Հանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. Ավետիսյան
ՔաղաքականությունՀանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը։
Նապոլեոն Երրորդը, փաստացի, Ֆրանսիայի ընտրված առաջին նախագահն էր և Ֆրանսիայի Երկրորդ Հանրապետության հիմնադիրը։ Այսօր Ֆրանսիայի Հինգերորդ Հանրապետությունն է։
Նապոլեոն Երրորդը Նապոլեոն Բոնապարտի եղբոր որդին էր, ով 1848 թվականին, ընտրվելով Ֆրանսիայի պատմության առաջին նախագահ, արդեն 1851 թվականին հանրաքվե իրականացրեց և 1852 իրեն հռչակեց իմպերատոր։
Նապոլեոն Երրորդը Նապոլեոն Բոնապարտի եղբոր որդին էր, ով 1848 թվականին ընտրվեց Ֆրանսիայի պատմության առաջին նախագահ։ 1851 թվականին անցկացվեց հանրաքվե, իսկ 1852 թվականին նա իրեն հռչակեց իմպերատոր՝ Նապոլեոն Երրորդ անունով։
Եվ, բնականաբար, Ֆրանսիայի ժողովրդի 80 տոկոսից ավելին իր համաձայնությունը տվեց հանրաքվեի միջոցով, որպեսզի Նապոլեոն Երրորդը, լինելով ընտրված նախագահ, իրեն հռչակի իմպերատոր։
Մարդը լավ էր հասկանում, թե ինչ է հանրաքվեն, ինչպես է այն պետք կազմակերպել և ինչ արդյունքների կարելի է սպասել։