Լրահոս
Կարևոր

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններից հետո իշխող ՔՊ կուսակցության քարոզիչները շտապեցին սոցիալական ցանցերը ողողել «հաղթական» ռեպորտաժներով ու ցուցադրական հպարտությամբ։ Առանձնակի ոգևորությամբ մատնանշվում է, օրինակ՝ Կիրանցում արձանագրված մոտ 90 տոկոսանոց արդյունքը։ Սակայն քաղաքագիտական սթափ վերլուծությունը ցույց է տալիս, որ այս թվերը ոչ թե իշխանության իրական ժողովրդականության կամ ժողովրդավարական հաղթանակի վկայություն են, այլ քաղաքական համակարգի խոր ճգնաժամի և գիտակցված ինքնախաբեության ցայտուն դրսևորում։

Ուղղակի խնդիրն այն է, թե ինչպես է իշխանությունը հասել այդ արդյունքին ընտրություններից շատ ավելի վաղ։ Կիրանցի պարագան ինքնին խոսուն է. մի գյուղում, որտեղ վերջին սահմանազատման հետևանքով հողերի ու տարածքների մի մասն անցավ ադրբեջանական կողմին, իսկ տեղի բնակչությունը երկարատև ու ցավոտ պայքար մղեց ապրելու սեփական իրավունքի համար, իշխող ուժի ստացած բարձր տոկոսները ոչ թե աջակցության, այլ այլընտրանքի իսպառ բացակայության հետևանք են։

Իշխանությունը ընտրությունների ելքը կանխորոշեց դեռևս քվեարկության օրվանից առաջ։ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ իշխող թիմն ուղղակիորեն գլխատեց տեղական մակարդակում իր համար վտանգ ներկայացնող ողջ ռեսուրսը։ Տեղերում ազդեցություն, հեղինակություն և լուրջ կշիռ ունեցող այն գործիչները, ովքեր ընդունակ էին քպական վարչական ապարատի դեմ իրական ու մրցունակ պայքար մղել, նպատակաուղղված չեզոքացվեցին։ Շինծու քրեական վարույթները, անհամաչափ կալանավորումներն ու ուժային ապարատի ճնշումները ձևավորեցին մի այնպիսի մթնոլորտ, որտեղ պայքարի ընդունակ գործիչները կա՛մ ֆիզիկապես զրկվեցին մասնակցության հնարավորությունից՝ հայտնվելով անազատության մեջ, կա՛մ էլ ստիպված եղան հրաժարվել ընտրապայքարից։

Այսպիսով, դաշտը նախապես մաքրվեց ռեալ մրցակիցներից։ ՔՊ-ն շատ տեղերում ընտրություններին գնաց, ըստ էության, մենակ՝ մրցելով կա՛մ սեփական ստվերի, կա՛մ էլ քաղաքական կշիռ չունեցող, ֆիկտիվ միավորումների հետ։ Նման պայմաններում, գործադրելով վարչական ողջ լծակները, բարձր տոկոսներ արձանագրելը ոչ թե հպարտության առիթ է, այլ ժողովրդավարական ինստիտուտների բացահայտ ոտնահարում։ Սա ոչ թե ազատ ընտրություն էր, այլ վարչաքաղաքական մեքենայի միջոցով իշխանությունը վերարտադրելու ձևական արարողակարգ։

Ժողովրդավարության դիակի վրա նման տոկոսներ արձանագրելով՝ իշխանությունը հասնում է ոչ թե կայունության, այլ ստեղծում է պայթյունավտանգ մի իրավիճակ, որն առաջին հերթին սպառնում է հենց իրեն։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ այն քաղաքական համակարգերը, որոնք քաղաքացուն զրկում են ընտրության և այլընտրանքի իրական իրավունքից, իրենց տակ դնում են դանդաղ ազդեցության ռումբ։ Հասարակությունը, որի քաղաքական ձայնն ու դիմադրողականությունը խեղդվում են վարչական ու իրավական բռնաճնշումներով, չի դառնում հնազանդ. այն դառնում է լռել յայն վտանգավոր։ Կուտակված դժգոհությունն ու օտարումը պետական համակարգից վաղ թե ուշ գտնելու են իրենց ելքը։ Երբ քաղաքական դաշտը նախապես մաքրված է լինում ինստիտուցիոնալ այլընտրանքներից, այդ դժգոհությունը դուրս է գալիս քաղաքական հունից՝ ստեղծելով մի իրավիճակ, որտեղ նույնիսկ ամենաբարձր տոկոսներն այլևս ի վիճակի չեն լինում ապահովել քաղաքական իրական կայունություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանՀոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա ՂահրամանյանՀիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանՃեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա ՂահրամանյանFast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան»Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր ԿամենդատյանՇարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար Մելոյան