Լրահոս
Կարևոր

Դուք հասկանու՞մ եք, որ անարդարությունը, որը այսօր կրծքով պաշտպանում եք, մի օր կարող է ձեզ հարվածել․ Մարիաննա Ղահրամանյան

Քաղաքականություն
Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
Արժանապատիվ հայրենակիցներ,

քաղաքականության մեջ ամենակարևոր փորձությունը իշխանության գալը չէ։ Ամենակարևոր փորձությունը սեփական սկզբունքներին հավատարիմ մնալն է այն ժամանակ, երբ արդեն դու ես իշխանություն։

Նիկոլ Փաշինյանը այդ փորձությունը ձախողել է։

2017 թվականին, երբ Արթուր Սարգսյանը՝ հանրությանը հայտնի «Հաց բերողը», մահացավ հիվանդանոցում՝ կալանքից ազատվելուց հետո, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ շատ կոշտ հայտարարությամբ։

Այն ժամանակ նա ասում էր.

«Իշխանությունը, այո՛, իշխանությունը, այո՛, համակարգը, այո՛, Քննչական կոմիտեն, այո՛, գլխավոր դատախազությունը, այո՛, գլխավոր դատախազը… բոլորը մեղավոր են»։

Այդ ժամանակ Փաշինյանի քաղաքական դիրքորոշումը հստակ էր. պետությունը չի կարող խուսափել պատասխանատվությունից, երբ մարդու կյանքը հայտնվում է իր վերահսկողության ներքո։ Ասում էր, որ իշխանությունը չի կարող ձեռքերը լվանալ ու թաքնվել ընթացակարգերի հետևում։

Նա պատասխանատվությունը դնում էր համակարգի վրա, այն համակարգի, որի գլուխն այժմ ինքն է։ Այն համակարգի, որը այսօր իր ձեռքին գործիք է ընդդիմախոսներին հետապնդելու, բանտարկելու և մահվան դուռը հասցնելու համար։

2026 թ., Նիկոլ Փաշինյանը 8 տարուց ավելի է վարչապետի պաշտոնն է զբաղեցնում։ Երկրում մոլեգնում են քաղաքական հետապնդումները, ընդդիմության լիդերները կալանավորված են, բանտերը լցված են Փաշինյանի քաղաքական հակառակորդներով։
Պետական համակարգի վերահսկողության ներքո՝ փակման ենթակա, բայց այդպես էլ չփակված Նուբարաշեն ՔԿՀ-ի շատ խորհրդանշական համար 37 խցում անհասկանալի պայմաններում մահանում է ընդդիմադիր քաղբանտարկյալներից Արսեն Գևորգյանը։
Նա բանտում էր չապացուցված մեղադրանքով, բայց Փաշինյանի գլխավորած ՔՊ-ի կողմից արդեն մեղավոր կարգված։

ՔՊ-ականները խոսում են ամեն ինչից, բացի քաղաքական պատասխանատվությունից։ Նրանցից մեկը հարցնում է, թե ի՞նչ անեն, բոլորին տու՞ն ուղարկեն, մյուսը ինֆարկտից մահացությունների վիճակագրությունն է բերում, խոսեց, բայց ոչ ոք ծպտուն չի հանում իշխանության պատասխանատվության մասին։

Ոչ ոք չի հարցնում, իսկ ինչո՞ւ էր դատարանի վերջնական վճռով չապացուցված մեղադրանքի համար Արսեն Գևորգյանը բանտային կալանքում, արդյո՞ք պատշաճ կերպով գնահատվել է նրա առողջական վիճակը, արդյո՞ք ժամանակին է ցուցաբերվել բժշկական օգնությունը, արդյո՞ք հնարավոր էր կանխել մարդու մահը։

Արժանապատիվ հայրենակիցներ, ՔՊ-ականները այս հարցերը չեն հնչեցնում, որովհետև Արսենն իրենց ընդդիմախոսն էր, քաղաքական հակառակորդը։

Դիմում եմ էստեղ նստած ՔՊ-ականներին. ժողովուրդ, մի պահ կանգ առեք ու ձեր շուրջը նայեք, դուք հասկանու՞մ եք, որ ինքներդ անհատապես ու թիմային կերպով էս ամենի մասն եք կազմում, եթե կուզեք, էս ամենի մեղավորն ու պատասխանատուն եք ձեր վարքագծով, ձեր խոսույթով։
 
Դուք հասկանու՞մ եք, որ անարդարությունը, որը այսօր կրծքով պաշտպանում եք, մի օր կարող է ձեզ հարվածել։

Վերադառնանք 2017 թվական, կրկին հիշենք ընդդիմադիր Փաշինյանին։ Այս ամբիոնից իր մի հայտնի ելույթում, որտեղ ժամանակի գլխավոր դատախազին քուանշի էր ենթարկում ընդդիմադիր Փաշինյանը, շատ դիպուկ, շատ պատկերավոր նկարագրում էր այն համակարգը, որը ինքը ոչ միայն չի փոխել, այլև կատարելագործել է։ Վստահ եմ, արդեն կռահեցիք, թե, տեսնելով այսօր Հայաստանում մարդու իրավունքների գահավիժումը, ֆեյսբուքյան ստատուսով կառավարվող իրավապահ համակարգի ու արդարադատության աղետալի վիճակը, ինչ կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա գլխավորած ուժին՝ կրկին բլոտի կանոններով։
Պուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրIDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՓաշինյանը պահանջում էր փոխել Սահմանադրությունը հանուն խաղաղության, իսկ հիմա խոստովանում է, որ Ալիևը կարող է չստորագրել համաձայնագիրը«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՓաշինյանը գող է. նա հազարավոր զինվորների կյանքեր է գողացել․ ինչո՞ւ Փաշինյանը Բաքվի հետախուզվողների ցուցակում չէ. Անուշ ՄիրզոյանՓաշինյանն ուժեղ է միայն այն դեպքում, երբ սպառնում է ընդդիմադիրներին բանտ նետել, բայց Ալիևի դեմ թույլ է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանTeam Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումներըԱնվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունները Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելուց առաջ քայլեր պետք է ձեռնարկած լինեին. Հրայր ԿամենդատյանԻշխանությունները երբեք չեն ասել, թե ինչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ. Ավետիք ՉալաբյանԱլիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է․ Նարեկ Կարապետյան102֊րդ ռազմաբազան մեծ նշանակություն ունի ոչ միայն մեզ, այլ մեր տարածաշրջանի բոլոր խաղացողների համար․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանցիները մեր առաջ պահանջներ են դնում և ցանկանում ներգրավվել հետաքննությունների մեջ. Մենուա ՍողոմոնյանԸնտրական գործընթացը իշխանությունները վերածել էին վախի մթնոլորտի. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներինՊետության ճակատագիրը չի կարելի դարձնել անպատասխանատու փորձարկումների խաղալիք․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունը պատկանում է ժողովրդին, և նա խոսքն արդեն ասել է․ Նարեկ ԿարապետյանՏեսեք՝ ինչ է տեղի ունենում, երբ Նարեկ Կարապետյանը կառավարությունից պահանջում է պարզաբանել՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի պետական բյուջեի պակասուրդի հետ. տեսանյութՀայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներովՖասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներԽաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա ԿոստանյանԶՊՄԿ-ն հայտարարում է պղնձի և մոլիբդենի խտանյութերի տեղափոխման ծառայությունների մրցույթՄեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ինՁայնագրության մեջ իսպառ բացակայում է որևէ հանցակազմ. Ավետիք ՉալաբյանԴուք հասկանու՞մ եք, որ անարդարությունը, որը այսօր կրծքով պաշտպանում եք, մի օր կարող է ձեզ հարվածել․ Մարիաննա ՂահրամանյանՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀամախմբվում ենք ըստ օրակարգի, ճիշտ չի, որ բոլորը նույն կերպ մտածեն, երբեմն դժվար է լինում. ԳրիգորյանՎճռական գործողություններ լինելու են. Լևոն ԱզիզյանՉկա’ մի դեպք, երբ սահմանադրություն չփոխելու համար մի երկիր հարձակվում է մյուս երկրի վրա․ ԳրիգորյանԱյս իշխանության հեռացումից հետո Սահմանադրության փոփոխության հարց պետք է դրվի. Աննա Գրիգորյան44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ». Արմեն ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդմամբ․ Լևոն ԱզիզյանԱյս իրավիճակում չի քննարկվում այլ պատասխան քան ոչը․ Արամ ՎարդևանյանՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՄոսկվա-Երևան տոմսերը կտրուկ թանկացել են․ ի՞նչ արժեն այս պահինՄելիքբեկյանը կողմ է, որ ՖԻՖԱ-ն գլխավորի Դիալլոն․ «Լավ ճանաչում եմ, ունի անհրաժեշտ որակները»ՔՊ-ն մահաբեր իշխանություն է․ Արսեն Գևորգյանն այս իշխանության զոհն է․ մենք շարունակելու ենք պայքարել, մինչև նրա նկատմամբ արդարությունը վերականգնվի. Ուժեղ ՀայաստանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրՄենուա Սողոմոնյանի յուրահատուկ շնորհավորանքը Խաչիկ ԳալստյանինՆոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուՄինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնելԻնչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել Հայաստանի ծննդյան վկայականից՝ երկիրը թողնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների առաջ անպաշտպանԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴՆախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից. Մարիաննա Ղահրամանյան