Լրահոս
Կարևոր

«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Երևանյան անվերջանալի խցանումների շուրջ հանրային լայն քննարկումների ֆոնին ակտիվացել են նաև վրացական սոցցանցերում դժգոհությունները՝ կապված Թբիլիսիում ուղևորահոսքի կառավարման լուրջ դժվարությունների հետ։ Դրա ապացույցն է երեկ տարածված լուսանկարը։ Լուսանկարն արվել է երեկ առավոտյան Թբիլիսիի մետրոպոլիտենի «Սադգուրիս մոեդանի» (Կայարանամերձ հրապարակ) կայարանում։ Հրապարակման հեղինակը գրում է. «Այս ինչ է կատարվում... Չենք կարողանում անգամ տեղաշարժվել»։ Մարդկանց անվերջանալի հոսքն ու կաթվածահար վիճակը ոչ միայն մեկ կայարանի, այլև տարածաշրջանային ու գլոբալ քաղաքային ենթակառուցվածքների ընդհանուր պատկերն է:

 Վերջին տարիներին ավտոմեքենաների գնային բոլոր սեգմենտների հասանելիությունը՝ էժան, երկրորդային շուկայի մոդելներից մինչև բյուջետային նոր մեքենաներ, հանգեցրել է նրան, որ աշխարհի խոշոր քաղաքները փաստացի ծանրաբեռնվել են մետաղական զանգվածով: Ավտոմեքենան դարձել է հասանելի գրեթե բոլոր հասարակական խավերի համար, ինչի հետևանքով փողոցներում խցանումները հասել են օրհասական մակարդակի։

Սա ոչ թե տարածաշրջանային, այլ համաշխարհային ֆենոմեն է։ Օրինակ՝ Տոկիոյի մետրոպոլիտենում առավոտյան պիկ ժամերին ծանրաբեռնվածությունն այնքան բարձր է, որ տասնամյակներ շարունակ գործում է հատուկ «օշիյա» (հրողներ) հաստիքը՝ մարդկանց վագոններ մղելու համար: Մեխիկոյում և Սան Պաուլույում փողոցային խցանումներն այնքան անվերջանալի են, որ վարորդները օրական 3-4 ժամ են կորցնում ճանապարհին, իսկ երբ փորձում են օգտվել մետրոյից, բախվում են կայարաններ մտնելու համար հարյուրավոր մետրեր ձգվող հերթերի: Անգամ Լոնդոնում կամ Նյու Յորքում, որտեղ հասարակական տրանսպորտի ցանցը հսկայական է, ավտոմեքենաների քանակի աճն ու պիկ ժամերի ուղևորահոսքերը պարբերաբար կաթվածահար են անում կենտրոնական հանգույցները:

Երբ վարորդները, հոգնելով ժամերով խցանումների մեջ մնալուց, փորձում են անցնել հասարակական տրանսպորտին, բախվում են մեկ այլ ծայրահեղության։ Մետրոպոլիտենն ու վերգետնյա տրանսպորտը պարզապես ի վիճակի չեն լինում միանգամից սպասարկելու այդպիսի հսկայական զանգվածներին։

Այսօր ամբողջ աշխարհում ուղևորահոսքերի և տրանսպորտային հոսքերի կառավարումը դարձել է ամենալուրջ մարտահրավերներից մեկը: Թբիլիսիի մետրոյի այս կադրը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ առանց տրանսպորտային համակարգերի արմատական վերանայման և պլանավորման, քաղաքային շարժունակությունը կանգնում է ամբողջական կոլապսի առջև։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում«Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմացԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՄեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա ՂահրամանյանԱյն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգըՖասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքումՀիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան«Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակըՄիջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան