Լրահոս
Կարևոր

Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Վերջին շրջանում հանրային քննարկումների և մամուլի հրապարակումների առանցքում են հայտնվել պետական կառույցներում, հիմնադրամներում, նախարարություններում և պետական մասնակցությամբ խոշոր ընկերություններում իրականացվող կադրային նշանակումները։ Մասնավորապես, ուշադրություն է հրավիրվում բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների և գերատեսչությունների ղեկավարների հարազատների ու մերձավորների՝ պետական համակարգում աշխատանքի անցնելու, նրանց վարձատրության չափերի, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ընկերությունների՝ պետական գնումների գործընթացներին մասնակցության հանգամանքներին։ Լրատվական դաշտում և համացանցի բաց աղբյուրներում առկա տվյալներն ու փաստական հանգամանքները համադրել և հավաքագրել է AniArm.info-ի փաստահավաք խումբը։

Ըստ մամուլի հրապարակումների, ուշադրության է արժանացել Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի ընտանիքի հետ կապված հանգամանքը։ Նշվում էր, որ մարզպետի ամուսինն աշխատում է Սյունիքի մարզում գործող խոշոր ընկերություններից մեկում և այնտեղից ստանում է միլիոնավոր դրամների եկամուտ, ինչը, հաշվի առնելով ընտանիքի՝ Հրազդանում բնակվելու հանգամանքը, մամուլում աշխատանքի փաստացի կազմակերպման վերաբերյալ հարցեր էր առաջացրել։

Պետական ընկերությունների ղեկավար պաշտոններում նշանակումների և վարձատրության չափերի վերաբերյալ քննարկվող օրինակներից մեկը կապված է «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ։ Այստեղ 2024 թվականի նոյեմբերին ընկերության գործադիր տնօրեն է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը։ Զանգվածային լրատվամիջոցների փաստացի տվյալների համաձայն, նրա տարեկան վարձատրությունը գերազանցել է 118 հազար ԱՄՆ դոլարը, ինչը ամսական հաշվարկով կազմում է ավելի քան 3,6 միլիոն դրամ։

Քանի որ խոսքը պետական ընկերության ղեկավարի վարձատրության մասին է, թեման ստացել է հանրային լայն արձագանք։ Լրագրողական հարցումներին ի պատասխան՝ «Հայփոստն» ու համապատասխան նախարարությունը չեն տրամադրել մրցույթի ամբողջական փաստաթղթերը, թեկնածուների վերաբերյալ տվյալները և աշխատավարձի չափի ձևավորման հստակ հիմնավորումները։ Նախարարությունից պարզաբանել են, որ աշխատավարձի հաշվարկման առանձին բանաձև կամ չափորոշիչներ առկա չեն։ Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ իր կինը շուրջ հինգ տարի աշխատել է «Հայփոստում», մասնակցել է անցկացված մրցույթին, և ինքը որևէ միջամտություն չի ունեցել այդ գործընթացին։ Այնուամենայնիվ, հանրային վերահսկողության տեսանկյունից կարևորվում է մրցույթի չափանիշների և փաստաթղթերի լիարժեք հասանելիությունը, հատկապես երբ ընտրված թեկնածուն իշխող խմբակցության ղեկավարի ընտանիքի անդամ է։

 Ուսումնասիրության առարկա են դարձել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավորների բիզնես գործունեության վերաբերյալ տվյալները։ Ըստ համացանցի բաց աղբյուրներում առկա հետաքննությունների, վարչապետի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, մեկ տարվա ընթացքում ստանձնել է մի քանի ընկերությունների ղեկավարում, որոնք գործում են տնտեսության տարբեր ոլորտներում։ Պաշտոնական պարզաբանումները, թե խոսքը մեկ ընկերությունների խմբի մասին է, լրագրողական ուսումնասիրություններով հակասությունների էին բախվել՝ կապված այդ ընկերությունների փաստացի գործունեության ուղղությունների հետ։

2025 թվականին հանրային ուշադրության կենտրոնում հայտնվեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի նշանակումը «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի տնօրենի պաշտոնում։ Հիմնադրամը զբաղվում է ներդրումների ներգրավմամբ և ներդրումային ծրագրերի աջակցությամբ, իսկ նախարար Արարատ Միրզոյանը միաժամանակ հանդիսանում է այդ կառույցի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պարզաբանել էր, որ եղել են բազմաթիվ թեկնածուներ, անցկացվել են մրցույթ և հարցազրույցներ, իսկ ընտրությունը կատարվել է օբյեկտիվ չափանիշներով։ Այդուհանդերձ, նախարարի և հիմնադրամի կառավարման մարմնի անդամի ընտանեկան կապը պահանջում է մրցույթի մասնակիցների, ընտրված թեկնածուի մասնագիտական առավելությունների և փորձառության վերաբերյալ առավել թափանցիկ տեղեկատվության ներկայացում։

Նմանօրինակ պատկեր է արձանագրվել նաև մշակույթի ոլորտում։ 2024 թվականի հուլիսին ԿԳՄՍ նախարարության պաշտոնական հաղորդագրությամբ հաստատվեց, որ ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանի ամուսինը՝ Դավիթ Բանուչյանը, նշանակվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար։ Հետագայում մամուլում հրապարակումներ եղան նաև հիմնադրամի կողմից Դավիթ Բանուչյանին տրամադրված դրամաշնորհների վերաբերյալ։ Այս դեպքում ևս մասնագիտական դաշտում հարցեր են առաջացել դրամաշնորհների տրամադրման ընթացակարգերի, հանձնաժողովների կազմի և որոշումների հիմնավորումների թափանցիկության վերաբերյալ։

Պատգամավորների ընտանիքի անդամների նշանակումները չեն սահմանափակվում միայն ղեկավար պաշտոններով։ Մամուլի հրապարակումների համաձայն, քպական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը՝ Դավիթ Կարապետյանը, 2021 թվականին աշխատանքի է անցել ԱԳՆ-ում՝ որպես նախարարի խորհրդական։ Հայտարարագրի տվյալներով՝ նրա տարեկան աշխատավարձը ԱԳՆ-ից կազմել է շուրջ 7,643 միլիոն դրամ։ Լրատվական մեկ այլ հրապարակմամբ նշվում էր, որ ՔՊ պատգամավոր Էմմա Պալ յանի ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը, աշխատել է որպես նրա օգնական, իսկ եղբայրը՝ Հայկ Պալյանը, եղել է պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնականը։ Այս տեղեկությունները ևս վերաբերում են պետական ապարատում աշխատանքի տեղավորման այնպիսի դեպքերին, որոնք պահանջում են մասնագիտական ընտրության չափանիշների հստակեցում։

Առանձնակի ուշադրության են արժանի նաև պետական գնումների և պաշտոնյաների ընտանիքների բիզնես շահերի հատման դեպքերը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի կնոջը պատկանող «Մոդուլ» ՍՊԸ-ի վերաբերյալ մամուլում գրվել էր, որ ընկերությունը 20202024 թվականներին կնքել է 51 պետական պայմանագիր՝ շուրջ 2,5 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով։ Համաձայն այդ տվյալների, Եղիազար Վարդանյանի կինը՝ Նարինե Հակոբյանը, նախկինում եղել է ընկերության սեփականատերն ու տնօրենը, իսկ 2024 թվականի հուլիսին տնօրենի պաշտոնում նշանակվել է այլ անձ։ Նման ծավալի պետական պայմանագրերի առկայությունը ենթադրում է մրցութային ընթացակարգերի, պատվիրատուների և հաղթած մրցույթների պայմանների մանրամասն ուսումնասիրություն։

Ամփոփելով վերոնշյալ փաստերը՝ կարելի է արձանագրել, որ պետական համակարգում կնքվող պայմանագրերի, կադրային նշանակումների, մրցութային ընթացակարգերի և աշխատավարձերի ձևավորման սկզբունքների վերաբերյալ լիարժեք, հրապարակային տեղեկատվության տրամադրումն առանցքային նշանակություն ունի հանրային վստահության ձևավորման և պետական ապարատի թափանցիկության ապահովման համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներինԵրբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մшհեր լինում»․ պահեստազորի սպաՊետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ ԴիլիջանումՍոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա ԿոստանյանՀայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. ՄելոյանՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութ