահոս
Կարևոր


Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամենատարբեր քաղաքական, սոցիալական, օրախնդիր հարցերի շուրջ քննարկումների ընթացքում դժվար չէ նկատել, որ անպայման հայտնվում են որոշակի խումբ անձինք, որոնք իրենց պարտքն են համարում հընթացս «քլնգել» ընդդիմությանը՝ վերջիններիս մեղադրելով հնարավոր ու անհնար բոլոր մեղքերում, հատկապես, որ «այս վիճակում ենք»:

Ընդդիմությունն, իհարկե, անքննադատելի չէ: Ընդդիմադիր ուժերին, իհարկե, կարելի է զանազան դիտողություններ անել: Միանգամայն բնական է, որ որոշակի պահանջներ պետք է ներկայացնել ընդդիմադիր հիմնական ուժերին: Այդ ամեն ինչը հասկանալի է:

Բայց մյուս կողմից՝ ընդամենը մի քանի ամիս առաջ տեղի են ունեցել ընտրություններ: Այո, իշխող ուժի կողմից եղել են խայտառակ խախտումներ: Այո, եղել է վարչական ռեսուրսի գերչարաշահում: Բայց գնացել են, չէ՞, մի քանի հարյուր հազար մարդ ու փաշինյանական ՔՊ-ին ձայն տվել: Երկրորդը. ընդդիմությանը, այսինքն՝ խորհրդարան անցած, չանցած իրական ընդդիմադիր ուժերին համախառն մոտ 550 հազար մարդ է քվեարկել:

Բոլորս տեսանք, ի դեպ, թե ինչպես կուսակցություններից մեկի ձայները բացահայտ գողացան՝ չթողնելով, որ անցնի խորհրդարան: Իսկ եթե, օրինակ՝ այդ կուսակցությանն այնքան քվե տայինք, այդ թվում՝ «քլնգողները», ապա միգուցե հնարավոր չլինե՞ր այդ մանդատագողությունն ու ձայնափոշիացումը: Ու իրավիճակն էլ, բնականաբար, այլ կլիներ: Իսկ եթե խորհրդարան անցած երկու ուժերին ավելի շատ քվե տրվեր, իրավիճակն ընդհանրապես այլ կլիներ, արմատապես այլ...

Սակայն չընկնենք «եթե, ապա..»-ի այդ մածուցիկ գայթակղության մեջ: Պարզապես պետք է նկատել, որ եղած հնարավորության սահմաններում մարդիկ ինչ կարողանում՝ անում են: Ի վերջո, ընդդիմության հնարավորություններն անսահմանափակ չեն:

Այդուհանդերձ, «քլնգելն» ու պահանջելը դյուրին է, իհարկե: Հատկապես՝ ընդդիմությանը «քլնգելը». ի վերջո, դրա համար իրավապահները դիմակավորներով չեն հարձակվում, չեն կալանավորում, դրա համար սեփականություն չեն խլում: Բայց ընդդիմությանը շարունակ «կպնելու» փոխարեն միգուցե ամեն մեկը ինքն իրեն հարցնի, թե ինքը գոնե իր ուզած նպատակին հասնելու համար «մի մոմ» վառե՞լ է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան «ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանԱյն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՀոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր ԱվետիսյանԵվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՓաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըԱյլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութԻշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում