Բանանի շուրջ աղմուկ, պետության շուրջ լռություն․ ինչպես ենք ընկնում հանրային ուշադրության ծուղակը. Աննա Կոստանյան
ՔաղաքականությունՄինչ հանրությանը զբաղեցնում է բանանային անկապ ու անտաղանդ դրվագներով, պաշտոնական այցերի արանքներում ուշադրությունից սպրդում են կարևոր իրադարձություններ, որոնք շրջադարձային հետևանքներ կարող են ունենալ մեր պետության համար. լավ, թե վատ, էդ արդեն հետոն ցույց կտա:
Ցավոք տեխնոլոգիապես շատ <<լավ>> են աշխատում, ծրագրված սոց.ցանցային արշավներով` բանանային մինի-պատմությունները հենց մեր իսկ ձեռամբ տիրաժավորելով: Ամեն անգամ ընկնում ենք սրանց լարած անմակարդակ ու պրիմիտիվ թակարդը, հասկանում, հետո նորից էլի նույն տրամաբանությամբ տուրք տալիս բարկությունը սարկազմի վերածած էմոցիոնալ դրսևորումներին ու նորից նույն ծուղակը: