Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա Կոստանյան
ՔաղաքականությունԱննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել՝ պետական գույքը փչացնելու համար։ Ինչքա՜ն ագրեսիա կա էդ մարդու մեջ, որ նույնիսկ չի էլ զսպում խանդավառությունը՝ ծանր աթոռն ընդդիմադիրների գլխով տալու համար։ Անհավանական ա։ Էդ մեծ խանդավառությամբ օրենքի նախագիծ գոնե գրեր, մի օգուտ տված կլիներ։ Ու սրանք ձեր հաշվին Ազգային ժողովի տարածքն են զբաղեցնում, մեր փողերն են մսխում պորտաբուծությամբ։ Սրանց նմանները մեծագույն վտանգ են հասարակության համար։
Պատկերացրեք փողոցում քայլելիս մեկ էլ հանկարծ ծանր աթոռ գտնի, մեկի գլխով տա։ Հանցագործների ոհմակ ա, Ազգային ժողով չի։