Տիտանիկի չափսերը փոքրանում են օրական 180 կգ-ով. շուտով նավը լիովին կքայքայվի
Ֆոտո
Նրանք, ովքեր հետաքրքրվում են ստորջրյա հնագիտությամբ կամ լրջորեն զբաղվում են ստորջրյա գտածոների հայտնաբերամբ, տեղյակ են, որ խորտակված նավերը երկար չեն գոյատևում ջրի տակ։ Նույնը վեաբերում է Տիտանիկին, որի մնացորդները փոշու կվերածվեն արդեն 100 տարի անց։
Հենց այդ պատճառով էլ այսօր ակտիվ ուսումնասիրություններ են կատարվում, և մասնագետները փորձում են նավից վերցնել յուրօրինակ մասեր, հարուստների կողմից թողնված իրեր, ինչպես նաև առաջին հայացքից անպետք թվացող առարկաներ, որոնք, սակայն, նավի պատմության շնորհիվ մեծ արժեք են ձեռք բերել։