Լրահոս
Կարևոր

Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում

Հասարակություն

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի Կանաչ գոտում կազմակերպված երկու պանելային քննարկումների՝ նվիրված բնության պահպանության գործում բիզնեսի պատասխանատվությանը և կապի ենթակառուցվածքների նշանակությանը։ Ucom-ը` FPWC-ի հետ ռազմավարական գործընկերության շրջանակում, միացել է COP17-ին՝ համատեղ տաղավարում ներկայացնելով բնության պահպանության, վերականգնվող էներգիայի և տեխնոլոգիական լուծումների ոլորտում տարիների ընթացքում իրականացված աշխատանքերն ու նոր նախաձեռնությունները։

«Անտեսանելի մատակարարը․ բիզնեսը, կենսաբազմազանությունը և բնության չգնահատված ներդրումը» թեմայով քննարկման առանցքում տնտեսության կախվածությունն էր բնական ռեսուրսներից և էկոհամակարգերից։ Մասնակիցներն անդրադարձել են այն հարցին, թե ինչպես են բնության կորուստն ու կլիմայական փոփոխություններն ազդում տարբեր ոլորտների ընկերությունների գործունեության վրա, և ինչու պետք է բնության պահպանությունը դառնա բիզնեսի երկարաժամկետ որոշումների մաս։

Քննարկմանը Ռալֆ Յիրիկյանի հետ մասնակցել են FPWC-ի հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, «Մառան» գինեգործարանի գլխավոր գինեգործ Ֆրունզ Հարությունյանը և Puro Fairtrade Coffee ապրանքանիշի ստեղծող, Miko Group-ի խորհրդատու Էնդի Օրչարդը։ Ucom-ի մասնակցությամբ ներկայացվել է նաև հեռահաղորդակցության ոլորտի կապը բնական միջավայրի հետ՝ էներգիայի օգտագործումից ու ենթակառուցվածքների աշխատանքից մինչև ընկերության բնապահպանական ազդեցությունը նվազեցնելու քայլերը։

Բնապահպանական պատասխանատվության շրջանակում Ucom-ը նաև գնահատել է իր գլխավոր գրասենյակի գործունեությունից առաջացող ջերմոցային գազերի արտանետումները և մշակել մինչև 2036 թվականը նախատեսված՝ դրանց նվազեցման ճանապարհային քարտեզ։ Այս աշխատանքը հնարավորություն է տալիս չափելի դարձնել ընկերության բնապահպանական ազդեցությունը և պլանավորել էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը։

«Բիզնեսի երկարաժամկետ զարգացումն անմիջականորեն կապված է այն միջավայրի հետ, որտեղ մենք ապրում և աշխատում ենք։ Ուստի բնության պահպանությունը պետք է իր տեղն ունենա ընկերությունների որոշումներում և ներդրումներում։ Ucom-ում մենք կարևորում ենք տեխնոլոգիական առաջընթացը Հայաստանի կայուն զարգացմանը ծառայեցնելը։ FPWC-ի հետ մեր երկարամյա գործընկերությունն այս մոտեցման գործնական արտահայտությունն է։ Համոզված եմ՝ համատեղ պատասխանատվությամբ և հետևողական աշխատանքով կարող ենք ավելի մեծ արդյունքի հասնել՝ նպաստելով մեր երկրի բնության պահպանությանն ու համայնքների բարեկեցությանը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Կապը՝ որպես բնության պահպանության ենթակառուցվածք․ ո՞վ է վճարում այնտեղ կապ ապահովելու համար, որտեղ բաժանորդներ չկան» թեմայով երկրորդ պանելն անդրադարձել է հեռավոր պահպանվող տարածքներում հուսալի կապի ապահովմանը։ Քննարկման կենտրոնում եղել են տեսախցիկների և սենսորների տվյալների փոխանցումը, հրդեհների մասին վաղ ահազանգումը, բնապահպանական մշտադիտարկումն ու տարածքների պահպանությունն իրականացնող աշխատակիցների անվտանգությունը։

Այս պանելին մասնակցել են նաև FPWC-ի հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, Connected Conservation Foundation-ի գործադիր տնօրեն Սոֆի Մաքսվելը և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Արմեն Հունանյանը։ Մասնակիցները դիտարկել են, թե ինչպես կարող են բիզնեսի, բնապահպանական կազմակերպությունների և կարգավորող մարմինների համագործակցությունն ու ֆինանսավորման երկարաժամկետ մոտեցումները նպաստել բնապահպանական արժեք ունեցող տարածքներում կապի հասանելիությանը։

Ucom-ի և FPWC-ի երկարամյա համագործակցության շրջանակում համայնքներում տեղադրվում են արևային կայաններ, իսկ բնության պահպանության համար կիրառվող ջերմատեսիլ և վայրի կենդանիների ու թռչունների դիտարկման տեսախցիկներն ապահովվում են ինտերնետ կապով։ Այս լուծումներն օգնում են հետևել կենսաբազմազանությանը, ժամանակին հայտնաբերել հրդեհների վտանգը և ավելի արդյունավետ կազմակերպել տարածքների պահպանությունը։

 

Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր ԿամենդատյանՇարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ ԴավթյանՍտեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ ԳևորգյանՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը