Լուսավոր Հայաստանի հետ կապված մի հետաքրքիր բան ասե՞մ. Լենա Ջալալյան
Քաղաքականություն
Լենա Ջալալյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Մարտի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը եղել է զինված ուժերի ինժեներասակրավորային, ինչպես նաև ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորամասերում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Զորատեսակների հրամանատարները պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացրել զորամասերի ենթակառուցվածքները, իրականացվող աշխատանքները, զորանոցային և ուսումնական պայմանները: Զեկուցվել են զորամասերի մարտական խնդիրներն և զարգացման ծրագրերը:
ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ առաջիկայում նախատեսված են զորամասերի ենթակա անձնակազմի ուսումնամասնագիտական գործունեության պայմանների բարելավման համալիր միջոցառումներ և հավաստիացրել, որ բարեփոխումների փաթեթում որպես առաջնահերթություն սահմանված է նաև ուսումնական հնարավորությունների ընդլայնումը: