IDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգով
ՀասարակությունDigiTec 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսին IDBank-ը հանդես կգա հատուկ նախագծված տաղավարով` ներկայացնելով իր թվային պրոդուկտներն ու ծառայությունները մեկ միասնական ֆինանսական էկոհամակարգի շրջանակում։
Տաղավարի առաջին գոտում այցելուները հնարավորություն կունենան ուղղել իրենց հարցերը Բանկի ներկայացուցիչներին և տեղեկանալ առաջարկվող ֆինանսական լուծումների մասին։
Երկրորդ գոտու առանձնացված թեմատիկ հատվածներում կներկայացվեն Mastercard World և Visa Wizz Air քարտատեսակները՝ ընդգծելով դրանց առանձնահատկությունները, ճամփորդական արտոնություններն ու առավելությունները։ Հատկանշական է, որ IDBank-ի 35-ամյակի շրջանակում այցելուները հնարավորություն ունեն ձեռք բերել Mastercard World, Visa Wizz Air և մի շարք այլ քարտատեսակներ 35% զեղչով։
Արշավի մանրամասները կարող եք տեսնել հետևյալ հղումով։
Գործարար հատվածին նվիրված երրորդ գոտում ներկայացված կլինի IDDistributor հարթակը, որը նախատեսված է մատակարարների և մանրածախ առևտրի կետերի միջև ֆինանսական գործարքների թվայնացման և պարզեցման համար։
Առանձին տաղավարով կներկայանա նաև Rate.Trading հարթակը։ Այցելուները կծանոթանան արտարժույթի փոխանակման նոր հնարավորություններին, իսկ տաղավարի հյուրերին սպասվում է անակնկալ առաջարկ, որի մանրամասները կբացահայտվեն տեղում՝ ցուցահանդեսի օրերին։
Միավորելով անհատական, բիզնես և արտարժույթի թվային փոխանակման հնարավորությունները՝ IDBank-ը DigiTec 2026-ի այցելուներին առաջարկում է բացահայտել ժամանակակից թվային էկոհամակարգի բոլոր առավելությունները մեկ վայրում։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