Լրահոս
Կարևոր

Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին շրջանում հայտնվել է ռազմավարական խոր հակասությունների մեջ, որտեղ ցանկալին իրականության տեղ ընդունելու փորձերը բախվում են աշխարհաքաղաքական կոշտ իրողություններին։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ երկու տասնամյակ անց Հայաստանը Եվրոպական միության կազմում տեսնելու հեռանկարի մասին, զուգորդվում են ԵԱՏՄ և ԵՄ առանցքների միջև անընդհատ ճոճվելու քաղաքականությամբ։ Այս մոտեցումը, որն իշխանությունները փորձում են ներկայացնել որպես «բալանսավորված» կամ դիվերսիֆիկացված դիվանագիտություն, ըստ քննադատների, իրականում բացահայտում է արտաքին քաղաքական հստակ ռազմավարության բացակայությունը։ Երկարատև միակողմանի եվրոպամետ սիրախաղերից և Արևմուտքի անվտանգային հովանոցում իրական, գործնական երաշխիքներ չգտնելուց հետո, պաշտոնական Երևանը ստիպված է կրկին շրջվել դեպի Մոսկվա՝ փորձելով մեղմել սեփական անհետևողական քայլերի հետևանքով առաջացած լարվածությունը։

Այս իրողության վառ դրսևորումն էր Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հետ կայացած հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը։ Եվրոպական մայրաքաղաքներ կատարած իր այցելությունների ֆոնին՝ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ առաջիկայում՝ դեկտեմբերին, երեք անգամ մեկնելու է Ռուսաստան՝ բանակցությունների համար, միաժամանակ հույս հայտնելով, որ կհաջողվի պահպանել բարեկամական մթնոլորտը և չխաթարել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Փաստացի, հենց եվրոպական հարթակից արված այս խոստովանությունը ցույց տվեց, որ Երևանը ստիպված է հրատապ կարգով փորձել կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ արևմտյան ուղղությամբ արված խաղադրույքներից սպասված անվտանգային ու տնտեսական արդյունքները չստանալուց հետո։

Այս իրողությունների համատեքստում հատկանշական է, որ երկար տարիներ քաղաքական դաշտում և փորձագիտական հարթակներում հնչում էին զգուշացումներ և կոչեր՝ չգնալ Մոսկվայի հետ հարաբերությունների սրման ճանապարհով, սակայն իշխանությունները շարունակեցին վարել քաղաքականություն, որը փաստացի հանգեցրեց դաշնակցային կապերի խաթարմանը։ Դրա հետևանքով հայկական գյուղատնտեսական և մի շարք այլ ապրանքների մուտքը ռուսական շուկա պարբերաբար խոչընդոտվեց կամ փակվեց, կիրառվեցին տարատեսակ տնտեսական սահմանափակումներ, և Ռուսաստանում աստիճանաբար ձևավորվեց Հայաստանը որպես ոչ բարեկամական երկիր ընկալելու միտում։ Այս գործընթացների բացասական ազդեցությունն արդեն իսկ զգացվում է Հայաստանի տնտեսության վրա, ինչի ֆոնին օրինաչափ հարց է առաջանում՝ ո՞վ է կարողանալու հաշվարկել, թե ինչ գին է վճարելու հայ գյուղացին, Հայաստանի շարքային բնակիչն ու ողջ ժողովուրդը այդ խոշոր վնասների աստիճանական վերականգնման համար, և արդյոք կհաջողվի կրկին բացել այն դռները, որոնք Մոսկվան փակեց Երևանի առաջ, մինչդեռ Եվրոպան ու Արևմուտքն այդպես էլ փակ պահեցին հայկական տնտեսության համար։

Միևնույն ժամանակ, պաշտոնական Երևանը տարբեր առիթներով ներկայացնում է հակադարձ փաստարկներ՝ նշելով, որ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան բխում է երկրի ինքնիշխանության ամրապնդման և անվտանգային ռիսկերի նվազեցման անհրաժեշտությունից, իսկ Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա խնդիրները պայմանավորված են տարածաշրջանային փոփոխված իրողություններով և դաշնակցային պարտավորությունների շուրջ առաջացած տարաձայնություններով։ Սակայն միջազգային հարաբերություններում բարի ցանկություններն ու հույսերը երբեք չեն կարող փոխարինել սառը հաշվարկին և պետական շահի իրատեսական գնահատմանը, իսկ նախորդող քաղաքական քայլերն ու հռետորաբանությունն արդեն իսկ լուրջ վնաս են հասցրել երկկողմ վստահությանը։

Այս իրավիճակում Երևանը հայտնվել է բարդագույն երկընտրանքի առջև, որտեղ ժամանակ շահելու մարտավարությունը գնալով սպառում է իրեն։ Մի կողմից՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա սրումը կարող է հանգեցնել սոցիալտնտեսական լուրջ ցնցումների, մասնավորապես՝ էներգակիրների, գազի սակագնի և տնտեսական արտոնությունների վերանայման վտանգով, ինչը հատկապես ձմռան ամիսներին լուրջ մարտահրավեր կդառնա տնտեսության համար։ Մոսկվայում այլևս չեն բավարարվում միայն բարեկամական մթնոլորտ պահպանելու մասին հայտարարություններով և սպասում են կոնկրետ քայլերի։ Մյուս կողմից՝ ռուսական կողմի պահանջներին ընդառաջ գնալը և գործնական զիջումների գնալը կարող են առաջացնել Արևմուտքի կոշտ արձագանքն ու դժգոհությունը։

Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական այս բացթողումների հիմքում ընկած է աշխարհաքաղաքական իրողությունների թերի ընկալումը։ Ըստ քննադատական գնահատականների՝ Եվրոպական միության կողմից Հայաստանին որպես լիիրավ անդամ ընդունելու իրական քաղաքական կամք և ինստիտուցիոնալ նախադրյալներ գոյություն չունեն, իսկ քսանամյա հեռանկարով տրվող խոստումները չեն կարող լուծել երկրի առջև ծառացած այսօրվա անվտանգային ու տնտեսական մարտահրավերները։ Արդյունքում՝ անպատասխան մնացած միակողմանի եվրոպական ձգտումներից հետո պաշտոնական Երևանը կրկին ստիպված է վերադառնալ մոսկովյան բանակցային սեղանի շուրջ՝ փորձելով փրկել այն, ինչ դեռ հնարավոր է պահպանել տնտեսական և անվտանգային լուրջ ցնցումներից խուսափելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ»Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ»Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ»Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ»Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ»Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ումՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԱրսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն ՀարությունյանՍտալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ումՑույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ ԿարապետյանՄենք թույլ չենք տա Ալիևի պարտադրած Սահմանադրության ընդունումը․ Ուժեղ ՀայաստանՄեր ժողովուրդը երբեք չի մոռանալու Արցախն ու մեր անցյալը. Ավետիք ՉալաբյանՊարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՄենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանՊիտի օրենք փոխվի, որ ամեն դատարան չկարողանա համատարած կալանք կիրառի մեր հանդեպ. Ավետիք ՉալաբյանՍպասվում է գյուղմթերքի գների շեշտակի բարձրացում, քանի որ ունենք արտահանման դեֆիցիտ. Հրայր ԿամենդատյանՔաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադրությունն ընդունելու համար. տեսանյութՊետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա ԿոստանյանԱրսեն Գևորգյանը բանտարկվեց իր համոզմունքների համար, իսկ երեք շաբաթ անց ընտանիքին վերադարձվեց դագաղով. Իրինա ՅոլյանԵրբ իշխանության թիրախում հայտնվում են երեխաները․ Աննա ԿոստանյանԻշխանությունները շարունակում են խեղաթյուրել հայոց պատմությունը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ի ներկայացուցիչնե՛ր, վախեցե՛ք, որ ձեր երեխաները ապագայում Արցախի կորստի համար մեղադրելու են ձեզ. Ցոլակ ԱկոպյանԱրսենն այսօր ողջ կլիներ, եթե չհամարձակվեր պայքարել իր համայնքի համար. Գոհար ՄելոյանUcom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավըԱրևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան«Թող ինձ ներեն, բայց ես շատ ուղիղ ուզում եմ ասել...». Տիգրան Ավինյանը՝ շինարարական տուրքերի և քաղաքային բյուջեի մասինBaghramyan Residence․ պրեմիում դասի բնակարաններ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայումԱլիևը պատրաստ չէ վերադարձնել ռազմագերիներին. նա իրական խաղաղություն չի ուզում. Աննա ԿոստանյանԻբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ ՍարգսյանԲաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա ՂահրամանյանԱյն մասին, թե ինչպես է Ադրբեջանը իր կամակատարների ձեռամբ փորձում քայլ առ քայլ կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, և ինչպես մենք պետք է դրա դեմն առնենք. Չալաբյան