Լրահոս
Կարևոր

Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնում

Հասարակություն

Team Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է։ Նոյեմբերի 20-22-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում անցկացվող տարածաշրջանի գլխավոր տեխնոլոգիական միջոցառման շրջանակում խումբը ներկայացնում է իր բազմաոլորտ տեխնոլոգիական էկոհամակարգը, ինչպես նաև դրա կազմում գործող ընկերությունների նորարարական լուծումներն ու ծառայությունները։

Հեռահաղորդակցությունից և ֆինտեխից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաներ, էներգետիկա, էլեկտրոնային առևտուր և լոգիստիկա. Team Group-ի ընկերությունները Digitec-ում այցելուներին առաջարկում են տարբեր ոլորտների արդիական պահանջներին համապատասխանող տեխնոլոգիական լուծումներ, նոր ծառայություններ և բիզնեսի զարգացման հնարավորություններ։

«Մենք զարգացնում ենք բիզնեսներ, որոնք ոչ միայն իրենց ոլորտներում են ստեղծում նոր արժեք, այլև փոխլրացնում և ուժեղացնում են միմյանց։ Տեխնոլոգիաները մեր գործունեության առանցքային բաղադրիչն են՝ անկախ նրանից՝ խոսքը հեռահաղորդակցության, ֆինանսական ծառայությունների, էներգետիկայի, թե լոգիստիկայի մասին է։ Digitec-ում ներկայացնում ենք այդ բազմաոլորտ փորձն ու լուծումները՝ ցույց տալու, թե ինչպես կարող են տեխնոլոգիաները բարելավել ծառայությունները, հեշտացնել մարդկանց առօրյան և նպաստել բիզնեսի զարգացմանը»,- նշում է Team Group-ի համահիմնադիր և տնօրեն Հայկ Եսայանը։

Digitec-ի այցելուները Team Group-ի տաղավարում հնարավորություն ունեն ծանոթանալու խմբի ընկերությունների առաջարկներին և նորություններին։

Team Telecom Armenia-ն ներկայացնում է նոր հեռահաղորդակցական առաջարկներ, այդ թվում՝ Cosmo Ultra փաթեթը, ավտոպարկի GPS կառավարման Team Fleet հարթակը, բացառիկ ֆիլմացանկով Team TV MAX-ը և այլ ծառայություններ, որոնք ուղղված են բաժանորդների թվային փորձի բարելավմանը։

Team Pay-ում այցելուները կարող են ծանոթանալ վճարումների ոլորտում ընկերության առաջարկներին՝ այդ թվում գույքահարկի և աղբահանության վճարումների վերաբերյալ հատուկ ակցիային։

Team Solutions-ը ցուցադրում է Between բազմաալիք հաղորդակցման հարթակը, որը մեկ միջավայրում միավորում է հեռախոսազանգերը, էլեկտրոնային փոստը, չաթերը, մեսենջերներն ու սոցիալական ցանցերից ստացվող հաղորդագրությունները՝ բիզնեսներին հնարավորություն տալով առավել արդյունավետ կազմակերպել հաճախորդների հետ հաղորդակցությունը։

Buy.am-ը ներկայացնում է առցանց գնումներն ավելի պարզ և հարմար դարձնելու հնարավորությունները։ Այցելուները կարող են ծանոթանալ խմբային պատվերի, մի քանի կետից միաժամանակ պատվիրելու, ինչպես նաև քեշբեքի հնարավորությամբ պատվերներն անձամբ վերցնելու առաջարկներին։

Team Energy-ի տաղավարում էլեկտրաէներգիայի արտադրության և մատակարարման ոլորտում իր գործունեությունն ու առաջարկներն են, էլեկտրամոբիլների լիցքավորման ենթակառուցվածքի հնարավորությունները, ինչպես նաև բիզնես և ինստիտուցիոնալ հաճախորդների համար նախատեսված էներգետիկ լուծումները։

Team Systems-ը ներկայացնում է էլեկտրատեխնիկական, ցածրահոս և ՏՏ համակարգերի նախագծման, սարքավորումների մատակարարման և համակարգերի ինտեգրման իր ծառայությունները՝ առաջարկելով համալիր լուծումներ տարբեր ոլորտների կազմակերպությունների համար։

Team Logistics-ը կարող են ծանոթանալ Գերմանիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ ամենշաբաթյա կանոնավոր բեռնափոխադրումների հնարավորություններին, ինչպես նաև լոքերների ցանցի առաջարկին։

Team Group-ի մասնակցությունը Digitec-ին արտացոլում է խմբի՝ տարբեր ոլորտներում տեխնոլոգիական զարգացմանը նպաստելու և նորարարական լուծումների կիրառումն ընդլայնելու շարունակական ձգտումը։ Միջոցառումը նաև հնարավորություն է ամրապնդելու գործընկերային կապերը, ձևավորելու նոր համագործակցություններ և ներկայացնելու այն հնարավորությունները, որոնք ստեղծվում են փոխկապակցված բիզնես էկոհամակարգի շրջանակում։

 

Իրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումՊետք է պարզեցնել պղտոր ջուրը․ ընդունել սխալներն ու հասկանալ՝ ինչու է Հայաստանը հայտնվել այս իրավիճակում․ Մհեր ԱվետիսյանԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք ՉալաբյանՌուսական կողմը շատ լավ պատկերացում ունի, թե հայկական տնտեսությունում ինչ է կատարվում. Հրայր ԿամենդատյանՄի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ ԿարապետյանԱղանդավորության ծավալուն մուտքը Հայաստան լի է վտանգներով. Արմեն ՄանվելյանՀայաստանն այսօր կանգնած է աշխարհաքաղաքական բարդ ընտրության առաջ. Մհեր ԱվետիսյանՏելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնումՀայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները քաղաքական հետապնդումների նոր ալիք են սկսում. Արեգ ՍավգուլյանԵՄ կառույցները չեն գործադրում բավարար ջանքեր մեր երկրում մարդկանց իրավունքների պաշտպանության համար. Մենուա ՍողոմոնյանՄեր աշխատակիցները. Իշխան Պետրոսյան. տեսանյութԹվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ինՀայ համայնքի տարիների հետևողական ջանքերն արդյունք են տվել․ Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիներին շնորհվել է Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչումԹվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ումԱշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ»Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»«Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ»Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ»Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ը