Լրահոս
Կարևոր

Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակ

Հասարակություն

Ստամբուլի, Անկարայի և Անթալիայի օդանավակայաններում վայրէջք կատարած զբոսաշրջիկի ուշադրությունը գրավող առաջին բաներից մեկը գովազդային վահանակների առատությունն է։ Թուրքական բժշկությունը ներկայանում է խոստումնալից առաջարկներով՝ երկրորդ տիպի շաքարային դիաբետի բուժումից մինչև ճաղատության խնդրի լուծում։ Օդանավակայաններում սկսվող այս գովազդային արշավը շարունակվում է նաև սոցիալական ցանցերում, որտեղ ամեն օր տարածվող տեսանյութերում հայազգի պացիենտները պատմում են իրենց փորձի մասին՝ մյուսներին ևս առաջարկելով վիրահատվել Թուրքիայում։

Գովազդն այնքան հետևողական ու գրավիչ է, որ մի պահ նույնիսկ ուզում ես ճաղատանալ՝ մազերի վերականգնման խոստումների գայթակղությանը տրվելու համար։ Իսկ շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար նման առաջարկները կարող են շատ ավելի լուրջ նշանակություն ունենալ․ երբ խոսքը առողջության և հնարավոր բուժման մասին է, գովազդային խոստումը հաճախ ընկալվում է որպես փրկության հնարավորություն։

Բայց ի՞նչ վիրահատության մասին է իրականում խոսքը։ Արդյո՞ք բժշկության մեջ իսկապես հայտնվել է շաքարային դիաբետի բուժման նոր մեթոդ, թե՞ գործ ունենք արդեն հայտնի վիրահատությունների՝ նոր անվանմամբ ներկայացված տարբերակի հետ։ Որքանո՞վ է այն արդյունավետ, ի՞նչ ռիսկեր ունի, և որտե՞ղ է ավարտվում բժշկական իրազեկումն ու սկսվում առողջապահական մարքեթինգը։ Իրականում խոսքը մետաբոլիկ վիրաբուժության մասին է, որի կիրառվող մեթոդներից են ստամոքսի երկայնական մասնահատումը՝ սլիվը, և ստամոքսաղիքային շունտավորումը։ Դրանք հիմնականում կիրառվում են ճարպակալման բուժման նպատակով, սակայն համապատասխան ցուցումների դեպքում կարող են նաև զգալիորեն բարելավել երկրորդ տիպի շաքարային դիաբետի ընթացքը։ Միաժամանակ, վիրահատության արդյունավետությունը կախված է մի շարք գործոններից, իսկ հնարավոր արդյունքները չեն կարող երաշխավորվել բոլոր պացիենտների համար։ Այս հարցերի, ինչպես նաև Թուրքիայի բժշկական մարքեթինգի առանձնահատկությունների, Հայաստանի բժշկական ծառայությունների միջազգային ճանաչելիության և բժշկական զբոսաշրջության զարգացման խնդիրների մասին զրուցել ենք «Աստղիկ» բժշկական կենտրոնի վիրաբույժ, Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս, բժշկական գիտությունների  թեկնածու,  դոցենտ  Հայկ Հարությունյանի հետ։

— Շաքարային դիաբետի վիրահատություն․ ի՞նչ է իրականում վաճառվում հարևան Թուրքիայում։

— Մասնավոր կլինիկաներում «դիաբետի վիրահատություն» անվան տակ առաջարկվում են մետաբոլիկ վիրաբուժության տարբեր մեթոդներ՝ ստամոքսի երկայնական մասնահատում և ստամոքսաղիքային շունտավորում։ Դրանց նպատակն է բարելավել երկրորդ տիպի շաքարային դիաբետի վերահսկումը և որոշ դեպքերում հասնել ռեմիսիայի։ Սակայն դիաբետի ռեմիսիան դեռևս չի նշանակում հիվանդության վերջնական բուժում։ Վիրահատության արդյունավետությունը կախված է պացիենտի առանձնահատկություններից, դիաբետի տևողությունից և ենթաստամոքսային գեղձի՝ ինսուլին արտադրելու կարողության պահպանված մակարդակից։ Հետևաբար, «դիաբետից լիովին ազատելու» երաշխիքները պետք է գնահատել քննադատաբար՝ հիմնվելով գիտական ապացույցների, ոչ թե գովազդային խոստումների վրա։

— Ինչո՞ւ է Թուրքիան կարողանում միջազգային շուկայում հաջողությամբ ներկայացնել և վաճառել իր բժշկական ծառայությունները, մինչդեռ Հայաստանը հաճախ մնում է ներքին շուկայի շրջանակում։

— Թուրքիայի հաջողության հիմնական գործոններն են պետական աջակցությունը, միջազգային ակտիվ գովազդը, բուժման հետ մեկտեղ ամբողջական սպասարկման առաջարկը, միջազգային ճանաչելիությունը և մրցակցային գները։ Հայաստանում նույնպես կան բարձրակարգ մասնագետներ և միջազգային շուկայի համար մրցունակ բժշկական ծառայություններ։ Սակայն բժշկական զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտում են ծառայությունների միասնական ներկայացման, միջազգային առաջխաղացման, հիվանդների կազմակերպված ներգրավման և հետբուժական սպասարկման համակարգերի սահմանափակումները։

Այսինքն՝ Թուրքիան միջազգային շուկայում վաճառում է ոչ միայն բժշկի մասնագիտական հմտությունը, այլև ամբողջական, կազմակերպված և ճանաչելի ծառայություն։ Հայաստանին անհրաժեշտ է նույնքան հետևողականորեն ներկայացնել իր բժշկական ներուժը միջազգային շուկայում՝ հիմնվելով իրական արդյունքների, որակի և պացիենտների անվտանգության վրա։

— Եթե Հայաստանում իրականացվում է նույն կամ համադրելի բուժումը, ինչո՞ւ հայկական կլինիկաները չեն կարողանում այն նույնքան ճանաչելի դարձնել։

— Հայաստանում խնդիրը հաճախ ոչ թե բժշկական հնարավորությունների, այլ դրանց միջազգային ներկայացման մեջ է։ Միջազգային շուկայում մրցունակ լինելու համար բավարար չէ բարձրակարգ բուժում իրականացնելը․ անհրաժեշտ է այն դարձնել ճանաչելի, հասանելի և վստահելի օտարերկրյա պացիենտների համար։ Դրան խոչընդոտում են միասնական մարքեթինգի, պետական աջակցության, միջազգային համագործակցության և բժշկական զբոսաշրջության կազմակերպված համակարգի սահմանափակումները։

— Եթե նույն որակյալ բուժումը հասանելի է Հայաստանում, բայց պացիենտը նախընտրում է Թուրքիան, ո՞վ է ձախողվել՝ հայկական բժշկությո՞ւնը, հայկական մարքեթի՞նգը, թե՞ պացիենտին հասնող տեղեկատվությունը։

— Հաճախ խնդիրը ոչ թե հայկական բժշկության որակն է, այլ դրա միջազգային մարքեթինգը, հանրային ճանաչելիությունը և պացիենտին հասնող տեղեկատվությունը։ Եթե Հայաստանում հասանելի է համադրելի որակի բուժում, բայց պացիենտն այդ մասին չգիտի կամ չի վստահում դրան, ապա ձախողվել է ոչ միայն բժշկի աշխատանքը ներկայացնող կողմը, այլև այն համակարգը, որը պետք է ապահովի այդ որակի ճանաչելիությունն ու վստահությունը։Չնայած վերջին տարիներին նկատվում է արտերկրում բուժում ստանալու նախընտրության որոշակի նվազման միտում, հայաստանցի որոշ պացիենտներ շարունակում են նախընտրել արտասահմանյան կլինիկաները՝ նույնիսկ այն դեպքերում, երբ համադրելի բուժումը հասանելի է Հայաստանում։ Սա ընդգծում է ոչ միայն բժշկական որակի, այլև վստահության, տեղեկատվության և հայկական բժշկության հանրային ճանաչելիության կարևորությունը։Մյուս կողմից, որոշ մասնավոր արտասահմանյան կլինիկաներ խոստանում են արդյունքներ, որոնք բժշկության ներկայիս հնարավորություններով երաշխավորել հնարավոր չէ։ Պացիենտներն ու նրանց հարազատները մեծ գումարներ են ծախսում՝ հույս ունենալով փրկել կյանքը կամ հասնել ցանկալի արդյունքի, սակայն երբեմն վերադառնում են առանց ակնկալվող բարելավման։ Եվ ամենացավալին այն է, որ հարազատը ստիպված է ինքն իրեն մխիթարել՝ մտածելով․ «Եթե անգամ Գերմանիայում, Իսրայելում կամ ԱՄՆ-ում չկարողացան օգնել, ուրեմն իսկապե՞ս բուժումն անհնար էր»։ Երբեմն հենց նույնն էին ասել նաև հայ բժիշկները, սակայն նրանց խոսքին չէին վստահել։

Այստեղ հարցը ոչ թե արտերկրում բուժվելու իրավունքն է, այլ բժշկական խոստումների ազնվությունը։ Բժշկության մեջ պացիենտի հույսը չպետք է դառնա մարքեթինգային գործիք, իսկ հայկական բժշկության հնարավորությունները չպետք է ստվերվեն միայն այն պատճառով, որ դրանք բավարար չափով ներկայացված չեն։

Բժիշկ Հարությունյանի խոսքերին թերևս ավելացնելու բան չկա, զուտ նկատենք,  որ հարևանի հարսի գեղեցկությամբ հիանալը վատ բան չէ, բայց շատ ավելի հաճելի է, երբ այդ գեղեցկության կողքին նկատում ես նաև քո հարսի շքեղությունը։ Նույնն է նաև բժշկության մեջ․ արտերկրի հաջողություններով հիանալը բնական է, բայց ժամանակն է, որ մենք էլ տեսնենք, գնահատենք ու աշխարհին ներկայացնենք մեր սեփական բժշկության հնարավորություններ։ Վերջիվերջո խնդիրը հարևանի հաջողությունը չէ, այլ սեփական արժեքը չնկատելը։

90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մшհեր լինում»․ պահեստազորի սպաՊետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ ԴիլիջանումՍոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա ԿոստանյանՀայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. ՄելոյանՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրինԱրցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա ԿոստանյանՇարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ ՀայաստանՈւժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք Չալաբյան