Լրահոս
Կարևոր

Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում

Հասարակություն

Աշխարհում կտրուկ ավելացել է պահանջը կրիտիկական մետաղների, հանքանյութերի նկատմամբ, որոնք չափազանց կարևոր են ժամանակակից տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկ անցման և պաշտպանության ոլորտների համար, սակայն դրանց մատակարարման շղթաները խոցելի են և կարող են վտանգվել աշխարհաքաղաքական կամ տնտեսական պատճառներով:

Կրիտիկական հանքային ռեսուրսները և կանաչ անցումը․ պատասխանատու մատակարարման գլոբալ շղթաները․  հենց այս  խորագրի ներքո «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի,  Հայաստանի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի  և միջազգային գործընկերների մասնակցությամբ տեղի ունեցավ պանելային քննարկում  COP17-ի շրջանակում։  

Մարդկության քաղաքակրթության զարգացման հենց սկզբից շատ կարևոր դեր են ունեցել մետաղները։  Առանց մետաղների արդյունահանման անհնար է պատկերացնել մարդկության հետագա ընթացքը և  կանաչ անցման զարգացումը։ Աշխարհի մի շարք բնապահպանական խնդիրների լուծման բանալին հենց հանքարդյունաբերության մեջ է։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ  Վարդան Ջհանյանի խոսքով՝ պետք է այնպես իրականացնել հանքարյունաբերությունը , որպեսզի բնությանը և շրջակա միջավայրին հասցվող վնասը լինի մինիմալ։

«Կարևորագույն խնդիրը, որը բացասական մեծ ազդեցություն ունի կենսաբազմազանության վրա, դա կլիմայի փոփոխությունն է: Կլիմայի փոփոխության խնդրի լուծումը անցումն է վերականգնվող էներգետիկային, այսինքն՝ անցնելով վերականգնող էներգետիկային, շատ հարցեր, այդ թվում՝ համաշխարհային ջերմաստիճանի բարձրացումը, որը շատ բացասական մեծ ազդեցություն ունի կենսաբազմազանության վրա, լուծվում է: Իսկ առանց մետաղների արդյունահանման, անհնար է էներգետիկ անցումը: Կան համապատասխան միջազգային ստանդարտներ, կայուն զարգացման ստանդարտներ, որոնցով աշխատելիս՝ հանքարդյունաբերական  կազմակերպությունը կարող է մինիմալի հասցնել այդ ազդեցությունը. ոչ միայն կարող է մինիմալի հասցնել, այլև թափանցիկ ներկայացնել, թե  հանքարդյունաբերական կոնկրետ ձեռնարկությունը ինչպես է աշխատում և ինչպիսի ազդեցություն ունի էկոհամակարգի վրա»,- ասաց Ջհանյանը։

Թե որքանո՞վ է հնարավոր հանքարդյունաբերությունը  դիտարկել որպես կենսաբազմազանության պահպանման և համատեղ կայուն ընթացք ապահովելու գործոն. ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը պարզաբանեց․

«Հայաստանում, միգուցե, ոչ , բայց աշխարհում հանքարդյունաբերությունը բազմիցս ապացուցել է, որ դրանք համատեղելի են։ Դրա համար գոյություն ունեն միջազգային ստանդարտներ, կարգավորումներ, եթե դրանց խիստ հետևես, համատեղելիությունը հնարավոր է։ Այսօր մենք բռնել ենք այդ ճանապարհը, շատ գործ  կա անելու, բայց այն հետադարձ կապը, որ ստանում ենք մեր միջազգային գործընկերներից, մեզ ցույց է տալիս, որ  ճիշտ ճանապարհի վրա ենք, և հուսով ենք, որ այդ փորձը կտարածվի մեր բոլոր գործընկերների վրա»։ 

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի կողմից ի՞նչ ծրագրեր են  իրականացվում , որոնք ուղղված են բնության վերականգնմանն ու  կայուն զարգացմանը։ Ստեփանյանը իր խոսքում առանձնացրեց դրանցից մի քանիսը։

«Տեսե՛ք, անտառների վերականգնման աշխատանքները , որ անում ենք, չենք ուզում ուղղակի հնչի այսպես՝ «ծառը կտրեցինք, ծառը տնկեցինք»,  այլ ուզում ենք, որ դա լինի հետևողական աշխատանք, որի համար ջանք է պետք ներդնել։ Այսինքն՝ երբ մենք միջոցառումներ ենք իրականացնում, դա ոչ միայն լավ բան է կամ պարտադիր, այլ դա բիզնեսի երկարաժամկետ կենսունակությունը ապահովելու համար անհրաժեշտ քայլ է։ Նման միջոցառումները ցույց են տալիս, թե որքան կարևոր են դրանք հենց բիզնեսի տեսանկյունից։  Հետևողական աշխատանքը կազմակերպելու  կարողություններ պետք է զարգանան ոչ միայն կազմակերպություններում, այլ նաև Կառավարությունում, վերահսկող մարմիններում, որպեսզի կարողանանք ընդհանուր աշխատանքի արդյունքում հասնել  այն թիրախներին, որոնք ամեն օր տարբեր հարթակներում  քննարկում ենք։ COP17-ը շատ կարևոր միջոցառում է Հայաստանի համար, մենք հուսով ենք, որ սրանից հետո համատեղ գործուն քայլեր կձեռնարկվեն։  

Պանելային քննարկման խոսնակ, հանքարդյունաբերության միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչ Ջոն Լինդբերգը  իր խոսքում կարևորեց հանքարդյունաբերության դերը կանաչ անցման հարցում։

«Հանքարդյունաբերությունը բացարձակապես առանցքային դեր ունի կանաչ անցման գործում։ Ի վերջո, այս անցումն ապահովելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաները պահանջում են հանքային հումք՝ լինի դա հողմային տուրբինների, արևային վահանակների, մարտկոցների, էլեկտրական մեքենաների, թե այլ տեխնոլոգիաների արտադրության համար։

Սակայն այստեղ խնդիրն այն է, որ մենք պետք է ավելի շատ արդյունահանում իրականացնենք, բայց դա անենք պատասխանատու կերպով։

Եթե գործունեության ընթացքում չկիրառվեն միջազգայնորեն ճանաչված, հուսալի և խիստ չափանիշներ, որոնք հաշվի են առնում բնության, կլիմայի և այլ գործոնների ազդեցությունը, ապա վտանգ կա, որ կվճարենք բնության կորստի գնով։

Վերջերս Հայաստանի հանքարդյունաբերության ասոցիացիան միացավ ICMM-ին՝ դառնալով մեր ասոցիացիայի անդամներից մեկը։ Մենք վստահ ենք, որ Հայաստանի հանքարդյունաբերության ասոցիացիայի միջոցով երկիրը կշարունակի առաջ շարժվել դեպի պատասխանատու գործելակերպ»։

Հարցին թե ի՞նչ պետք է անեն հանքարդյունաբերական ընկերությունները՝ հանքային ռեսուրսների մատակարարման պատասխանատու և թափանցիկ շղթաներ ապահովելու համար, Ջոն Լինդբերգը պատասխանեց, որ  նախ պետք է ապահովեն, որ իրենց գործունեության բոլոր վայրերում կիրառվեն հուսալի և խիստ չափանիշներ։

«Եթե դուք կիրառում եք միջազգային չափանիշներ, որոնք փորձարկվել և կատարելագործվել են աշխարհի տարբեր երկրներում, ապա կարող եք վստահ լինել, որ ձեր գործունեությունը հիմնված է ամուր, կայուն և պատասխանատու սկզբունքների վրա։

