Երբ է սուրճ խմելու ճիշտ ժամանակը. քաղցած վիճակում այն չօգտագործելու 4 պատճառ (տեսանյութ)
Ապրելակերպ
Շատերը կարծում են, որ առավոտյան մի բաժակ բուրավետ սուրճն արթնանալու և աշխատանքային օրն սկսելու հիանալի միջոց է, սակայն դա շատ սխալ սովորություն է:
Սուրճն, իհարկե, էներգիա է հաղորդում, սակայն ոչ մի դեպքում չի կարելի խմել սոված վիճակում:
Ստամոքսաթթու
Մարդու ստամոքսում կա աղաթթու, և շատ կարևոր է, որ դրա քանակությունը լինի նորմայի սահմաններում: Աղաթթվի ցածր մակարդակի դեպքում սննդամթերքը լավ չի մարսվի, իսկ բարձր մակարդակի դեպքում այն կսկսի քայքայել ստամոքսի պատերը (խոցային հիվանդություն):