Լրահոս
Կարևոր

Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Խաղաղությո՞ւն, թե՞ սեփական պետական ինքնության վերանայում։ Արդյո՞ք Հայաստանը պետք է փոխի իր հիմնարար օրենքը՝ ապացուցելու համար, որ ձգտում է խաղաղության։ Այս հարցերն այլևս միայն իրավաբանների կամ քաղաքական գործիչների քննարկման առարկան չեն։ Դրանք վերաբերում են յուրաքանչյուր քաղաքացու, մեր պետության ապագային և անկախության բուն իմաստին։

 Խաղաղության ձգտումը չի կարող նշանակել սեփական պատմությունից հրաժարում, անկախ պետականության հիմնարար փաստաթղթերի արժեզրկում կամ Սահմանադրության վերափոխում՝ արտաքին քաղաքական պահանջներին համապատասխան։ Խաղաղությունը պետք է դառնա մեր պետականության ամրապնդման հիմքը, ոչ թե դրա պատմական ու իրավական հիմքերը վերանայելու պատճառը։ Ուստի, հարցը պետք է հնչեցնել ուղիղ և առանց շրջանցումների՝ արդյո՞ք նոր Սահմանադրությունն իսկապես անհրաժեշտ է Հայաստանին, թե՞ այն աստիճանաբար վերածվում է խաղաղության հասնելու համար առաջադրվող արտաքին քաղաքական նախապայմանի։

Իմ համոզմամբ, նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստից չի բխում։ Այն չի կարող հիմնավորվել միայն հարևան պետության դժգոհությամբ կամ նրա ներկայացրած քաղաքական պահանջներով։ Եթե Հայաստանի գործող Սահմանադրությունը վերանայելու անհրաժեշտություն կա, ապա այդ անհրաժեշտությունը պետք է հիմնավորվի Հայաստանի ներքին պետական, իրավական և ժողովրդավարական զարգացման շահերով։ Սահմանադրության փոփոխությունը չի կարող դառնալ խաղաղության հասնելու միակ ճանապարհը, առավել ևս՝ արտաքին քաղաքական պահանջի կատարման միջոցը։

Հայաստանի Անկախության հռչակագիրը մեր անկախ պետականության վերականգնման պատմական գործընթացի առանցքային փաստաթուղթն է։ Այն արտահայտում էր 1918 թվականի մայիսի 28-ին հռչակված Հայաստանի Առաջին Հանրապետության պետականության ավանդույթը շարունակելու և անկախ պետականություն վերականգնելու ժողովրդի քաղաքական կամքը, որն իր հերթին հաստատվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով։ Հռչակագրի 12-րդ կետը սահմանում էր, որ այն հիմք է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մշակման համար։ Սակայն Հռչակագրի պատմական և հիմնադիր նշանակությունը պետք է տարբերել դրա յուրաքանչյուր դրույթի՝ ներկայում անմիջական իրավական կիրառելիությունից։ Հռչակագրին սահմանադրական հղումը չի նշանակում, որ դրա բոլոր ձևակերպումներն ինքնաբերաբար դարձել են գործող Սահմանադրության նորմեր։

Այս հարցում առանցքային նշանակություն ունի ՀՀ Սահմանադրական դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը։ Դատարանը մեկնաբանել է Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին կատարված հղումը՝ նշելով, որ այն վերաբերում է Հռչակագրում ամրագրված այն հիմնարար սկզբունքներին և համազգային նպատակներին, որոնք ամրագրված են հենց գործող Սահմանադրությամբ։ Սա գործող Սահմանադրության վերաբերյալ կարևոր իրավական մեկնաբանություն է։ Հետևաբար, նոր Սահմանադրության անհրաժեշտությունը հիմնավորելու համար պետք է հստակ ցույց տալ, թե կոնկրետ ինչ սահմանադրական խնդիր է մնում չլուծված, և ինչու այն հնարավոր չէ կարգավորել գործող իրավական մեխանիզմներով։ ՍԴ որոշումը, իհարկե, չի լուծում Հռչակագրի հետ կապված բոլոր պատմական ու քաղաքական հարցերը, բայց այն չի կարող անտեսվել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը քննարկելիս։

Ադրբեջանի մտահոգությունը կապված է Հռչակագրի նախաբանում 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշման հիշատակման հետ։ Սակայն պատմական փաստաթղթում որևէ իրադարձության հիշատակումը և Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքային պահանջների առկայությունը նույնական իրավական հասկացություններ չեն։ Պատմական հիշատակումը ինքնին դեռ չի ապացուցում, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր տարածքային պահանջ ունի Ադրբեջանի նկատմամբ։ Նման պնդումը պետք է գնահատվի գործող Սահմանադրության, Սահմանադրական դատարանի տված մեկնաբանության և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում։

Այստեղ անհրաժեշտ է տարբերակել երկու հանգամանք։ Նախ՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի հրապարակված տեքստը չի պարունակում Հայաստանի կողմից նոր Սահմանադրություն ընդունելու կամ Անկախության հռչակագրին կատարված հղումը վերացնելու պարտավորություն։ Երկրորդ՝ Ադրբեջանը քաղաքական մակարդակում Սահմանադրության փոփոխությունը ներկայացնում է որպես համաձայնագրի ստորագրման նախապայման։ Սակայն քաղաքական նախապայմանի առկայությունը դեռ չի նշանակում, որ այդ պահանջը համաձայնագրի դրույթ է կամ Հայաստանի կողմից արդեն ստանձնած միջազգային իրավական պարտավորություն։

Համաձայնագրի 1-ին հոդվածով կողմերը ճանաչում և հարգում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունն ու քաղաքական անկախությունը, իսկ 2-րդ հոդվածով հաստատում են, որ միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և ապագայում նման պահանջներ չեն առաջադրի։ Եթե խնդիրը երկու պետությունների միջև տարածքային պահանջների բացակայության փոխադարձ ճանաչումն է, ապա դրա լուծման իրավական ճանապարհը միջազգային պայմանագիրն է և դրանում ամրագրված պարտավորությունների բարեխիղճ կատարումը։

1969 թվականի Վիեննայի կոնվենցիայի 31-րդ հոդվածը նախատեսում է միջազգային պայմանագրերի բարեխիղճ մեկնաբանություն՝ դրանց տեքստի, համատեքստի և նպատակի հիման վրա։ Հետևաբար, եթե կողմերի միջև շարունակում է մնալ տարաձայնություն Անկախության հռչակագրի հիշատակման նշանակության վերաբերյալ, Հայաստանը կարող է առաջարկել այդ հարցը հստակեցնել փոխադարձ համաձայնեցված մեկնաբանական փաստաթղթով կամ լրացուցիչ արձանագրությամբ։ Նման լուծումը, բնականաբար, պահանջում է երկու կողմերի համաձայնությունը, սակայն ցույց է տալիս, որ սահմանադրական փոփոխությունը միակ հնարավոր ճանապարհը չէ։

Միաժամանակ անհրաժեշտ է գնահատել նախաստորագրված համաձայնագրի ամբողջ բովանդակությունը, այլ ոչ միայն դրա առաջին երկու հոդվածները։ 12-րդ հոդվածը սահմանում է, որ կողմերից ոչ մեկը չի կարող իր ներպետական օրենսդրությունը վկայակոչել որպես համաձայնագիրը չկատարելու արդարացում։ Սակայն այդ դրույթը վերաբերում է համաձայնագրի կատարմանը և ինքնին չի ստեղծում մինչև դրա ստորագրումը Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պարտավորություն։ 15-րդ հոդվածը վերաբերում է մինչև համաձայնագրի ստորագրումը գոյություն ունեցած հարցերով միջպետական հայցերին, բողոքներին և վարույթներին։ Դրա կիրառման շրջանակը ևս պահանջում է մանրակրկիտ իրավական քննարկում՝ հատկապես անհատական իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Պետք է հիշել նաև, որ նախաստորագրումը դեռևս չի նշանակում պայմանագրի ուժի մեջ մտնել. 6-րդ հոդվածով դրա ուժի մեջ մտնելը պայմանավորված է ներպետական ընթացակարգերի ավարտի մասին ծանուցումների փոխանակմամբ։

Նոր Սահմանադրության ընդունումը պետության համար հիմնարար որոշում է։ Այն վերաբերում է կառավարման համակարգին, իշխանության ճյուղերի փոխհարաբերություններին, մարդու իրավունքների երաշխիքներին և պետական ինստիտուտների ապագային։ Ուստի նման փոփոխությունը պետք է ունենա ինքնուրույն և համապարփակ հիմնավորում, անցնի իրական հանրային քննարկում և արտահայտի ժողովրդի ազատ կամքը։ Եթե իշխանությունները գտնում են, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, ապա պետք է հանրությանը ներկայացնեն դրա բովանդակային անհրաժեշտությունը՝ անկախ Ադրբեջանի պահանջներից և խաղաղության գործընթացի ընթացքից։ Միայն այդ դեպքում սահմանադրական փոփոխությունը կարող է դիտարկվել որպես Հայաստանի ներքին ժողովրդավարական և պետական զարգացման գիտակցված ընտրություն։

Հայաստանը չպետք է ընտրության առաջ կանգնի խաղաղության և սեփական պետական ինքնության միջև։ Այս երկու արժեքները հակասության մեջ չեն։ Մենք կարող ենք ճանաչել միջազգային սահմանների անձեռնմխելիությունը, ստանձնել տարածքային պահանջներ չառաջադրելու փոխադարձ պարտավորություններ և զարգացնել հարևանների հետ խաղաղ հարաբերություններ՝ միաժամանակ պահպանելով մեր անկախ պետականության պատմական հիշողությունը։

 Ուստի, գլխավոր հարցը ոչ թե այն է, թե ինչպես փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ հարևան պետության մտահոգությունները փարատելու համար, այլ այն, թե ինչպես ապահովել իրական, փոխադարձ և երկարատև խաղաղություն՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունն ու ժողովրդի կամքը։ Հայաստանին անհրաժեշտ է խաղաղություն, ոչ թե նոր Սահմանադրություն՝ որպես խաղաղության դիմաց վճարվող գին։ Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը պետք է որոշի Հայաստանի ժողովուրդը՝ ելնելով իր երկրի ապագայից և պետական շահերից, ոչ թե արտաքին քաղաքական նախապայմաններից։ Խաղաղությունը պետք է ամրապնդի հայկական պետականությունը, ոչ թե դառնա դրա պատմական հիմքերը վերանայելու պատճառ։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ 

Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն ՄնացականյանԱրսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համարՆիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ ԿարապետյանԿոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԳագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըԳլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ըԿուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատությունԱրդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ ՀայաստանԱրսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք ՉալաբյանԴուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ ՎարդևանյանԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբՔրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵԱյսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն ՄանվելյանԻնչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերՄեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասինԸնդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան ԴումիկյանՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. ՉալաբյանԿբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ»Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ»Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»«Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ»Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու