Լրահոս
Կարևոր

Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Ինչպես հայտնի է, մոտ մեկ ամսից նախատեսված են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները: Անցած ուրբաթ՝ նոյեմբերի 20-ին, թեկնածուների առաջադրման վերջին օրն էր: Ի՞նչն է հետաքրքիր. այդ «վերջին օրով» ՀՖՖ բոլոր պատասխանատուների, ներառյալ լրատվականի պատասխանատուների հեռախոսները անհասանելի էին: ՀՖՖ-ն անցել էր խոր «պարտիզանական լռության» ռեժիմի:

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 21-ին, ՀՖՖ-ն տարածեց խիստ հակիրճ տեքստ առ այն, որ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 2, իսկ գործկոմի անդամի համար՝ 29 թեկնածություն: Ու ոչ մի բառ այն մասին, թե ովքեր են այդ երկու թեկնածուները: Կարծես թե «պետական» գաղտնիք էր: Հասկանալի է, ամեն կերպ ցանկանում էին չտալ «երկրորդ» թեկնածուի անունը՝ հայաստանյան ֆուտբոլային աշխարհի զայրույթը իրենցից հեռացնելու համար: Մյուս թեկնածուի դեպքում ամեն ինչ պարզ էր. մի քանի օր առաջ էր հայտնի, որ «Շիրակ» ակումբն առաջադրել է Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Գևորգ Ղազարյանի թեկնածությունը, որին աջակցում են նաև երկրպագուները: Ու դրա մասին հստակ, բաց հայտարարվել էր թե՛ առաջադրող ակումբի կողմից, թե՛ Գևորգ Ղազարյանի: «Երկրորդ» թեկնածուի անունը, որքան էլ որ ՀՖՖ-ն «գաղտնի» էր պահում, «օդում» շրջանառվում էր. խոսքը Յուրի Ջորկաեֆի եղբոր՝ Դենիս Ջորկաեֆի մասին է: Ըստ որում, Դենիս Ջորկաեֆի հավակնությունների վերաբերյալ կասկածները գրեթե լիովին հաստատվեցին դեռ այն ժամանակ, երբ ՀՖՖ-ն իր կանոնադրության մեջ փոփոխություն արեց՝ մասնավորաբար վերացնելով հայերենի իմացության մասին ՀՖՖ նախագահին ներկայացվող պահանջը:

Ինչևէ, արդեն կիրակի օրը հայտնի դարձավ, որ «Սյունիք» ակումբն է առաջադրել Դենիս Ջորկաեֆի թեկնածությունը: Ինքը՝ թեկնածուն, սոցցանցային գրառում էր արել՝ հատուկ նշելով, թե բաց է քննարկումների, հարցերի համար: Բայց արի ու տես, որ այդ գրառումը «բաց էր» միայն գովասանքի, ծափահարությունների ու հիացմունքների համար: Այսինքն, գրառումը «բաց էր» մտերիմների համար: Իսկ քննադատողներին, ոչ այնքան հաճելի հարցեր տվողների համար ջորկաեֆյան էջը փակ էր, ավելին՝ «ջղայնիկ» դնողները բլոկվում էին: Իսկ թե ինչ էր կատարվում նրան առաջադրած «Սյունիք» ակումբի էջում, ուղղակի «հուզիչ» էր: Համաձայնեք, որ «խոստումնալից մեկնարկ» է. եթե դեռ ընդամենը ՀՖՖ նախագահի թեկնածու դարձած մարդը միայն գովասանքներ է ընդունում, իսկ դժգոհներին բլոկում է: Այդպե՞ս է նա հետագայում պատրաստվում հարաբերվել մարզասերների, ֆան-ակումբների, թիմերի, հայկական ֆուտբոլի այլ ներկայացուցիչների հետ: Եթե այո, ապա դա ուղղակի խայտառակություն է:

Հ.Գ.-Ի դեպ, բավական թափանցիկ ակնարկ-գրառում էր արել Հայաստանի հավաքականի ևս մեկ նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը. «Հայաստանը խոպան չէ, որ ով որտեղ չի կարողացել կայանալ, գա այստեղ դիրք զբաղեցնի, սեփական ամբիցիաները բավարարի ու հեռանա՝ իր հետևից թողնելով չկրած պատասխանատվություն»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացումԿապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանԿայուն զարգացման չափանիշների ներդրմամբ հնարավոր է ձևավորել հզոր հանքարդյունաբերական ոլորտ․ Վարդան ՋհանյանԸնդդիմադիր գործիչներին սահմանափակելը մեր երկրում դառնում է սովորական. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի համար ալիևյան սահմանադրության հաստատումը առաջնահերթություն է. Աննա ԿոստանյանՀայ ժողովրդին պարտադրվող այս սահմանադրությունը դուռ է բացելու դեպի Ադրբեջանի երազած «Արևմտյան Ադրբեջան»՝ քանդելով մեր պետականության հիմքերը. Գոհար ՄելոյանՓաշինյանն առաջարկում է հանուն իշխանության «ԱՅՈ» Ալիևին. Նարեկ ԿարապետյանԱլիևը Փաշինյանին պատանդ է պահում` նպատակ ունենալով ոչնչացնել մեր պետությունը. Էդգար ՂազարյանԲնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Խորհրդարանական ընդդիմությունը պետք է դեմ քվեարկի ալիևյան պահանջներին. Ցոլակ ԱկոպյանԻնչո՞ւ խաղաղության համաձայնագիրը չի կնքվում. տեսանյութԳավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատանԻշխանությունը պահելու նոր սցենարը. Հրայր ԿամենդատյանՆա չունի սահմանադրական փոփոխություններ կատարելու նպատակԱրատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ»Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ»Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ»Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ»6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ»Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՍա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանՀայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութ