Լրահոս
Կարևոր

«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Ազգային ժողովում օրերս տեղի ունեցած բանավեճը՝ «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի» մասին օրենքի նախագծի շուրջ, ավելի շատ հիշեցնում էր ֆինանսական իլ յուզիոնիստի ելույթ, որտեղ հանդիսատեսին փորձում են համոզել, թե դատարկ գլխարկից հանված ճագարը ոչ թե պարտքով է վերցված, այլ տեղական արտադրության «ռեկորդային աճի» արդյունք է։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի առջև դրեց չոր ու դաժան թվերը. առևտրաշրջանառության դեֆիցիտը հասել է պատմական 18%-ի, իսկ վճարային դեֆիցիտը կազմում է 1,5 միլիարդ դոլար (այն դեպքում, երբ ընդամենը երկու տարի առաջ այն 700 միլիոն էր)։ Սա պարզապես վիճակագրական տող չէ, սա երկրի տնտեսական «արյունահոսության» ախտորոշումն է. Հայաստանից ավելի շատ փող է դուրս հոսում, քան մտնում։

Ֆինանսների նախարարի պատասխանն արժանի էր տնտեսագիտական Նոբել յան մրցանակի՝ «հանգստացնող ժանրում»։ Պարզվում է՝ ներմուծման այս ահռելի աճը պետք չէ շփոթել տնտեսական թուլության հետ. սրանք «կապիտալ և միջանկյալ պահանջարկի ապրանքներ են» (համապատասխանաբար 450 մլն և 600 մլն դոլարի աճով), որոնք «մեծացնում են մեր արտադրական հնարավորությունները»։

 Ինչպես հակադարձեց Նարեկ Կարապետյանը, միջանկյալ ապրանքների ներմուծման նման կախվածությունը ոչ թե տնտեսական թռիչքի, այլ տեղական արտադրության և մրցակցային առավելությունների իսպառ բացակայության ապացույցն է։ Եթե դու ամեն ինչ՝ հումքից մինչև մեխ, ներմուծում ես դրսից, որպեսզի տեղում ինչ-որ բան հավաքես, դա արտադրություն չէ, դա ուրիշի տնտեսությունը ֆինանսավորելու ազնիվ ձգտում է։

Կարապետյանի ներկայացրած հաջորդ ցնցող փաստը վերաբերում էր տնտեսվարողների աջակցությանը։ Երկրի ողնաշարը հանդիսացող և 10 միլիարդ դոլար հարկ վճարող տնտեսվարողները պետությունից հետ են ստանում իրենց վճարած հարկերի ընդամենը 0,2-0,5%-ը։

 Սա նման է նրան, որ ռեստորանում 100 000 դրամի պատվեր անեք, իսկ տնօրինությունը որպես «մեծահոգի աջակցություն» ձեզ 200 դրամանոց ծամոն նվիրի ու պնդի, թե խրախուսում է ձեր հաճախակի այցելությունները։ Նման պայմաններում տեղական արտադրողից մրցունակություն պահանջելը պարզապես աբսուրդի ժանրից է։

Նախարարության առաջարկած տնտեսական մոդելը պարզ է ու «հանճարեղ». ունենք ռեկորդային առևտրային ճեղքվածք, տեղական արտադրողին տալիս ենք փշրանքներ, իսկ արդյունքում առաջացած ահռելի դեֆիցիտը փակում ենք նոր պետական պարտքերով և քաղաքացիներին վարկային լծի տակ գցելով։

Իսկ երբ հարցը հասնում է վճարային հաշվեկշռի իրական դեֆիցիտին, նախարարությունը սիրով գնդակը գցում է Կենտրոնական բանկի դաշտ՝ խոստանալով, թե ԿԲ նախագահը կգա ու «վիճակագրական հարցը» կպարզաբանի։ Այսինքն, երբ գրպանումդ փող չկա, դա տնտեսական խնդիր չէ, դա պարզապես «վիճակագրական հարց» է, որը պետք է ճիշտ ձևակերպել։

Նարեկ Կարապետյանի դիտարկումները ցույց տվեցին, որ 2027 թվականի բյուջետային նախագիծը ոչ թե զարգացման, այլ պարտքային իներցիայի բյուջե է։ Քանի դեռ պետության տնտեսական քաղաքականությունը հիմնված է «վերցնենք պարտքը, փակենք ծակը» սկզբունքի վրա, իսկ տեղական տնտեսվարողը ստանում է իր վճարածի 0,5 %-ը, ռեկորդային դեֆիցիտները լինելու են մեր միակ «ստաբիլ» ձեռքբերումը։

 Բայց հարց է առաջանում. մինչև ե՞րբ է պարտքով «շնչող» տնտեսությունը ներկայացվելու որպես հաջողության պատմություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելՁևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանԷս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՍամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերել