Լրահոս
Կարևոր

Որպեսզի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրության համահեղինակ դառնա նաև ողջ հասարակությունը...

Քաղաքականություն

Տնտեսագետ ու ընդդիմադիր հասարակական գործիչ Հրայր Կամենդատյանը շարունակ համեմատում է Հայաստանի ու հարևան Վրաստանի հարկային համակարգերը: Անդրադարձել է նաև անշարժ գույքի հարկի խնդրին: Այդ երկրում անշարժ գույքը հարկվում է այն դեպքում, երբ դրա սեփականատիրոջ ընտանիքի տարեկան եկամուտն ավելի է 100 հազար լարիից (տվյալ պահին՝ 13865061 դրամից): Մեզանում անշարժ գույքի հարկը հաշվում են այսպիսի խուճուճ բանաձևով. բազային արժեքը բազմապատկած քառակուսի մետրերով՝ գումարած բազմաթիվ գործակիցներ. գոտիականություն, շենքի կառուցման տարեթիվ և վնասվածության աստիճան, շինանյութի տեսակ, հարկայնություն և այլն: Ինչը ժառանգություն է մնացել նախկիններից, սակայն չի փոփոխվել՝ ինչպես դա արվել է Վրաստանում:

Ասվածը վկայում է, որ սոցիալական առումով Վրաստանը քաղաքացիակենտրոն պետություն է: Պատճառը, բնականաբար, այն է, որ Վրաստանը խստորեն հետևում է Սահմանադրության գլխավոր պահանջին՝ սոցիալական պետություն լինելուն: Իսկ Փաշինյանի վարչապետությամբ Հայաստանն, ի տարբերություն Վրաստանի, պաշտոնապես դիրքավորվել է որպես հարկատուների երկիր: Ի թիվս այլ հարցերի, այդ առումով ևս խախտելով ՀՀ Սահմանադրությունը: Այդ տրամաբանությամբ պայմանավորված՝ 2027 թվականի պետբյուջեի նախագծում 24 միլիոն դոլարով կրճատվելու է անապահով ընտանիքների նպաստի համար նախատեսված գումարը: Կրճատումը 2026-ին հատկացվող գումարի կեսից ավելին է: Եվ մինչև 2029 թվականը այդ միտումը կպահպանվի:

Եթե այս տարի զբաղվածության ծրագրի համար նախատեսված էր շուրջ 36 միլիոն դոլար, ապա հաջորդ տարվա համար նախատեսված է 8 միլիոն դոլարից մի փոքր ավելի։ Ասվածն, իհարկե, չի նշանակում, թե սոցիալական ոլորտում կրճատումներն ամենուրեք են. 2026-ի համեմատ սոցիալական ծախսերը կավելանան շուրջ 250 միլիոն դոլարով։ Բայց դրանք, որքան հասկանալի է, հիմնականում կուղղվեն հենց առողջապության ապահովագրությանը: Ինչի նպատակը, բնականաբար, 2027-ին սպասվելիք (եթե դա տեղի ունենա) արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ՀՀ քաղաքացիներին հերթական անգամ պետության հաշվին ընտրակաշառք բաժանելը կլինի:

Իսկ գործող իշխանությունն էլ հերթական անգամ ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների ու ակտիվիստների նկատմամբ ընտրակեղծարարության վերաբերյալ քրգործեր կհարուցի ու նրանց բանտերը կնետի: Ճիշտ է, դատարանները մեծ մասով նրանց հետագայում ազատ կարձակեն, բայց դա արդեն տեղի կունենա քվեարկությունից հետո: Ու նաև կհայտարարեն, թե որքան անկախ են հայաստանյան դատարանները: Հա, չմոռանամ հիշատակել, որ խիստ անհրաժեշտության դեպքում, ընտրություններին առանձին մասնակցող ընդդիմադիր կուսակցությունների ձայները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ կզրոյացվեն՝ լրացուցիչ քվեներ ապահովելով իշխող Քաղպայմանագրի համար: Որպեսզի, ի վերջո, տեղի ունենահանրաքվեն: Ու Փաշինյանից բացի, կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրության համահեղինակ դառնա նաև ողջ հասարակությունը: Ահա այդպիսի սցենար կարող է նախատեսվել 2027 թվականի համար:

 

Որպեսզի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրության համահեղինակ դառնա նաև ողջ հասարակությունը...Նոր Սահմանադրության հայեցակարգի մշակումը պետք է հիմնված լինի հանրային լայն քննարկման և համազգային համաձայնության վրաՈւղղակի խոսել խաղաղության մասին և ասել, որ պատերազմ չենք ուզում, դա դեռ չի նշանակում, որ մենք պատերազմ չենք ստանալու. Մհեր ԱվետիսյանՄեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր ԱվետիսյանՕ դրամ գույքահարկ․ Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմԷս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումՊետք է պարզեցնել պղտոր ջուրը․ ընդունել սխալներն ու հասկանալ՝ ինչու է Հայաստանը հայտնվել այս իրավիճակում․ Մհեր ԱվետիսյանԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք ՉալաբյանՌուսական կողմը շատ լավ պատկերացում ունի, թե հայկական տնտեսությունում ինչ է կատարվում. Հրայր ԿամենդատյանՄի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ ԿարապետյանԱղանդավորության ծավալուն մուտքը Հայաստան լի է վտանգներով. Արմեն ՄանվելյանՀայաստանն այսօր կանգնած է աշխարհաքաղաքական բարդ ընտրության առաջ. Մհեր ԱվետիսյանՏելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնումՀայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները քաղաքական հետապնդումների նոր ալիք են սկսում. Արեգ ՍավգուլյանԵՄ կառույցները չեն գործադրում բավարար ջանքեր մեր երկրում մարդկանց իրավունքների պաշտպանության համար. Մենուա ՍողոմոնյանՄեր աշխատակիցները. Իշխան Պետրոսյան. տեսանյութԹվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ինՀայ համայնքի տարիների հետևողական ջանքերն արդյունք են տվել․ Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիներին շնորհվել է Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչումԹվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ումԱշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ»Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»«Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ»Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ»Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»