ԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավ
ՔաղաքականությունԵվրասիական տնտեսական հանձնաժողովը հաստատել է 2027 թվականին սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված տեղեկատվական արշավի թեման՝ «Գրագետ սպառողը՝ պաշտպանված սպառող»։
2027 թվականին ԵԱՏՄ անդամ երկրներում կիրականացվեն քաղաքացիների իրազեկմանն ու կրթմանն ուղղված միջոցառումներ։ Դրանք միտված կլինեն թվային միջավայրում սպառողների իրավունքների, ապրանքների և ծառայությունների անվտանգ ընտրությանկանոնների, ինչպես նաև ֆինանսական խարդախությունների դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։
Թեմայի արդիականությունը հաստատվում է Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներով։
Մասնավորապես, պարզվել է, որ ԵԱՏՄ երկրների բնակչության 95 տոկոսը գնումներ է կատարում առցանց, իսկ 80 տոկոսն օգտվում է նաև առցանց ծառայություններից։
Սպառողների թվային հնարավորություններն ընդլայնվում են․ քաղաքացիների 88 տոկոսը գնումներ և բանկային գործարքներ իրականացնելու համար օգտագործում է սմարթֆոն։
Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր երկրոր դսպառող բախվել է իր իրավունքների խախտման դեպքի՝ ոչ միշտ ցուցաբերելով անհրաժեշտ զգոնություն։
ԵԱՏՄ անդամ երկրների պետական և հասարակական կառույցները՝ Հանձնաժողովի հետ համատեղ, իրականացնում են սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքներ՝ նպատակ ունենալով բարելավել իրավիճակը և առավել հուսալիորեն պաշտպանել ապրանքների ու ծառայությունների սպառողներին ժամանակակից թվային միջավայրում։
Հետևեք մեզ՝ այստեղ