Լրահոս
Կարևոր

Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Աշխատանքի ու բարեկեցության նախարարը մի օր հայտարարեց, թե «թաղման նպաստը» հանելու են, կենսաթոշակն էլ 1000 դրամով բարձրացնեն: Արսեն Թորոսյանը դա ասում էր այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ կառավարությունը որոշել է Փաշինյանի, նախարարների ու մյուս բարձրաստիճանավորների աշխատավարձերը կտրուկ՝ գրեթե կրկնակի բարձրացնել: Չնկարագրենք հանրության մեծամասնության արձագանքը, որի զգալի մասը մեջբերելի չէ...

Դրանից հետո նույն Արսեն Թորոսյանը հայտնում է, թե հանրային արձագանքներից և խորհրդարանական գործընկերների հետ քննարկումներից հետո որոշվել է թաղման նպաստի շահառուների շրջանակը վերանայելու նախաձեռնությունն առաջ չտանել։ Կարճ ասած՝ նպաստը կշարունակի տրամադրվել գործող կարգով, իսկ հանրային քննարկման ներկայացված նախագիծն Ազգային ժողով չի ուղարկվի: Որպես նման «հետողորմյայի» պատճառներից մեկը նշվում է «հանրային արձագանքը»:

Այստեղ արդեն ասպարեզ է մտնում փաշինյանական կառավարության մեկ այլ ներկայացուցիչ՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Ու նրա խոսքերից պարզվում է, որ, ռուսական մի ասացվածքի նմանությամբ, «ֆինանսները ռոմանսներ են երգում»: Կարճ ասած՝ փող չկա: Նախարարը բառացի ասում է. «Հայտարարել էինք, որ թաղման նպաստի փողն ուղղելու ենք թոշակների բարձրացմանը։ Բայց, քանի որ մտահոգություններ հնչեցին, և աշխատանքի և բարեկեցության նախարարությունը որոշեց, որ այդ որոշումը հիմա պետք չէ ընդունել, հետևաբար այդ միջոցները չեն ուղղվի այդ ուղղությամբ, ինչը տրամաբանական եմ գտնում», - ճեպազրույցում հայտարարել էր Վահե Հովհաննիսյանը: 

Ի դեպ, ֆինանսների նախարարի մոտեցումը շատ փաշինյանական է: Առանց սարկազմի: Նույն տեխնիկան է. թոշակ չբարձրացնելու հարցը ամեն կերպ գցում է հասարակության գրպանը, թե՝ այ, որ աղմկեցիք թաղման նպաստի պահով, թոշակ էլ չենք բարձրացնի, որովհետև հավել յալ ուրիշ փողի աղբյուր չունենք, կարճ՝ ՓՈՂ ՉԿԱ:

Բայց մի րոպե...

Նախ՝ ի՞նչ է նշանակում՝ «փող չկա»: Բա Փաշինյանը մեծ-մեծ հայտարարում էր, թե՝ «փողի խնդիր չունենք...»: Ի՞նչ եղան այդ փողերը: Ո՞ր ցուցադրական համերգի կամ հրավառության տակ մնացին:

Իշխանական քարոզչությունն օրը 24 ժամ հենց միայն այն է ասում, թե Հայաստանի տնտեսությունը մի այլ կարգի աճում է: Ավելին, էկոնոմիկայի նախարարն անձամբ է հավաստիացնում, որ եթե ալամ-աշխարհի տնտեսությունը հազիվ 3 տոկոսով է աճել, ապա Հայաստանինը (բռնվեք) աճել է 7 տոկոսով...

Լավ, բա որ տնտեսությունը կատաղած աճում է, ապա կենսաթոշակը ընդամենը 1000 դրամով բարձրացնելու փող ինչո՞ւ չունեք:

Այսինքն, չէ, լավ էլ ունեն, նայած՝ ինչի համար: Իրենց աստղաբաշխական աշխատավարձերը գալակտիկաբաշխական դարձնելու համար (տարբեր հաշվարկներով՝ լրացուցիչ կպահանջվի մոտ 80 միլիոն դոլար) փող ոնց որ թե ունեն, իսկ, այ, կենսաթոշակների համար այնքան փող չկա, որ պատրաստվում էին «թաղման նպաստը» կտրել: «Թաղման նպաստ» ասվածն էլ, հիշեցնենք, ընդամենը միանվագ տրվող սոցիալական ֆիքսված վճար է (200 հազար դրամ), որ տրամադրվում է կենսաթոշակառու հանգուցյալի խնամակալ-հարազատին: Ու՝ վերջ:

Հաջորդը. տեսեք, զանազան օտարերկրյա նախկին «գերաստղերի» Երևան բերելու համար Փաշինյանի կառավարությունը փող ուներ և ունի: Փաշինյանի գովերգությանը (փիարի) ծառայող հեծանվավազքերի, ֆեստիվառների ու նման բաների համար փող ուներ և ունի: Այլևայլ համերգ-մամերգների, հրավառությունների համար փող ուներ և ունի: Իսկ, այ, կենսաթոշակները ընդամենը 1000 դրամով (որ ոչինչ չի տալիս, էլի, դա էլ ընդգծենք) բարձրացնելու համար փող չունի:

 Նայում ես Փաշինյանի կառավարության այդ տատանումներին, նայում ես «թաղման նպաստի» ու կենսաթոշակի միջակայքում շշկռված տնտեսական «աճի» փիարին ու տպավորություն ես ստանում, որ այսքանից հետո միայն մնում է, որ նրանք՝ այդ նախարարները, հենց ուղիղ տեքստով, առանց այլևայլությունների հայտարարեն. «Այ, ժողովուրդ, լավ, դուք չեք հասկանո՞ւմ, որ ձեր հոգսերի ու խնդիրների վրա թքած ունենք...»:

 Թեպետ, հիմա էլ են ասում, ուղղակի ոչ շատ բացահայտ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Վարչապետին` պահանջ. անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի` իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվե՞ն, թե՞ ոչ». Խաչիկ ԱսրյանԷլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ»«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»«Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ»Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ»Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ»Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ»Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ»Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ումՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԱրսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն ՀարությունյանՍտալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ումՑույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ ԿարապետյանՄենք թույլ չենք տա Ալիևի պարտադրած Սահմանադրության ընդունումը․ Ուժեղ ՀայաստանՄեր ժողովուրդը երբեք չի մոռանալու Արցախն ու մեր անցյալը. Ավետիք ՉալաբյանՊարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՄենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանՊիտի օրենք փոխվի, որ ամեն դատարան չկարողանա համատարած կալանք կիրառի մեր հանդեպ. Ավետիք ՉալաբյանՍպասվում է գյուղմթերքի գների շեշտակի բարձրացում, քանի որ ունենք արտահանման դեֆիցիտ. Հրայր ԿամենդատյանՔաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադրությունն ընդունելու համար. տեսանյութՊետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա ԿոստանյանԱրսեն Գևորգյանը բանտարկվեց իր համոզմունքների համար, իսկ երեք շաբաթ անց ընտանիքին վերադարձվեց դագաղով. Իրինա ՅոլյանԵրբ իշխանության թիրախում հայտնվում են երեխաները․ Աննա ԿոստանյանԻշխանությունները շարունակում են խեղաթյուրել հայոց պատմությունը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ի ներկայացուցիչնե՛ր, վախեցե՛ք, որ ձեր երեխաները ապագայում Արցախի կորստի համար մեղադրելու են ձեզ. Ցոլակ ԱկոպյանԱրսենն այսօր ողջ կլիներ, եթե չհամարձակվեր պայքարել իր համայնքի համար. Գոհար ՄելոյանUcom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավըԱրևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան«Թող ինձ ներեն, բայց ես շատ ուղիղ ուզում եմ ասել...». Տիգրան Ավինյանը՝ շինարարական տուրքերի և քաղաքային բյուջեի մասինBaghramyan Residence․ պրեմիում դասի բնակարաններ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայումԱլիևը պատրաստ չէ վերադարձնել ռազմագերիներին. նա իրական խաղաղություն չի ուզում. Աննա Կոստանյան