Լրահոս
Կարևոր


Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը

Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում Կոնվերս Բանկի տաղավարում ներկայացվում են Բանկի կայուն ֆինանսավորման լուծումներն ու ESG՝ բնապահպանական, սոցիալական և կառավարման ուղղությամբ նախաձեռնությունները։

Դրանք արտացոլում են Բանկի քաղաքականությունը՝ ֆինանսական որոշումներում հաշվի առնել նաև շրջակա միջավայրի և հասարակության վրա երկարաժամկետ ազդեցությունը։

Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանն այդ կապակցությամբ նշել է. «Բնության պահպանումն այլևս ընտրություն չէ․ դա մեր պատասխանատվությունն է և ներդրում՝ ապագա սերունդների համար։ ESG օրակարգը պարզապես մեր ռազմավարության, նաև՝ մեր կորպորատիվ մշակույթի մասն է: Մենք շարունակելու ենք ակտիվ մասնակցել կենսաբազմազանության պահպանմանը միտված ծրագրերին և միաժամանակ ընդլայնելու ենք պատասխանատու և կանաչ ֆինանսավորման առաջարկները»:

Կոնվերս Բանկի ESG նախագծերի ներդրման և զարգացման պատասխանատու Լիանա Վարդումյանը հավելել է. «Կայուն ֆինանսավորումը տարիների ընթացքում ձևավորված փորձ է, որը շարունակում է զարգանալ և արժեք ստեղծել տնտեսության, շրջակա միջավայրի ու հասարակության համար»։

Կայունության սկզբունքները նաև Բանկի ներքին մշակույթի մասն են. 2019 թվականից Կոնվերս Բանկը համագործակցում է թափոնների վերամշակմամբ զբաղվող ISSD հասարակական կազմակերպության հետ: Համագործակցության արդյունքում տեսակավորվել և վերամշակման է հանձնվել շուրջ 4 տոննա պլաստիկ և 21 տոննա թուղթ՝ նպաստելով ավելի քան 400 ծառի պահպանմանը։

ISSD-ի համահիմնադիր Իրինա Մկրտչյանը նշել է. «Կոնվերս Բանկը թափոնների տեսակավորման մշակույթը ներդրած առաջամարտիկ կառույցներից է։ Բանկը տարիներ շարունակ հետևողականորեն իրականացնում է տեսակավորումը, իսկ հավաքված թափոններն ուղղվում են վերամշակման»։

ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի Ֆինանսական նախաձեռնության բնության ուղղության ղեկավար Ջեսիկա Սմիթը նշել է, որ բանկերը կարևոր դեր ունեն բնության պահպանության գործում, քանի որ ֆինանսավորում են իրական տնտեսությունը և կարող են նպաստել բիզնեսի բնապահպանական ազդեցության նվազեցմանը։ Նրա խոսքով՝ Կոնվերս Բանկն առաջինն էր տարածաշրջանում, որ միացավ նշված կառույցի Պատասխանատու բանկային գործունեության սկզբունքներին։

Նա ասել է. «Այս սկզբունքները բանկերին օգնում են հասկանալ իրենց գործունեության էական ազդեցությունները, քայլեր ձեռնարկել դրանք կառավարելու և նոր հնարավորություններ բացահայտելու ուղղությամբ։ Բնության հետ կապված հարցերն ավելի ու ավելի մեծ տեղ են զբաղեցնում բանկերի օրակարգում»:

Կոնվերս Բանկը շարունակելու է ընդլայնել պատասխանատու և կանաչ ֆինանսավորման լուծումները՝ աջակցելով անհատներին ու բիզնեսներին ավելի ռեսուրսախնայող ընտրություններ կատարելուն և նպաստելով Հայաստանի կայուն զարգացմանը։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Հայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում