Լրահոս
Կարևոր

«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր Ավետիսյան

Քաղաքականություն
Մեր կյանքում ամեն ինչ ունի իր գինը։
 
Չես կարող շատ թանկ իրը գնել շատ էժան գնով։ Բայց ամենաթանկը համարվում է մարդու կյանքը։ Քանզի այս աշխարհը և առհասարակ ինչ տեղի է ունենում մարդկանց մասին է և մարդիկ են գլխավոր գործող անձը մեր իրականությունում կարծես այդպես եղել է միշտ։ Մարդիկ իրենք էլ գիտակցում են, որ ամենաթանկը մարդու կյանքն է։
 
Մարդիկ իրենց կյանքը զոհաբերում են հիմնականում մեկ բանի համար՝ սեփական պետությունը պաշտպանելու, նրա անվտանգությունն ապահովելու և այն ավելի բարեկեցիկ ու ապրելու համար հարմար դարձնելու համար։ Սա տրամաբանական է, քանի որ սեփական պետությունը պաշտպանելիս մարդիկ իրենց կյանքով են վճարում, որպեսզի մյուսներն ավելի լավ ապրեն և ավելի անվտանգ լինեն։ Դա գիտակցված ինքնազոհաբերում է։ Գիտակցված գին, որը վճարվում է գիտակցաբար։
 
Մարդկության պատմությունն ու քաղաքական միտքը ցույց են տալիս, որ այն ժողովուրդները ազգերը որոնք խելամտորեն են թափում այդ արյունը արդյունքում այո հասնում են ավելի բարեկեցիկ և հզոր պետկանությաների կառուցման իսկ նրանք ովքեր ոչ խելամտորեն և ոչ ճիշտ քաղաքական հաշվարկների արդյունքում զոհաբերում ես մարդկանց կյանքերը, բայց չես կարողանում կառուցել բարեկեցիկ ու անվտանգ պետություն, ստացվում է, որ կյանքով ես վճարում, բայց ավելի վատ արդյունք ստանում։
 
Ուրեմն հաջողության հասնելու և անվտանգ ու բարեկեցիկ պետություն կառուցելու համար պետք է ունենալ քաղաքական միտք։ Սխալի պարագայում արյուն ես թափում, բայց հաջողություն չես ունենում։ Իսկ խելամիտ հաշվարկների և քաղաքական մտքի ճկունության արդյունքում թափում ես արյուն, վճարում մարդկանց կյանքերով՝ շատ թանկ գին, բայց ունենում ես արդյունք։ Դրանց արդյունքում քո ժողովրդի ապագա սերունդների համար կառուցում ես բարեկեցիկ, անվտանգ և հաղթական պետություն։
 
Մենք դարերի ընթացքում, որպես ազգ, բազմիցս արյուն ենք թափել, պայքարել, բայց, ցավոք, միշտ չէ, որ հասել ենք ցանկալի արդյունքի։ Գին ենք վճարել, բայց այդ գնին համարժեք արդյունք չենք կարողացել ձեռք բերել, քանի որ շատ հաճախ առաջնորդվել ենք էմոցիաներով ու ցանկություններով։ Քաղաքական միտքը չի կարողացել այնպիսի ճկունություն և քաղաքական հմտություններ դրսևորել, որպեսզի մարդակին զհողությունները արդյւնք տալ։
 
Առաջին հայացքից թվում է, թե սա փիլիսոփայական զրույց է, բայց այստեղ է թաքնված գաղտնիքը՝ ինչու մի ազգի հաջողվում է կառուցել պետություն, մեկ ուրիշին՝ ոչ միայն հզոր պետություն, այլ նաև հեգեմոնիա, իսկ մյուսին չի հաջողվում նույնիսկ պահպանել սեփական պետականությունը։
 
Հիմա մենք, պատմական տեսանկյունից, աննախադեպ հնարավորություն ունենք պահպանելու մեզ բաժին հասած անկախ պետականությունը, հնարավորության դեպքում նաև հզորացնելու այն և փոխանցելու մեր ապագա սերունդներին։
 
Սա պետք է լինի ցանկացած հայ մարդու ամենանվիրական երազանքն ու ցանկությունը՝ պահպանել հայոց պետականությունը՝ անկախ Հայաստանի Հանրապետությունը, և այն փոխանցել սեփական երեխաներին։ Սրանից ավելի մեծ գաղափար ու երազանք իրեն հարգող հայ մարդը չի կարող ունենալ։
 
Եվ այստեղ է, որ մենք պետք է գիտակցենք՝ այս երազանքն իրականացնելու համար մեզ պետք է քաղաքական միտք։ Մեզ պետք են քաղաքական վերլուծաբաններ, քաղաքական մտածողներ, որոնք կկարողանան, առանց էմոցիաների և պարզունակ ցանկությունների, իսկապես հասկանալ, թե որն է Հայաստանի Հանրապետության պետական շահը, և առաջնորդվել այդ պետական շահով։ Հակառակ պարագայում մենք մեր երեխաներին ու ապագա սերունդներին փոխանցելու ոչինչ չենք ունենալու։
 
Այսօր աշխարհը տակնուվրա վիճակում է։ Աշխարհաքաղաքական իրավիճակն այնքան լարված է, որ գրեթե որևէ պետություն իրեն անվտանգ չի կարող զգալ, քանի որ տեղի ունեցող գործընթացներն առնչվում են մեր մոլորակի գրեթե բոլոր պետություններին։ Հետևաբար, առանց այդ աշխարհաքաղաքական իրավիճակը հասկանալու քայլեր ձեռնարկելը և սեփական պետությունն ու ժողովրդին վտանգելը ուղղակի անթույլատրելի է։
 
Այս իրավիճակը մեզ՝ հայերիս, պետք է ստիպի մի պահ մի կողմ թողնել մեր անձնական խնդիրներն ու ամբիցիաները և համախմբվել մեկ գաղափարի շուրջ՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման։ Սա պետք է լինի [անհասկանալի արտահայտություն] յուրաքանչյուրիս կյանքում։
Մենք՝ հայերս, սիրում ենք ասել. «Ամեն ինչ անում ենք մեր երեխաների համար»։ Ամեն ինչ անում ենք երեխաների համար։ Ամեն հայ մարդ առավոտյան արթնանում է, աշխատում, չարչարվում, իր ժամանակն ու կյանքը տալիս, որպեսզի իր երեխաների համար բարիք ստեղծի։
 
Բայց անհատական մակարդակում որքան էլ բարիք ստեղծես, եթե չկարողանաս ապահովել քո երկրի անվտանգությունը, այդ ամենը դառնալու է առոչինչ։
 
Այս իմաստով բոլորս պարտավոր ենք ամեն առավոտ արթնանալիս ոչ միայն մտածել, թե կոնկրետ մեր երեխայի համար ինչ ենք ստեղծում, ինչպես ենք զարգացնում մեր բիզնեսը, ինչ ավտոմեքենա ենք գնում մեր երեխայի համար կամ ինչ տուն ենք կառուցում նրա համար։ Պետք է նաև հասկանալ, որ այդ ամենն անում ենք մեր մեծ տան, մեր մեծ ընտանիքի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում։
 
Եվ այդ տարածքի անվտանգությունից է կախված մեր անհատական հաջողությունների ապագան։ Հայաստանի Հանրապետության լինել-չլինելուց է կախված՝ արդյոք այն, ինչ անհատական մակարդակում ստեղծել ենք մեր երեխաների համար, հասնելու է նրանց, թե ոչ։
 
Միայն այս մտածողությունը կարող է փոխել պատմության այն ընթացքը, երբ մենք անընդհատ թանկ գին ենք վճարել, բայց արդյունք չենք ունեցել։ Մենք անընդհատ արյուն ենք թափել, բայց չենք կարողացել այդ արյան գնով կառուցել հզոր ու անվտանգ պետություն։
 
Հիմա ես մտածում եմ, որ իսկապես ժամանակն է, որ յուրաքանչյուրս, սեփական երեխաների և մեր ապագայի մասին մտածելուց զատ, հասկանա՝ բոլորս մեկ նավի վրա ենք։ Եվ եթե նավին ինչ-որ բան պատահի, դա պատահելու է բոլորիս։
 
Ժամանակն է, որ մեր անձնական խնդիրներից զատ առաջին հերթին մտածենք մեր ընդհանուր օջախի՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին։
 
Միգուցե խնդրին էմոցիոնալ կամ փիլիսոփայորեն եմ մոտենում, բայց սա իրական զրույց է, որովհետև դրա արդյունքներն էլ են իրական լինելու։ Կամ մենք բոլորս միասին հաջողելու ենք, կամ բոլորս միասին ունենալու ենք վատ արդյունքներ։
 
Եվ, ի վերջո, հանրապետությունը նշանակում է հոգածություն բոլորի մասին։ Նշանակում է հանրային աշխատանք։ Հայաստանի Հանրապետությունն իր անվանմամբ մեզ ցույց է տալիս, որ բոլորս միասին պետք է աշխատենք, որպեսզի այն գոյություն ունենա, հզորանա և անվտանգ լինի։
 
Այս իմաստով շատ կարևոր է, որ պատմական այս կարևորագույն շրջանում իսկապես գիտակցենք մեր պատմական առաքելությունը։ Յուրաքանչյուրս մեր տեղում պետք է հասկանանք, որ ապրում ենք պատմական ժամանակաշրջանում և պատմական դեր ունենք։
 
Ապագա սերունդները մեզ հիշելու են կա՛մ որպես փառավոր սերունդ, որը կարողացավ պետականություն կառուցել և այն փոխանցել իր հաջորդներին, կա՛մ որպես ձախողված սերունդ, որը կործսնեցին այն ամենը, ինչ պատմական այս փուլում հասել էր մեզ։
 
Պետք է անկեղծ լինենք՝ ավելի լավ ապագա ունենալու համար վատ հիմք չունենք։ Պետք է պարզապես ճիշտ օգտագործել պատմական այս իրավիճակը, այս ընթացքը, որը բաժին է ընկել մեզ՝ այս օրերին ապրող հայերիս։
Մհեր Ավետիսյան

«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում«Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմացԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՄեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա ՂահրամանյանԱյն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգըՖասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքումՀիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան«Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակըՄիջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա ՂահրամանյանԽորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովԲժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմԱրդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության