Ձախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը Եվրոպային
ՔաղաքականությունԵվրոպացի քաղաքական գործիչների պահանջները՝ Մոսկվա այց կազմակերպելու համար, անհեթեթ են թվում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Դիվանագետը թերահավատորեն է գնահատել ֆրանսիական վարչակազմի դիրքորոշումը։
«Երևի Ելիսեյան պալատում այսօր ձախ ոտքից են վեր կացել։ Կամ էլ սխալ ձեռքով են բարևել», — ասել է դիվանագետը։
Հայտարարության առիթ են դարձել ֆրանսիական մամուլի հաղորդումները։ Ավելի վաղ «Լը Ֆիգարո» թերթը տեղեկատվություն էր հրապարակել եվրոպական երկրների ներկայացուցիչների՝ Ռուսաստանի մայրաքաղաք այցելելու պատրաստակամության մասին։ Պարբերականը հղում էր արել Ֆրանսիայի նախագահի վարչակազմին։ Թերթը որպես այցի հիմնական պայման նշել էր եվրոպացիների լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացին։ Հրապարակումը չէր հստակեցրել բանակցությունների մանրամասները։
Հետևեք մեզ՝ այստեղ