Իրականում աշխարհում գործող  հանքարդյունաբերական յուրաքանչյուր ընկերություն պետք է առաջնորդվի այս սկզբունքներով։ Բայց միայն սեփական գործունեության համար չափանիշներ սահմանելը բավարար չէ։ Այն ընկերությունները, որոնք հումք և այլ մատակարարումներ են գնում, նույնպես պետք է պահանջեն, որ իրենց գործընկերները կիրառեն այդ նույն չափանիշները»,- նշեց նա։

Հայաստանի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար  Հովհաննես Մարտիրոսյանն էլ նշեց, որ ընդերքօգտագործումը տնտեսական գործունեության այն եզակի տեսակներից է, որն ազդում է ցանկացած ոլորտի վրա։ Եվ այդ գործունեությունը պատշաճ վերահսկելու և արդյունքները ճշգրիտ արձանագրելու ուղղությամբ գործուն միջոցներ են իրականացվում։

«Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերության  վերահսկողությունը իրականացվում է ռիսկերի հիման վրա։ Ռիսկայնության որոշման մեթոդաբանությունը հաստատված է Կառավարության կողմից, և այդ մեթոդաբանության համաձայն է որոշվում ,  թե որ ընկերությունը երբ պետք է ստուգվի։ Վերահսկողության տրամաբանությունը այս մեթոդով է  աշխատում։  Հանքարդյունաբերությունը խոշոր տնտեսական գործունեություն է և ազդում է տարբեր միջավայրերի, այդ թվում՝ կենսաբազմազանության վրա։  Հանքարդյունաբերող ընկերությունները ունեն  փորձաքննական պահանջներ և հաստատված նախագիծ։ Վերահսկողության ժամանակ մենք ուսումնասիրում ենք՝ արդյոք գործունեությունը համապատասխանո՞ւմ է այդ փորձաքննական պահանջներին, արդյոք համապատասխանո՞ւմ է իր նախագծային պահանջներին  և այդպես շարունակ։ Իսկ ի՞նչ մեխանիզմներ են պետք, որ այդ վերահսկողությունը շատ ավելի արդյունավետ լինի, որ ընկերությունները շատ ավելի լավ պահպանեն բոլոր պահանջները. այդ նպատակով տեսչական մարմինը  թվային վերափոխման մեջ է, ստեղծում ենք թվային տեխնոլոգիաներով հագեցած հարթակ, որի նպատակը լինելու է խախտումների վաղ հայտնաբերումը և կանխարգելումը։  Մեր պլանավորմամբ այդ համակարգը կսկսի գործել 2029 թվականի սկզբից։

Ես կարծում եմ, որ նախ վերահսկողության փիլիսոփայությունը և տրամաբանությունը փոխելու միջոցով մենք այդ հարցի լուծումը կունենանք, ընդ որում, ընկերությունները իրենք էլ են պատրաստ տեխնոլոգիաներ ներդնել իրենց մոտ, քանի որ իրենց ևս դա շատ անհրաժեշտ է՝ ավելի պարզ և հասանելի դառնալու տեսանկյունից։ Սկսած 2022 թվականից՝ տեսչական մարմինը, մասնավորապես, ընդերքի վերահսկողության ոլորտում օգտագործում է թվային տեխնոլոգիաներ, որոնք տասնյակ  անգամներով բարձրացնում են արդյունավետությունը»,- ասաց նա։

Դեռ հինգ հազար տարի առաջ Հայաստանը ունեցել է խոշոր մետաղաձուլական համալիր, որը հայտնաբերվել է Մեծամորում ՝ պեղումների արդյունքում ։ Այսօր,  ունենալով հսկայական հնարավորություն,  Հայաստանը կարող է իր ուրույն դերն ունենալ այս գլոբալ փոփոխությունների գործում։ 

Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետԻշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթՎահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանըԿադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներինԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներինՄարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ ԿարապետյանԱպահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ ՀայաստանԹվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. ՀարությունյանԱյս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ինԱլեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էրԻշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունըՍադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»«Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան