Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցությունները
ՔաղաքականությունՌուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Սի Ծինփինը և Դոնալդ Թրամփը պետք է պարբերաբար խորհրդակցություններ անցկացնեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նրա խոսքով՝ երեք համաշխարհային տերությունների առաջնորդների անձնական շփումը անգնահատելի է և, ի թիվս այլնի, որոշում է նաև երկրների պետական կառույցների միջև համագործակցության բնույթը։
Նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում, ավարտվել են Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ բանակցությունները։
Երեք երկրների առաջնորդներն առաջին անգամ են հանդիպել նման ձևաչափով։ Հանդիպումն անցկացվել է Չինաստանի նախագահի պետական նստավայրում՝ «Ցիլին Շանշուան» համալիրում։ Բանակցությունների համար նախապես նախատեսված էր մեկ ժամ։
Հետևեք մեզ՝ այստեղ