Լրահոս
Կարևոր

Ucom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավը

Հասարակություն

Ucom-ի աջակցությամբ նոյեմբերի 13-ից 15-ը Երևանում երկրորդ անգամ անցկացվել է «Mini Whoop Drone Racing  Armenia 2026 » FPV դրոնների ամենամյա մրցարշավը, որը համախմբել է Հայաստանի և արտերկրի դրոնների սիրողական ու պրոֆեսիոնալ օպերատորներին։ «ԱրմԴրոն համայնք» կրթական, սպորտային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացված մրցարշավի նպատակն էր խրախուսել երիտասարդների հետաքրքրությունը անօդաչու թռչող սարքերի նկատմամբ, նպաստել նրանց գործնական հմտությունների զարգացմանը և հնարավորություն ստեղծել փորձի փոխանակման համար։

Մրցարշավն անցկացվել է Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի մարզադահլիճում՝ հատուկ պատրաստված մրցուղում։ Մասնակիցները մրցել են երեք անվանակարգերում՝ պրոֆեսիոնալ, կիսապրոֆեսիոնալ և սկսնակ։ Մրցումները հնարավորություն են տվել մասնակիցներին ցուցադրելու դրոնների կառավարման իրենց հմտությունները, տեխնիկական պատրաստվածությունն ու արագ կողմնորոշվելու կարողությունը։

Ընդհանուր առմամբ մրցարշավին մասնակցեց շուրջ 80 օպերատոր՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից և  Բելառուսից։ 

«Ucom-ի համար կարևոր է աջակցել այնպիսի նախաձեռնությունների, որոնք երիտասարդներին հնարավորություն են տալիս գործնականում ծանոթանալու նոր տեխնոլոգիաներին, զարգացնելու իրենց կարողություններն ու հետաքրքրությունը ինժեներական ոլորտի նկատմամբ։ Անօդաչու թռչող սարքերն այսօր լայն կիրառություն ունեն տարբեր ոլորտներում, և դրանց կառավարման ու կիրառման հմտություններն ավելի ու ավելի պահանջված են դառնում։ Վստահ ենք, որ նման մրցարշավերը նպաստում են Հայաստանում տեխնոլոգիական ներուժի զարգացմանը»,– նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

«Մեզ համար կարևոր է, որ այս մրցարշավը մեկ հարթակում միավորի Հայաստանից և արտերկրից FPV դրոններով զբաղվող մասնակիցներին՝ հնարավորություն տալով մրցակցելու, փորձի փոխանակման և սեփական կարողությունները գնահատելու։ Մրցարշավը ոչ միայն մարզական մրցակցություն է, այլև ռադիոկապի, էլեկտրոնիկայի և տեխնոլոգիական այլ ուղղություններով գործնական գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու և կատարելագործելու հնարավորություն։ Մեր նպատակն է հնարավորինս շատ երեխաների ու պատանիների ներգրավել այս ոլորտում՝ խրախուսելով նրանց շարունակական զարգացումը և նպաստելով Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ապագա մասնագետների ձևավորմանը»,– նշել է «ԱրմԴրոն համայնք» կրթական և սպորտային հասարակական կազմակերպության հիմնադիր Հայկ Կարապետյանը։

Մրցարշավի հաղթողներն են՝ պրոֆեսիոնալների անվանակարգում՝ 1-ին տեղ՝ Վլադիմիր Սակուն, 2-րդ տեղ՝ Վարդան Ավետիսյան, 3-րդ տեղ՝ Սարգիս Թաթոսյան։  Կիսապրոֆեսիոնալների անվանակարգում՝ 1-ին տեղ՝ Արամ Սահակյան, 2-րդ տեղ՝ Հայկ Սարգսյան, 3-րդ տեղ՝ Նարեկ Խաչատրյան։ Սկսնակների անվանակարգում՝ 1-ին տեղ՝ Լևոն Առաքելյան, 2-րդ տեղ՝ Էդուարդ Հայրապետյան, 3-րդ տեղ՝ Ռաֆիկ Ադամյան։  Հաղթողներն ստացան դրամական պարգևներ և արժեքավոր նվերներ։  Ucom-ի հատուկ մրցանակներին արժանացել են Սամվել Միրզոյանը, Վարդուհի Գրիգորյանը և Հայկ Թադևոսյանը։ 

Մրցարշավի ընթացքում մասնակիցները ցուցադրել են առաջին դեմքից դիտման (First Person View) տեխնոլոգիայի կիրառման հնարավորությունները՝ դրոնները կառավարելով դրանց վրա տեղադրված տեսախցիկներից փոխանցվող պատկերի միջոցով։ Հանդիսատեսը հնարավորություն է ունեցել հետևելու մրցումներին հատուկ տեղադրված էկրաններով, իսկ մրցարշավի ընթացքը հեռարձակվել է նաև «ԱրմԴրոն համայնքի» YouTube-ի ալիքով։

«Mini Whoop Drone Racing Armenia 2026» ամենամյա մրցարշավը մասնակիցների համար դարձել է ոչ միայն մրցելու, այլև փորձի փոխանակման, նոր գիտելիքներ ձեռք բերելու և համախոհների հետ կապեր հաստատելու հարթակ։ Նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս երիտասարդներին գործնականում բացահայտելու անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները և զարգացնելու ժամանակակից տեխնոլոգիաների հետ աշխատելու հմտությունները։

 

«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՄենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանՊիտի օրենք փոխվի, որ ամեն դատարան չկարողանա համատարած կալանք կիրառի մեր հանդեպ. Ավետիք ՉալաբյանՍպասվում է գյուղմթերքի գների շեշտակի բարձրացում, քանի որ ունենք արտահանման դեֆիցիտ. Հրայր ԿամենդատյանՔաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադրությունն ընդունելու համար. տեսանյութՊետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա ԿոստանյանԱրսեն Գևորգյանը բանտարկվեց իր համոզմունքների համար, իսկ երեք շաբաթ անց ընտանիքին վերադարձվեց դագաղով. Իրինա ՅոլյանԵրբ իշխանության թիրախում հայտնվում են երեխաները․ Աննա ԿոստանյանԻշխանությունները շարունակում են խեղաթյուրել հայոց պատմությունը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ի ներկայացուցիչնե՛ր, վախեցե՛ք, որ ձեր երեխաները ապագայում Արցախի կորստի համար մեղադրելու են ձեզ. Ցոլակ ԱկոպյանԱրսենն այսօր ողջ կլիներ, եթե չհամարձակվեր պայքարել իր համայնքի համար. Գոհար ՄելոյանUcom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավըԱրևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան«Թող ինձ ներեն, բայց ես շատ ուղիղ ուզում եմ ասել...». Տիգրան Ավինյանը՝ շինարարական տուրքերի և քաղաքային բյուջեի մասինBaghramyan Residence․ պրեմիում դասի բնակարաններ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայումԱլիևը պատրաստ չէ վերադարձնել ռազմագերիներին. նա իրական խաղաղություն չի ուզում. Աննա ԿոստանյանԻբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ ՍարգսյանԲաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա ՂահրամանյանԱյն մասին, թե ինչպես է Ադրբեջանը իր կամակատարների ձեռամբ փորձում քայլ առ քայլ կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, և ինչպես մենք պետք է դրա դեմն առնենք. ՉալաբյանԱդրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ ՎարդևանյանԱդրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանից նոր զիջումներ պահանջելու համար` ալիևյան սահմանադրությունն անցկացնելուց հետո. Տիգրան ԱբրահամյանԺողովուրդը ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել` ալիևյան սահմանադրություն ընդունելու համար. Դավիթ ՂազինյանNova Building-ը «Տուն Էքսպո 2026»-ում ներկայացրել է բնակարանային առաջարկներն ու ձեռքբերման պայմաններըԱննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը» իրազեկման ակցիան. տեսանյութՄոսկվայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին. Արման ԱբովյանԱչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. ՇարմազանովԱրագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՋերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ինԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՀազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր ԿամենդատյանՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ ԿարապետյանLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի