Բժիշկները չեն կարողանում օգնել արյունոտ արցունքներով լացող աղջկան
Ապրելակերպ
Չիլիում 20-ամյա աղջիկը բժիշկներին դրել է բարդ դրության մեջ, քանի որ օրը մի քանի անգամ լաց է լինում արյունոտ արցունքներով:
Utro.ru-ի փոխանցմամբ՝ Յարիցա Օլիվան նշել է, որ արյունոտ արցունքներով լաց լինելը իրեն մեծ ցավ է պատճառում:
Վերջին անգամ, երբ Օլիվան այցելել էր կլինիկա, բժիշկները նրա մոտ ոչ մի տարօրինակ բան չեն հայտնաբերել և ուղղակի աչքի կաթիլներ են նշանակել:
Աղջկա ծնողները հանդես են եկել հեռուստատեսությամբ և օգնություն խնդրել` ավելի բարձրակարգ մասնագետների մոտ բուժզննում անցնելու համար:
Մի շարք փորձագետներ կարծում են, որ Օլիվան տառապում է շատ հազվագյուտ հիվանդությամբ, որն առաջանում է օրգանիզմում հորմոնների մեծ չափաբաժին ունեցող կանանց մոտ: